«Մասնակից:Zaqaryan13/Ավազարկղ3»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
 
=== Վաղ տարիներ ===
Վիգիլիոսը սերում էր հռոմեական ազնվական ընտանիքից, նրա հայր Հովհաննեսը Liber Pontificalis-ում նույնականացվել է որպես Հռոմի հյուպատոս, ով այդ պաշտոնը ստացել էր կայսրից: Ըստ Պրոկոպիոս Կեսարացու, նրա եղբայր Ռեպարատը սենատորներից մեկն էր, ում պատանդ էր վերցրել Վիտիգեսը, սակայն նրան հաջողվել էր փախչել՝ մինչ օստգոտներիօստգոթերի թագավորը կհրամայեր նրան սպանել 537 թվականին<ref>Procopius, ''De bello gothico'' I (V).26; tr. by H.B. Dewing, ''Procopius'' (Cambridge: Loeb Classical Library, 1979), vol. 3 pp. 247f</ref>:
 
Վիգիլիոսը ծառայության էր անցել Հռոմի եկեղեցում և 531 թվականին սարկավագ էր ձեռնադրվել Հռոմի Պապ Բոնիփակիոս II-ի կողմից: Հետագայում չեղարկված իրավունքի համաձայն, Հռոմի Պապ Բոնիփակիոս II-ը Վիգիլիոսին նշանակել է իր իրավահաջորդ և որպես այդպիսին նրան ներկայացրել է Սուրբ Պետրոսի տաճարում հավաքված հոգևորականներին: Սակայն այդ իրավունքի հակառակորդները Բոնիփակիոսին հարկադրեցին հաջորդ տարի չեղյալ հայտարարել իր որոշումը և այրել դրա մասին հրամանագիրը: