«Ռուսիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Տես նաև: փոխարինվեց: == Այցելեք նաև == → == Տես նաև == oգտվելով ԱՎԲ
չ →‎top: ջնջվեց: {{արևմտահայերեն| Ռուսիա (արեւմտահայերէն)}}
Տող 1.
{{արևմտահայերեն| Ռուսիա (արեւմտահայերէն)}}
[[Պատկեր:Kievan Rus en.jpg|մինի|200px|աջից|Ռուսիան [[10-րդ դար]]ում]]
'''Ռուսիա'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=53}}</ref> ([[ռուսերեն]]՝ Русь), սկզբում արևելյան սլավոնների հողերի և [[Հին Ռուսիա]]յի պետության պատմական անվանումը։ Հին ժամանակներից սկսած՝ Արևելյան Եվրոպայում բնակվում էին սլավոնական բազմաթիվ ցեղեր։ Նրանք դեռևս ապրում էին նախնադարյան հասարակության պայմաններում։ 6-8 դարերում արևելյան սլավոնների մոտ ձևավորվեցին ցեղային միություններ։ [[Դնեպր]] գետի միջին հոսանքի շրջանում՝ [[Կիև]]ի մոտ՝ ապրում էին պոլյանները։ Հայտնի էին նաև Կրիվիչների, Դրևլյաների, Վյատիչների Սևերյանների ցեղային միությունները։ Նրանցից ամենազարգացածը պոլյաններն էին։ Վերջիններիս զբաղեցրած տարածքը անվանում էին ռուս՝ [[Դնեպր]]ի վտակ Ռոս գետի անունից։ Այստեղից էլ առաջացել է Ռուսիա անվանումը։ Ցեղային միության գլուխ կանգնած էին ռազմական առաջնորդները՝ իշխանները ({{lang-ru|կնյազ}})։ Նրանք ունեին իրենց զինված ջոկատները, որոնք կոչվում էին դրուժինա։ Պատերազմի դեպքում հավաքագրվում էր նաև աշխարհազոր։ Առաջին անգամ օգտագործվում է որպես պետության անվանում [[911]] թվականի ռուս-բյուզանդական պայմանագրի բնագրում, ավելի վաղ տեղեկությունները գործ ունեն [[Ռուս (ցեղ)|ռուս]] ցեղի մասին։ Ըստ «Տարիների ժամանակների վեպ» ([[ռուսերեն]]՝ «Повесть временных лет») տարեգրության, որը գրվել է [[11-րդ դար|11]]-[[12-րդ դար]]երում, անվանումը առաջացել է [[Վարյագներ|վարյագ]] «ռուս» ցեղից, որի զինագունդը պաշտպանության համար կանչել են [[862]] թվականին [[Մեծ Նովգորոդ]]ի սլավոնները։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռուսիա» էջից