«Տիգրան Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 30.
 
=== Վերադարձ պատանդությունից և թագադրում ===
{{Rquote|right|Եվ վերադարձավ Տիգրան արքան պատվո պատանդությունից՝ ոտքի կանգնեցնելով ամեհի Աղձնյաց աշխարհի մեջ։ Տիրեց նա աշխարհին հայոց՝ մաքրարյուն Արտաշեսյանի իրավունքով|Տիգրանի վերադարձը պատանդությունից}}Մ․թ․ա․ 115 թվականին հայոց գահն անցել էր Տիգրանի հորը՝ [[Տիրան Ա|Տիրանին (Տիգրանին)]]՝ [[Արտաշեսյաններ|Արտաշեսյան հարստության]] հիմնադիր [[Արտաշես Ա Բարեպաշտ]] արքայի կրտսեր որդուն։ Վերջինս ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել [[Տնտեսություն|տնտեսական]] զարգացմանը, [[Արտաշեսյան թագավորների դրամներ|հատել դրամներ]]։ Մ․թ․ա․ 95 թվականին ճանապարհորդության ընթացքում վախճանվում է զառամյալ Տիրան արքան և հայոց գահը մնում է թափուր։ [[Աշխարհաժողով|Հայոց աշխարհաժողովը]] քայլեր է ձեռնարկում Հայքի գահի իրական ժառանգորդին՝ Տիգրանին Հայաստան վերադարձնելու համար, թեպետ միևնույն ժամանակահատվածում հազարապետի առաջնորդությամբ երկրում սկսվում է պալատական երկպառակտչություն, որն ուղեկցվում է իշխող [[Արտաշեսյաններ|Արտաշեսյանների տոհմի]] կողմնակիցների դեմ բացահայտ դավադիր քայլերով և վրեժխնդրությամբ։ Տևական բանակցություններից հետո՝ մ․թ․ա․ 95 թվականին, հայերը կարողանում են պատանդությունից ազատել Տիրանի որդուն՝ փոխարենը [[Պարթևստան|Պարթևական թագավորությանը]] զիջելով Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ»-ը՝ [[Կասպից ծով|Կասպքը]], [[Պարսպատունիք|Պարսպատունիքը]] և [[Պարսկահայք|Պարսկահայքը]], որոնք [[Արտաշես Բարեպաշտ|Արտաշես Բարեպաշտը]] նվաճել էր մարաց արքայից: Տիգրանը հայոց գահին բազմում է 45 տարեկան հասակում<ref>{{Cite web|url=https://hayriyansergeyblog.wordpress.com/2017/03/23/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%ac-%d5%bf%d5%ab%d5%a3%d6%80%d5%a1%d5%b6/|title=Աշխարհակալ Տիգրան|date=2017-03-23|website=Սերգեյ Հայրիյան|language=en|accessdate=2019-06-05}}</ref>։ Նա իր կյանքի մի մասն անցկացրել էր հայոց արքունիքում, իսկ մյուս մասը՝ Պարթևական տերությունում։ Նա հմտորեն տիրապետում էր զենք կրելու արվեստին, պալատական ծիսակատարություններին, ինչպես նաև ռազմավարությանը։ Գալով Հայաստան՝ Տիգրանը թագադրվում է մի վայրում, որը ոչ մի կերպ չէր նշանավորվում հայոց պատմության մեջ, և որտեղ մինչ այդ չէր եղել որևէ խոշոր բնակավայր։ Հետագայում այդտեղ վեր է խոյանում աշխարհակալ [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Մեծ Հայքի վեհաշուք մայրաքաղաքը]], որի մասին ակնածանքով էին խոսում նույնիսկ օտար հեղինակները։ Ամենայն հավանականությամբ նա արդեն իսկ կանխորոշել էր իր տիրակալության արտաքին սահմանները՝ դրանց կենտրոնական հատվածում էլ ընտրելով մայրաքաղաքի տեղանքը<ref>{{Cite web|url=http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Tigran_Mec|title=Տիգրան II-ի գահակալությունը: Հայաստանը աշխարհակալ տերություն: {{!}} historyofarmenia.am.am|website=www.historyofarmenia.am|accessdate=2019-06-05}}</ref>։
 
== Կառավարման սկիզբ ==
Տող 132.
Այնուամենայնիվ, ամեն ինչ դուրս է գալիս վերահսկելիության սահմաններից, երբ մ․թ․ա․ 69 թվականի գարնանը [[Հռոմեական լեգեոն|հռոմեական բանակները]], անցնելով սահմանային [[Եփրատ|Եփրատ գետը]], ներխուժում են [[Մեծ Հայք|Հայոց թագավորություն]]։ Այպիսով, հռոմեացիների նախահարձակ լինելուց հետո սանձազերծվում է [[Հայ-հռոմեական պատերազմ|հայ-հռոմեական արյունարբու պատերազմը]], որը պատճառահետևանքայնորեն կապված էր [[Միհրդատյան պատերազմներ|Միհրդատյան պատերազմների]] հետ։ Լուկուլլոսը մշակել էր [[Կայծակնային պատերազմ|կայծակնային պատերազմի]] (պատմագիտության մեջ հայտնի է որպես «բլիցկրիգ») ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածները։
 
Հռոմեացիների նմանօրինակ ներխուժումը բավականաչափ անսպասելի էր Հայքի «արքայից արքայի» համար, քանզի Հռոմը առանց լուրջ պատրաստության չէր կարող հարձակվել աշխարհակալ հարևանի վրա՝ նույնիսկ պարտվելու մի փոքր հավանականության առկայության պարագայում։ Հռոմեական սկզբնաղբյուրները վկայում են այն մասին, որ Լյուցիոսը նպատակ է ունեցել գերեվարել Տիգրան Մեծի կնոջը, և նրա փոխարեն որպես փրկագին պահանջել հռոմեացիների երդվյալ թշնամի Միհրդատին՝ Կլեոպատրա Պոնտացու հորը։ Այս ծրագրի իրականացման նպատակով Լուկուլլոսը նախ և առաջ գրավում է սահմանային [[Ծոփք|Ծոփքը]]ը և սրընթաց շարժվում դեպի [[Աղձնիք]], որտեղ էլ գտնվում էր Հայքի վեհաշուք մայրաքաղաք [[Տիգրանակերտ|Տիգրանակերտը]]։
 
Այն անակնկալ գրոհով նվաճելու Լուկուլլոսյան ծրագիրը ձախողվում է, քանզի հույն վարձկաններից կազմված կայազորը՝ քաջարի մարտիկ Մանկայոսի հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ և անձնվիրությամբ։ Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված է լինում պաշարել այն․ անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել։ Հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման լուրը Տիգրան Բ-ն ստանում է [[Պաղեստին|Պաղեստինում]], ուր կենտրոնացված էր հայկական բանակի գլխավոր հարվածային ուժը։ Հայոց արքան թիկնապահ գնդով շտապ ճանապարհ է բռնում դեպի Հայաստան, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևում է արքայից արքային։ Մինչև Տիգրանակերտ հասնելը, Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկում է Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն իրենց մարտունակությամբ՝ հատընտիր զորաջոկատը։ Հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ այն պարտվում է, իսկ Մեհրուժանը՝ զոհվում արյունարբու մարտերի կիզանուտներում։
Տող 184.
 
=== Կորդուքի պատկանելիության շուրջ հայ-պարթևական բախում===
[[Պատկեր:The Emperor Tigran The Great.jpg|alt=|մինի|269x269փքս|Արքայից արքա Տիգրան Մեծը [[Մեծ Հայք|Հայքի]] վեհաշուքմայրաքաղաք [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|մայրաքաղաք Տիգրանակերտում]]՝ աստվածների տաճարում, քրմերի և ժողովրդական տարբեր խավերի ուղեկցությամբ։]]
Գրեթե միաժամանակ, երբ Պոմպեոսը պատրաստվում էր ներխուժել [[Ասորիք]], պատերազմական գործողությունները վերսկսվում են նաև Մեծ Հայքի և Պարթևստանի միջև: Պարթևաց արքա [[Հրահատ Գ|Հրահատ Գ-ն]], դիվանագիտական միջոցառումներով ձգտելով ապահովել հռոմեացիների աջակցությունը, իր բանակը մտցնում է [[Կորճայք նահանգ]]՝ զավթելով Հայաստանի հարավային դարպասը հանդիսացող [[Կորդուք|Կորդուք գավառն]] ու [[Տմորիք|Տմորիքը]]։ Սակայն համապատասխան գործողությունների է գնում նաև Տիգրան Մեծը և [[Հռոմեական լեգեոն|հռոմեական լեգեոնների]] զինակցությամբ դուրս շպրտում Հայքի սահմաններն ասպատակած պարթևական հրոսակներին: Այս իրադարձությունների ժամանակ հռոմեական բանակը գլխավորում էր Պոմպեոսի մերձավոր զինակից Լուցիոս Աֆրանիոսը, իսկ նրա օգնականն էլ Ավլոս Գաբինիոսն էր:
 
Տող 225.
| պատկեր1 = Արցախյան Տիգրանակերտի ամրոցը.jpg
| լայնություն1 =254
| նկարագրություն1 = [[Տիգրանակերտ (Արցախ)|ՏիգրանակերտիՏիգրանակերտ]] վեհաշուքքաղաքի ամրոցնմոտ ուկառուցված պեղվածՇահբուլաղի հնավայրըամրոցը (18րդ դար) [[Արցախ (նահանգ)|Արցախ աշխարհից]], [[Մարտակերտի շրջան]], [[Արցախի Հանրապետություն]]
 
| պատկեր2 = City Wall and Battlements - Diyarbakir - Turkey (5777328071).jpg
| լայնություն2 =250
| նկարագրություն2 = [[Աղձնիք|Աղձնյաց աշխարհի]] [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Տիգրանակերտ մայրաքաղաքի]]ց միջնաբերդը,ոչ հեռու գտնվող [[Դիարբեքիր|Ամիդ]],ի [[Արևմտյանամրոցը Հայաստան]](վերակառուցված 17-18-րդ դարերում), ներկայիս [[Թուրքիա]]
 
| պատկեր3 =