«Տիգրան Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
 
=== Կապադովկիական արշավանքներ ===
Մ․թ․ա․ 93 թվականին հայ-պոնտական զորքերը իրագործում են [[Հայ-պոնտական դաշինք|դաշնակցային պայմանագրի]] առաջին գործնական քայլը՝ համատեղ կերպով ներխուժելով [[Կապադովկիայի պատմություն|Կապադովկիայի թագավորություն]]։ Կապադովկիան [[Հելլենականություն|հելլենիստական թագավորություն]] էր, որը շարունակաբար կառավարվում էր Արիարաթես անունը կրող գահակալների կողմից։ Այսպիսով, հայ-պոնտական ներխուժման պահին երկրում իշխում էր Արիարաթես IX-ը, ովորն իր չափազանց արտահայտված արևմտամետ քաղաքականության շնորհիվ ստացել էր «Հռոմեասեր» (Ֆիլոպատոր) մականունը։ Ինքնին, Կապադովկիայի թագավորությունը գտնվում էր [[Հռոմեական հանրապետություն|հանրապետական Հռոմի]] ազդեցության ոլորտում, իսկ վերջինիս արքան [[Հռոմի կայսրերի ցանկ|Հռոմի գահակալի]] անմիջական կամակատարն էր։ Այպիսի պայմաններում Տիգրանին ձեռնտու էր Պոնտոսի միջոցով փակել Հռոմի հետ անմիջական սահմանը, քանզի նշյալ ժամանակամիջոցում աշխարհակալ կայսրության հետ առճակատումը բոլորովին չէր բխում [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] շահերից։ Ըստ պայմանավորվածության՝ Կապադովկիայի նվաճումից հետո ռազմավարական միջանցիկ նշանակության այս տարածքը պետք է անցներ [[Պոնտոսի թագավորություն|Միհրդատյան Պոնտոսին]], իսկ երկրի ամբողջ շարժական ու անշարժ գույքին պետք է տիրապետեին հայերը։ Այսպիսով, արշավանքը տեղի է ունենում պլանավորվածի պես․ կապադովկիական պաշտպանական ամրություններն ու զորախմբերը չկարողանալով դիմակայել պոնտական փաղանգի կայծակնային, սրընթաց հարձակումներին ու Մեծ Հայքի ծանր հետևակի ջախջախիչ հարվածներինհարվածներին՝ անձնատուր են լինում, իսկ [[Միհրդատ VI Եվպատոր|Միհրդատ Եվպատորը]] հայտարարում է Պոնտոսի կողմից Կապադովկիայի ռազմակալման փաստի մասին<ref>{{Cite web|url=https://www.britannica.com/biography/Tigranes-II-the-Great|title=Տիգրան Մեծ, Մեծ Հայքի արքա|last=|first=|date=|website=«Բրիտանիկա» հանրագիտարան|publisher=|language=en|accessdate=2019-06-05}}</ref>։{{Rquote|right|Կապադովկիան պաշարելով, մոտ 30 բյուր մարդ տեղահանեց ու տեղափոխեց Հայաստան և նրանց, այլոց հետ միասին, համաբնակեցրեց մի վայրում, որտեղ նա առաջին անգամ կրեց Հայաստանի թագը և այդ վայրն իր անունով կոչեց Տիգրանակերտ կամ Տիգրանապոլիս։|[[Ապպիանոս|Ապպիանոս Ալեքսանդրիացի]], 2-րդ դարի հույն պատմիչ}}Շատ վերլուծաբաններ պնդում են, որ Միհրդատը շատ ժամանակ Տիգրանին օգտագործել է իր արկածախնդրությունների համար՝ շահադիտական նկատառումներով, թեպետ հայոց արքան նման քայլով ուներ սեփական պլանները։ Հայկական ուժերը ներխուժում են Կապադովկիայի քաղաքներ՝ թալանում հարստություններն ու գերեվարում մարդկանց։ Հայկական կողմը Կապադովկիական արշավանքից վերադառնում է մեծ ավարով։ ՏիգրանՏիգրանի հեռահար քաղաքականության պտուղներն ի հայտ են գալիս մ․թ․ա․ 92 թվականին, երբ պարզ է դառնում, որ Արիարաթես IX-ը Կապադովկիայից փախչել էր Հռոմ և օգնել [[Հռոմեական լեգեոն|«անպարտելի լեգեոնների»]] օժանդակությունը։ Այդ տարում արևելք է ժամանաումժամանում ականավոր հռոմեացի զորավար [[Լուցիոս Կոռնելիուս Սուլլա|Լուցիոս Կոռնելիուս Սուլլան]], ովորը ետ է գրավում Կապադովկիան․ Պոնտոսը համատեղ արշավանքի արդյունքում մնում է ձեռնունայն։ Կապադովկիայի դեմ հայ-պոնտական հաջորդ արշավանքը տեղի է ունենում մ․թ․ա․ 91 թվականին։ Հայերն առանց խոչընդոտի ջախջախում են սահմանային ողջ երկայնքով պատնեշած հռոմեական պաշտպանական ուժերին՝ ընդհուպ պաշարելով «Գեղեցիկ ձիերի երկրի» քաղաքամայր-ոստան Մաժակը։ Նախորդ անգամվա Տիգրանը Կապադովկիայի Մեծ Հայք է տեղափոխում հսկայական մարդկային և նյութական ռեսուրսներ, որի միջոցով էլ հետագայում կարողանում է հարստագույն տեսքի բերել [[Աղձնիք|Աղձնիքում]] կառուցվելիք [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Տիգրանակերտ քաղաքը]]։ Նույն ժամանակահատվածում Միհրդատը նախապատրաստվում էր նոր տարածքներ նվաճել արևմուտքում՝ ծրագրելով [[Հունաստան|Հունաստանի]] ազատագրման իր բաղձալի երազանքը։
 
=== Վիրքի և Աղվանից թագավորության հպատակեցում ===