«Չափագիտական ծառայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{ջնջել|փոխարենը ունենք [[Չափագիտություն]] հոդվածը}}
{{Թարմացնել}}
'''Չափագիտական ծառայություն''', [[չափեր]]ի և [[կշիռներ]]ի ծառայություն, պետական և չափագիտական մարմինների ցանց, որոնց խնդիրն է՝ ապահովել երկրում չափումների միասնականություն և չափման միջոցների միատեսակություն։ Չափագիտական ծառայությունը իրականացնում է [[ֆիզիկական մեծություններ]]ի միավորների ստանդարտացումը, դրանց վերարտադրումը [[պետական էտալոններ]]ի միջոցով, միավորների չափերի փոխանցումը էտալոններից՝ երկրում կիրառվող բոլոր չափման միջոցներին, վերջիններիս նոր նմուշների պետական փորձարկումները, արդեն շահագործման մեջ գտնվող չափման միջոցների վերահսկողությունը՝ պարբերական ստուգումների միջոցով, ստանդարտ տեղեկատու տվյալների պետ․ համակարգի կազմակերպումը (ֆիզիկական հաստատունների և նյութերի հատկությունների մասին պաշտոնական տվյալների հավաքում և հրապարակում), ստանդարտների, [[նորմատիվատեխնիկական փաստաթղթեր|նորմատիվատեխնիկական]] և նախագծային փաստաթղթերի չափագիտական փորձաքննության անցկացումը, թողարկվող արտադրանքի որակի և ստանդարտների պահպանման վերահսկողությունը և չափագիտական այլ միջոցառումներ։ Չափագիտական ծառայության խնդիրների մեջ է մտնում նաև Միջազգային չափագիտական կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելը։