Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
→‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Մանկական Անդամալուծութիւն}}
{{Արևմտահայերեն|Մանկական Անդամալուծութիւն}}
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
'''Պոլիոմիելիտ''' ({{lang-el|πολιός}}՝ գորշ և {{lang-el|µυελός}}՝ ողնուղեղ),սուր [[համաճարակ]]ային առաջային պոլիոմիելիտ, մանկական [[ողնուղեղ]]ային պարալիչ, Հայնե-Մեդինի [[հիվանդություն]], սուր պոլիոմիելիտ, սուր [[վարակ]]իչ [[հիվանդություն]], պայմանավորված է [[ողնուղեղ]]ի գորշ նյութի [[բորբոքում]]ով։ Հիվանդության հարուցիչը ֆիլտրվող [[վիրուս]]ն է։ Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։ [[Վարակ]]ը հիվանդ [[մարդ]]ուց փոխանցվում է [[օդ]]ակաթիլային (հազալուց, փռշտալուց) և սննդային ճանապարհներով։ Վիրուսն ունի նյարդալուծիչ հատկություն և անկախ թափանցման ուղիներից ֆիքսվում է [[ողնուղեղ]]ի գոտկային, հազվադեպ՝ պարանոցային հաստուկի առաջային եղջյուրներում։ Գաղտնի շրջանը 9-ից 14 [[օր]] է, ընթանում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի կորստով, գլխացավերով և քնի խանգարումով։ Պոլիոմիելիտը ընթանում է կլինիկական չորս շրջանով՝ նախալուծանքային (պրեպարալիտիկ), լուծանքային (պարալիտիկ), վերականգնման և մնացորդային երևույթների։ Նախալուծանքային շրջանը տևում է 2-ից 7 օր։ [[Հիվանդություն]]ն սկսվում է բարձր [[ջերմաստիճան]]ով (38—40 °C), որը կարող է տևել 1-ից 4 օր, գլխացավերով, փսխումով, վերին շնչառական ուղիների կատարալ երևույթներով, մենինգյալ թեթև ախտանշաններով, [[ստամոքս]]-աղիքային [[համակարգ]]ի խանգարումով։ Լուծանքային շրջան. հիվանդությունից 3-ից 5 օր անց առաջանում են ծայրանդամների լուծանքներ և կիսալուծանքներ։ Լուծանքի ենթարկված ծայրանդամի ջլային [[ռեֆլեքս]]ներն իջնում են կամ բացակայում, մկանային տոնուսն ընկնում է, առանց զգացողության խանգարման։ [[Հիվանդություն]]ից 2-ից 3 [[շաբաթ]] անց տեղի է ունենում նույն ծայրանդամի մոտակա (պրոքսիմալ) խմբի [[մկան]]ների ապաճում։ Պարալիզված ծայրանդամը լինում է սառը և կապտավուն։ Վերականգնման շրջան. հիվանդությունից 2—3 շաբաթ անց ծայրանդամի [[ֆունկցիա]]ն և ջլային ռեֆլեքսները վերականգնվում են, հիվանդը կատարում է որոշ [[շարժում]]ներ։ Մնացորդային երևույթների (ռեզիդուալ) շրջանը բնորոշվում է կայուն լուծանքներով, հոդերի կծկանքներով (կոնտրակտուրաներով), ծայրանդամի ձևախախտումով, ոսկրերի փոփոխություններով։ Պոլիոմիելիտը կարող է ընթանալ նաև մի շարք ոչ բնորոշ ձևերով, թաղանթա-արմատային (մենինգո-ռադիկուլյար) ձև, որն ընթանում է գլխացավերով, փսխումով, մենինգյալ ախտանշաններով, բարձր [[ջերմաստիճան]]ով, զառանցանքով և գիտակցության որոշ խանգարումով։ Կոճղեզային (բուլբար) ձևը բնորոշվում է խոսակցության, ծամելու, կլլման խանգարումներով։ Ընթացքը առավել ծանր է, մահացության տոկոսը մեծ է։ Կան և այլ ձևեր՝ էնցեֆալիտիկ, պոլինևրիտիկ և աբորտիվ։