«Պեպո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 50.
|վիքիպահեստ =
}}
«'''Պեպո'''», [[Գաբրիել Սունդուկյան]]ի պիեսներից, կատակերգություն, գրվել է 1870 թվականին<ref>{{Cite journal|last=Карапетян|first=Оксана|date=|title=Перевод Пепо на русский язык|url=http://lraber.asj-oa.am/5756/1/59.pdf|journal=Լրաբեր|issue=12-5|doi=|pmid=|access-date=}}</ref><ref>{{Cite book|url=https://books.google.am/books/about/Pepo.html?id=1l5kAAAAMAAJ&redir_esc=y|title=Պեպո։ Կատակերգություն երեք արարվածով|last=Սունդուկյան|first=Գաբրիել|date=1950-01-01|publisher=Հայպետհրատ|year=|isbn=|location=|pages=|language=hy}}</ref>։ Բաղկացած է երեք արարվածից կամ գործողությունից, որոնցից առաջինը և վերջինը կատարվում են Պեպոյի, իսկ երկրորդը՝ Զիմզիմովի տանը։ Պիեսի գործողությունը տեղի է ունենում [[Թիֆլիս]]ում` 1870-ական թվականներին։ Պիեսում արտացոլված են այդ ժամանակի սոցիալական խնդիրները, հասարակ, ազնիվ մշակի՝ Պեպոյի պայքարը արդարության համար։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1871 թվականի ապրիլի 29-ին` Թիֆլիսում։
 
«'''Պեպո'''», [[Գաբրիել Սունդուկյան]]ի պիեսներից, կատակերգություն, գրվել է 1870 թվականին<ref>{{Cite journal|last=Карапетян|first=Оксана|date=|title=Перевод Пепо на русский язык|url=http://lraber.asj-oa.am/5756/1/59.pdf|journal=Լրաբեր|issue=12-5|doi=|pmid=|access-date=}}</ref><ref>{{Cite book|url=https://books.google.am/books/about/Pepo.html?id=1l5kAAAAMAAJ&redir_esc=y|title=Պեպո։ Կատակերգություն երեք արարվածով|last=Սունդուկյան|first=Գաբրիել|date=1950-01-01|publisher=Հայպետհրատ|year=|isbn=|location=|pages=|language=hy}}</ref>։ Բաղկացած է երեք արարվածից կամ գործողությունից, որոնցից առաջինը և վերջինը կատարվում են Պեպոյի, իսկ երկրորդը՝ Զիմզիմովի տանը։ Պիեսի գործողությունը տեղի է ունենում [[Թիֆլիս]]ում` 1870-ական թվականներին։ Պիեսում արտացոլված են այդ ժամանակի սոցիալական խնդիրները, հասարակ, ազնիվ մշակի՝ Պեպոյի պայքարը արդարության համար։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1871 թվականի ապրիլի 29-ին` Թիֆլիսում։
 
Պեպոյի սյուժեի հիման վրա ստեղծվել է [[Պեպո (ֆիլմ)|էկրանավորումը]], որը եղել է առաջին հայկական հնչյունային ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել 1935 թվականի հունիսի 15-ին, ռեժիսորը [[Համո Բեկնազարյան|Համո Բեկնազարյանն]] է։ Պեպոյին առաջին բեմադրության ժամանակ մարմնավորել է [[Հրաչյա Ներսիսյան|Հրաչյա Ներսիսյանը]], իսկ Զիմզիմովին` [[Ավետ Ավետիսյան|Ավետ Ավետիսյանը]]<ref name=":2" />:
 
== Նախապատմություն ==
Սունդուկյանի վկայությամբ,վկայությամբ՝ այսպիսի կատակերգություն գրելու միտքը ծագել է [[Նիկողայոս Փուղինյան|Նիկողայոս Փուղինյանի]] «<nowiki/>[[Վուր տրարվիս, պիտի պռավիս]]<nowiki/>» պիեսի դիտումից հետո։ Դրա մասին Սունդուկյանը գրել է «Պեպոյի» առաջաբանում<ref name=":0">{{Cite book|title=Երկերի լիակատար ժողովածու|last=Սունդուկյան|first=Գաբրիել|publisher=Հայպետհրատ|year=1951|isbn=|volume=2|location=Երևան|pages=9}}</ref>։ Փուղինյանցի կատակերգության հերոսը՝ Շամիրի բնավորության մեջ անպատվությունը չհանդուրժելու և ամեն գնով նպատակին հասնելու միտքն է, որ Սունդուկյանի մոտ ուրվագծել է Պեպոյի սյուժեի բախումը։ Շամիրի կռվարար, իրասածի, կենսուրախ և ծիծաղաշարժ լինելը Սունդուկյանն օգտագործել է «Պեպոյի» գլխավոր հերոսին ստեղծելիս։ Գլխավոր հերոսին և կենցաղի բնորոշ կոնֆլիկտային իրադրությունը գտնելուց հետո պիեսի դիպաշարը կառուցելը Սունդուկյանի համար հեշտանում է<ref name=":0" />։ Պեպոն սկզբում նախագծվել է որպես թեթև կատակերգություն, որը գեղարվեստական լուծումներով նման էր լինելու Փուղինյանցի գործին<ref>Գաբրիել Սունդուկյանի արխիվ, ԳԹԱ, բաժին 5, գիրք 6, էջ 10։</ref>։ Պիեսում Եփեմիայի կերպարի հարցում նույնպես նմանություններ կան։ Եփեմիան տարիքային և ֆինանսական առումով նման է Դորիմեային, որը վարում է շքեղ ու շվայտ կյանք։ Հետագայում, Սունդուկյանը չի ստեղծում նախագծված զվարճալի կատակերգությունը։ Կոշտ ու կոպիտ, մուշտիով հարցերը լուծող կինտոյի կերպարը փոխարինում է դառը դատող, ազնվաբարո Պեպոյին։ Նախագծված դիպաշարը հնարավորություն էր տալիս կինտոյի միագիծ կերպարի փոխարեն ստեղծել ավելի գեղարվեստական և հասարակական կշիռ ներկայացնող հերոսի։ Եվ միաժամանակ, պիեսի կոնֆլիկտը հնարավոր էր դառնում կապվել հասարակական ավելի խորը երևույթների, հարաբերությունների և հոգեբանության հետ<ref name=":1">{{Cite journal|last=Բաբայան|first=Արտաշես|date=1983|title=«Պեպոյի» ստեղծման պատմությունից|url=http://www.ysu.am/files/12A_Babayan.pdf|journal=Բանբեր Երևանի համալսարանի|issue=2 (50)|pages=142-149|doi=|pmid=|access-date=}}</ref>։
 
== Բովանդակություն ==
Տող 65 ⟶ 64՝
Ընդհարում է տեղի ունենում Պեպոյի և Զիմզիմովի միջև։ Զիմզիմովը զրպարտության մեղադրանքով սպառնում է բանտարկել տալ նրան։ Սակայն գտնվում է բարաթը, պարզվում է, որ այդ բարաթի վրա թել են փաթաթում, երեխան այդ թելով խաղալիս է լինում և հանկարծ գտնում է բարաթը և Զիմզիմովը խայտառակությունից փրկվելու համար փորձում է հաշտվել Պեպոյի հետ՝ խոստանալով պարտքից մի քանի անգամ ավելի փող։ Բայց Պեպոն չի ուզում հաշտվել. նա գերադասում է գնալ բանտ և դուրս գալուց հետո Զիմզիմովից լուծել բոլոր նրանց վրեժը, ում խաբել ու գռփել է նա։ Պեպոն հասկանում է, որ ինքը մենակ չէ, որ իր նման հարյուրավորներին է կողոպտել Զիմզիմովը։ Նա ամեն գնով ուզում է բացահայտել խաբեբա վաճառականի իսկական դեմքը։
 
Գրականագիտական ուսումնասիրություններում Պեպոն վերլուծելիս, սովորաբար կենտրոնանում են պիեսի սոցիալական բնույթի վրա, մի կողմ թողնելով պիեսի հոգեբանական կողմը։  Սունդուկյանը, սակայն, Պեպոյում կարողացել է հասնել խորը հոգեբանական վերլուծության։ հոգեբանական վերլուծության այսպիսի մեթոդը Սունդուկյանը կիրառել է կատակերգության գրեթե բոլոր կերպարների և հանգուցային իրադարձությունների համար։ [[Վահան Տերյան|Վահան Տերյանը]] Պեպոն վերլուծելիս կենտրոնացել է նաև պիեսի հոգեբանական կողմի վրա<ref>{{Cite book|title=Սունդուկյանի «Պեպոն»|last=Տեր-Գրիգորյան|first=Վահան|publisher=|year=1905|isbn=|location=Էջմիածին|pages=7}}</ref>։
 
Կեկելի դրաման նրա ընտանիքին հասած դժբախտության դրամայի մի մասն է միայն։ Կեկելի մայրը՝ Շուշանը, նույնպես ողբերգության մեջ է։ Բայց պիեսի առանցքը Պեպոյի կերպարն է և սոցիալական, և հոգեբանական առումով։ Պեպոն ընտանիքի միակ տղամարդն էր, մոր և քրոջ միակ հույսը, ընտանիքի միակ հենարանը։ Նա պարտավորվել էր ապահովել ընտանիքի ապրուստը և ամուսնացնել քրոջը։ Սրա միջոցով Սունդուկյանը փորձել է ծավալել անզոր, բայց պատվախնդիր Պեպոյի հոգեբանական դրաման։ Պարտքի սուր զգացումը և այն իրագործելու անկարողությունը Պեպոյի ներսում ստեղծում է հոգեբանական սուր բախում։ Կատակերգության սկզբում ներկայացվող ուրախ և անհոգ ձկնորսը կերպարանափոխվում է, ունենում հոգեբանական խորը դրամա։ Նախկինում ազատ տղամարդը այժմ բախվում է հասարակական ինքնաաարժեվորման և ինքնաճանաչման իրականության առաջ։ Նա պարտք է անում քրոջ օժիտի համար փող ունենալու համար, բայց չի կարողանում վերադարձնել ու ստանում բանտ ուղարկելու դատարանի որոշումը։ Այս ամենը ոտնահարում են Պեպոյի արժանապատվությունն ու խախտում հավատը։  Նա սկսում է զարմանալ աշխարհում տիրող անարդարության վրա և գիտակցում սեփական ազնորությունն ու խեղճությունը։
 
Պեպոն ընկնում է հոգեբանական ծանր ապրումների մեջ։ Բայց մուրհակի պատահական երևան գալը, Պեպոյին հանում է ընկճվածությունից, նրա կերպարն ստանում է նախկինից տարբեր նոր որակ։ Տառապանք տեսած Պեպոն ձգտում է վերականգնել արդարությունը և դիմակազերծել խաբեբա Զիմզիմովին<ref>ԳԹԱ, Սունդուկյանի արխիվ, բաժին 1, գիրք 44, թիվ 58-59</ref>։ Պեպոն կարծես հավատում է արդարության հաղթանակին, բայց իրականությունն այլ կերպ է դասավորվում<ref name=":1" />։
Տող 97 ⟶ 96՝
Երևանում կա Պեպոյին նվիրված արձան։ Այն գտնվում է Երևանի [[Անգլիական այգի (Երևան)|անգլիական այգում]]՝ [[Մովսես Խորենացու փողոց (Երևան)|Մովսես Խորենացու]] և [[Գրիգոր Լուսավորչի փողոց (Երևան)|Գրիգոր Լուսավորիչ փողոցների]] միջև: Արձանի ճարտարապետն է [[Մարկ Գրիգորյան|Մարկ Գրիգորյանը]], քանդակագործը՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ [[Գրիգոր Ահարոնյան|Գրիգոր Ահարոնյանը]]<ref>{{Cite book|title=Երևանի արձանները|last=Խանջյան|first=Արթուր|publisher=ՎՄՎ Փրինթ|year=2004|isbn=99941-920-1-9|location=Երևան|pages=}}</ref><ref>{{Cite news|url=https://hushardzan.am/archives/5852|title=ՊԵՊՈ|newspaper=Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության|language=am-AM|access-date=2018-11-27}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
<references responsive="" />
== Տես նաև ==
* [[Պեպո (ֆիլմ)]]
 
== Ծանոթագրություններ ==
<references responsive="" />
 
{{Վիքիդարան|Պեպո}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պեպո» էջից