«Հելլենիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.130.240.246 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 195.128.166.253 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Հելլենականութեան Դարաշրջան}}
Տող 1.
{{Արևմտահայերեն|Հելլենականութեան Դարաշրջան}}
'''Հելլենիզմ''' կամ '''հունականություն''', [[Մերձավոր Արևելք|Մերձավոր]] ու [[Միջին Արևելք]]ի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան (մ.թ.ա. IV - մ.թ.ա. I դդ.)։ Սկզբնավորվել է [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] նվաճումներից հետո, սկսել է գերակայել հունական մշակույթը և լեզուն։
[[Պատկեր:Garni.jpg|մինի|Հելլենիստական դարաշրջանի և ոճի [[Գառնիի հեթանոսական տաճար]]ը [[Հայաստան]]ում]]
 
== Եզրույթի պատմությունը ==
«Հելլենիզմ» եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրել [[գերմանացի]] պատմաբան Յո. Դրոյզենը ([[1808]]-[[1884]])՝ դրա տակ հասկանալով «հունական պետականության և կրթվածության տարածումը» արևելյան ժողովուրդների մեջ, անտեսելով հելլենիզմի հասարակական և տնտեսական էությունը։ Այնուհետև հելլենիզմը մեկնաբանվել է որպես միայն մշակութային (Յու. Կերստ), քաղաքական (Վ. Տառն) կամ տնտեսական (Մ. Ռոստովցև) ազդեցություն։ Հելլենիզմը բնորոշվել է նաև որպես պատմական որոշակի ժամանակաշրջան՝ պայմանավորված հունական և տեղական հասարակական և տնտեսական, քաղաքական, մշակութային տարրերի ու սովորույթների փոխազդեցությամբ (Ա. Ռանովիչ և ուրիշներ)։ Հելլենիզմի ժամանակաշրջանի ավարտն ընդունված է համարել [[մ.թ.ա. 30]]-ը, երբ [[Հռոմ]]ը նվաճել է հելլենիստական վերջին պետությունը՝
 
[[Պտղոմեոսյան Եգիպտոս]]ը, թեև հելլենիզմին բնորոշ երևույթները շարունակել են գոյատևել։