«Սուրբ Սարգիս վանք (Ուշի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 47.
 
'''Ուշիի Սուրբ Սարգիս վանք''', հայկական խոշոր վանքային համալիր ՀՀ [[Արագածոտնի մարզ]]ի [[Ուշի]] գյուղում: Միջնադարում եղել է հոգևոր կրթության կարևորագույն կենտրոններից մեկը:
Ուշի գյուղը գտնվում է Արագած լեռան հարավ-արևելյան ստորոտին։
Ուշիից 1կմ արևմուտք, բարձունքի վրա գտնվում է Ս.Սարգիս վանքը։ Համալիրի կազմում են երկու եկեղեցի, գավիթը, շրջապատող պարսպապատերը և բնակելի տների փլատակներ` կառուցված ամրոցապատերի երկայնքով, ներսից։
Պահպանված հնագույն կառույցը բարձունքի վերին մասում տեղադրված միանավ, թաղածածկ, կիսավեր եկեղեցին է, որն ըստ արձանագրության կառուցվել է 1203թ-ին։ Միակ մուտքը արևմուտքից է։ Պատերը շարված են սև, մաքուր տաշված տուֆաքարերից։
Հարավից կից է համալիրի երկրորդ եկեղեցին, որն ունի համեմատաբար ավելի մեծ չափեր։ Պահպանվել են միայն պատերի ներքևի մասերը և առանձին մանրամասեր (թմբուկի զարդագոտու և զարդաքանդակներով մշակված քիվի մնացորդները)։ Երկրորդ եկեղեցուն հարավից կից է քառակուսի գավիթը: Ամբողջովին խաթարված է ծածկը, պահպանվել են արևելյան, արևմտյան և հարավային պատերի առանձին հատվածները։ Պահպանվել են արևմտյան մուտքը, արևելյան պատի կամարակապ բացվածքը և հարավային պատի լայն, զույգ լուսամատները։
Վանքը շրջափակող ուղղանկյուն եզրաձև ունեցող պարիսպները կառուցվել են 1654թ-ին, Ոսկան վարդապետի կողմից։ Պատերը բազալտից են՝ ուժեղացված կիսաշրջանաձև և ուղղանկյուն բուրգերով։
Գյուղի շրջակայքում պահպանվել են բերդ, գյուղատեղի (Հին Ուշի)։
 
{{Հայկական եկեղեցիներ}}