«Մարակայբո (լիճ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Տեղեկաքարտ Լիճ}}
 
'''Մարակայբո''' խոշորագույն լիճ (աշխարհագրական առումով ծոց) [[Վենեսուելա|Վենեսուելայում]]։ Գտնվում է տեկտոնական լեռների՝ Սիերա դե Պերիխա արևմտյան և Կոլդիլեռա դե Մերիդայի հարավային և արևելյան լեռնաշղթաների միջև։ Հյուսիսային մասում ծանծաղ է, հարավային մասում խորությունը հասնում է 250 մետրի<ref>Латинская Америка. Энциклопедический справочник, 2 том, «Советская энциклопедия», Москва, 1982. − 656 с.</ref> (հարկավոր է նշել, որ ըստ որոշ աղբյուրների խորությունը չի անցնում 50 մետրը և նույնիսկ 35 մետրը<ref>[http://www.britannica.com/place/Lake-Maracaibo/article-supplemental-information Encyclopædia Britannica. Researcher’s Note]</ref>)։ Ափերը ճահճակալած են։ Հյուսիսում լիճը միանում է [[Վենեսուելայի ծոց|Վենեսուելայի ծոցին]] փոքրիկ նեղուցով (2-4 մ խորությամբ) և սնվում է բազմաթիվ աղբյուրների և գետերի ջրերով, որոնցից ամենախոշորը [[Կատատումբո]] գետն է։ Մարակայբոն [[Հարավային Ամերիկա|Հարավյաին Ամերիկայի]] ամենախոշոր լիճն է, նրա մակերեսը 13 210 կմ² է (սակայն նրա մակերեսը կրճատվում է գետերի առատ [[Բերուկ|բերուկների]] պատճառով), նա հանդիսանում է նաև Երկրագնդի հնագույն լճերից մեկը (որոշ աղբյուրները երկրորդն է հնությամբ)։ Լճի ափերին ապրում է Վենեսուելայի բնակչության գրեթե մեկ չորրորդը։