«Սանասարյան վարժարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Սանասարեան Վարժարան}}
Տող 1.
{{Արևմտահայերեն|Սանասարեան Վարժարան}}
[[Պատկեր:Sanasarian College 001.jpg|thumb|right|250px|Սանասարյան վարժարանի շենքը այսօր]]
[[Պատկեր:Sanasariangraduates.jpg|300px|մինի|Սանասարյան վարժարանի 1900 թվականի շրջանավարտները]]
'''Սանասարյան վարժարան''', հիմնադրվել է 1881 թվականին [[Կարին]]ում, [[Մկրտիչ Սանասարյան]]ի միջոցներով և [[Կարապետ Եզյան]]ի ջանքերով։
 
Սանասարյան վարժարան ընդունվել են գավառական [[դպրոց]]ն ավարտած 7–11 ([[1892]] թվականից՝ 11–12) տարեկան երեխաները։ Ունեցել է նաև գիշերօթիկ բաժին։ [[1890]]–[[1891]] թվականներին գործել է 9 դասարան (ուսուցման տևողությունը՝ 9 տարի)։ [[1906]] թվականին վարժարանին կից հիմնվել է ուսուցչանոց (երկու տարվա ծրագրով)։ [[1912]] թվականին Սանասարյան վարժարանը տեղափոխվել է [[Սեբաստիա]]։ Ունեցել է ուսուցողական, մանկավարժական և արհեստագիտական բաժիններ։ Ուսուցողական բաժնում դասավանդվել են [[մայրենի լեզու]] ([[աշխարհաբար]], [[գրաբար]]), [[պատմություն]], [[աշխարհագրություն]], [[մատենագիտություն]], [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]], տաճկերեն, [[հանրահաշիվ]], [[երկրաչափություն]], [[եռանկյունաչափություն]], [[բնագիտություն]], [[քիմիա]], [[տոմարակալություն]] և այլ առարկաներ։ Մանկավարժական բաժնի հիմնական առարկաներից են եղել [[մանկավարժություն]]ը, [[հոգեբանություն]]ը, [[տրամաբանություն]]ը, իմաստասիրությունը, մեթոդիկան, դպրոցական առողջապահությունը։ Արհեստագիտական բաժնում սովորել են կազմարարություն, ատաղձագործություն և գավառի պահանջները բավարարող այլևայլ արհեստներ։ Վարժարանն ունեցել է լաբորատոր սարքավորումներ, գրադարան, [[հիվանդանոց]], դեղատուն, փուռ, ներկատուն, [[թանգարան]] (որում պահվել են 94 ձեռագիր և [[986]] թվականին հրատարակված մի [[ավետարան]])։ [[1881]]–[[1910]] թվականին Սանասարյան վարժարանում սովորել է 840 սան։ [[1915]] թվականին ուսուցիչների մեծ մասը նահատակվել է, իսկ վարժարանը՝ ավերվել։
 
{{ՀՍՀ}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Արևմտյան Հայաստանի կրթօջախներ]]
[[Կատեգորիա:Նոր շրջանի հայկական դպրոցներ]]
 
 
{{Անավարտ}}