«Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Ներսիսեան Դպրոց (Թիֆլիս)}}
Տող 1.
{{Արևմտահայերեն|Ներսիսեան Դպրոց (Թիֆլիս)}}
{{Տեղեկաքարտ Դպրոց}}
 
Տող 8 ⟶ 7՝
Կովկասում հայկական առաջին միջնակարգ դպրոցը, որը գործել է մեկ ամբողջ դար, հիմնվել է Թիֆլիսում [[1824]] թվականին՝ Վրաստանի հայոց թեմի առաջնորդ [[Ներսես Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցու]] նախաձեռնությամբ ու ջանքերով։ Հետագայում իր հիմնադրի անունով էլ կոչվել է Ներսիսյան դպրոց<ref>{{cite book|last=Khachaturian|first=Lisa|title=Cultivating Nationhood in Imperial Russia: The Periodical Press and the Formation of a Modern Armenian Identity|year=2009|publisher=Transaction Publishers|location=New Brunswick, N.J.|isbn=9781412813723|page=50}}</ref>։ Շինության նախագծի հեղինակը պետերբուրգցի ճարտարապետ [[Լիմկուր]]ն է, իսկ կառուցման ծախսերը հոգացել է հայ մեծահարուստ [[Ալեքսանդր Մանթաշյանց]]ը։ Առաջին տեսուչն է եղել հայ ականավոր գրող և մանկավարժ [[Հարություն Ալամդարյան]]ը։
 
Դպրոցը հանդիսացել է հայկական մշակույթի փայլուն օջախներից մեկը և շատ կարևոր դեր է կատարել հայ իրականության բոլոր ասպարեզներում։ Նրա առաջին շրջանավարտներն են եղել հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, «Հյուսիսափայլ»-ի խմբագիր-հրատարակիչ, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, հայ նոր թատրոնի ջատագովներից մեկը՝ Գալուստ Շերմազանյանը և ուրիշներ։ Այնտեղ սովորել են նշանավոր գրող [[Պերճ Պռոշյան]]ը, գրող ու մանկավարժ [[Ղազարոս Աղայան]]ը, հանճարեղ բանաստեղծ [[Հովհաննես Թումանյան]]ը, աշխարհահռչակ նկարիչ-արձանագործ [[Երվանդ Քոչար|Երվանդ Քոչարը]]ը, ականավոր գրող [[Դերենիկ Դեմիրճյան]]ը, հայտնի ազգագրագետ [[Երվանդ Լալայան]]ը և հայ մշակույթի շատ ու շատ այլ ականավոր գործիչներ։
 
Ներսիսյան դպրոցի ուսուցիչները բացառիկ մեծ դեր են կատարել ինչպես դպրոցի, այնպես էլ հայ մշակույթի ու գիտության զարգացման, հայ առաջադեմ հասարակական մտքի ձևավորման գործում։ Բացառիկ կարևոր դեր է խաղացել Ներսիսյան դպրոցը գրական նոր լեզվի ձևավորման ու զարգացման հարցում։ [[Խաչատուր Աբովյան]]ի, [[Ստեփանոս Նազարյան]]ի, [[Միքայել Նալբանդյան]]ի, [[Ռափայել Պատկանյան]]ի և այլոց տարածած սերմերը աշխարհաբար գրական լեզվի ստեղծման ուղղությամբ բարենպաստ հող են գտել դպրոցի միջավայրում։ Այդ դպրոցում էին սովորում Կովկասի տարբեր անկյուններից եկած սաներ, որոնց բազմազան բարբառներից պիտի հարստանար ու ձևավորվեր արևելահայ աշխարհաբարը։