Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
ջնջվեց: {{Արևմտահայերեն|Կաթոլիկութիւն}}
{{Արևմտահայերեն|Կաթոլիկութիւն}}
{{Քրիստոնեություն}}
'''Կաթոլիկություն''' (հունարեն՝ καvθολικοvτητα – ընդհանրականություն), [[քրիստոնեություն|քրիստոնեության]] հիմնական ուղղություններից, հետևորդների թվով քրիստոնեության ամենախոշոր ճյուղը (ըստ 2007 թ. տվյալների՝ աշխարհում հաշվվում է մոտ 1,147 միլիարդ կաթոլիկադավան)։ Կաթոլիկությունը տարածված է և միլիոնավոր հետևորդներ ունի Եվրոպայում (հատկապես՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, [[Պորտուգալիա|Պորտուգալիայում]]յում, Ավստրիայում, Լեհաստանում), Լատինական և Կենտրոնական Ամերիկայում։ Հետևորդներ ունի նաև [[Հյուսիսային Ամերիկա]]յում, Ասիայում, Աֆրիկայում, [[Ավստրալիա|Ավստրալիայում]]։յում։
 
== Առանձնացման պատմություն ==
 
== Պապության պատմություն ==
Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլուխը [[Հռոմի պապ]]ն է, որի նստավայրը՝ [[Վատիկան|Վատիկանը]]ը, 1929 թվականին ճանաչվել է որպես առանձին պետություն։ VIII դ. կազմավորված Պապական մարզը մինչև 962 թվականը գտնվել է ֆրանսիական Կարոլինգների թագավորության, այնուհետև՝ Հռոմեական սրբազան կայսրության կազմում։ XI դ. Կաթոլիկ եկեղեցին ընդարձակում և ամրապնդում է իր դիրքերը, Հռոմի աթոռն իրեն է ենթարկում Արևմուտքի բոլոր եկեղեցիները՝ հաստատելով Հռոմի պապի բացարձակ գերիշխանությունն ու հեղինակությունը հավատի և կրոնաեկեղեցական հարցերում, վճռորոշ դերակատարությունը քաղաքական խնդիրներում։ XIII դ. Պապական մարզը դառնում է անկախ, իսկ 1274 թվականին պաշտոնապես ճանաչվում [[ինքնիշխան պետություն]]։ Ֆրանսիական թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկը պապի աթոռանիստը Հռոմից տեղափոխում է [[Ավինյոն]] (1309–77)։ Այդ շրջանը պատմության մեջ հայտնի է պապերի «Ավինյոնյան գերություն» անունով։
Հռոմի կաթոլիկ եկեղեցին, ձգտելով տիրանալ Սուրբ Հողին, XI–XIII դդ. նախաձեռնում է Խաչակրաց արշավանքներ, ստեղծում ասպետական օրդեններ (Հիվանդախնամների կամ Հյուրընկալների, Տաճարականների, Տևտոնական և այլն), կրոնական միաբանություններ (Ճիզվիտական, Դոմինիկյան, Ֆրանցիսկյան, Կարմելյան և այլն), Կաթոլիկ եկեղեցու հակառակորդներին, հերետիկոսներին, ազատամիտներին դարձի բերելու իսկ չուղղվողներին պատժելու համար XIII դ. ստեղծվում է [[ինկվիզիցիա]]ն (հավատաքննությունը), որը հետագայում պայքար է մղում բողոքականության դեմ։
 
 
== Կառուցվածք ==
Կաթոլիկ եկեղեցին ավանդական մյուս եկեղեցիներից տարբերվում է դավանաբանական, վարդապետական, ծիսական, եկեղեցական կառավարման, կազմակերպա-կանոնական յուրահատկություններով։ Ունի խիստ կենտրոնացված նվիրապետական կարգ։ Կաթոլիկ եկեղեցու գլուխը Հռոմի պապն է, նրա իշխանությունը ավելի բարձր է, քան [[Տիեզերական ժողովներ|Տիեզերական ժողովի]] իշխանությունը (լրիվ տիտղոսն է՝ ''Հռոմի եպիսկոպոս, Հիսուս Քրիստոսի տեղապահ, առաքյալների իշխանի ժառանգորդ, տիեզերական եկեղեցու գերագույն պոնտիֆիկ, Արևմուտքի պատրիարք, Իտալիայի գահերեց եպիսկոպոս (պրիմաս), Հռոմ. գավառի արքեպիսկոպոս և մետրոպոլիտ, Վատիկան քաղաք-պետության միապետ, Աստծո ստրկաց ստրուկ'')։ Համարվում է [[Պետրոս առաքյալ|Պետրոս առաքյալի]]ի տեղապահ ժառանգորդը։ Պապը կաթոլիկների կողմից ընկալվում է որպես Տիեզերական եկեղեցու գլուխ (մյուս եկեղեցիների համար Տիեզերական եկեղեցու գլուխն Աստված է). Քրիստոսն իր եկեղեցին որպես ժառանգություն փոխանցել է Պետրոս առաքյալին, նա էլ՝ իրեն հաջորդող Հռոմի եպիսկոպոսների (իմա՝ պապերին), ուստի պապը երկրի վրա Աստծո տեղապահն է և քրիստոնյա մյուս եկեղեցիների գլխավորը։ Պապի ու Աստծո միտքը և կամքը մեկ են, նա եկեղեցու միապետն է և գերագույն դատավորը, ունի հրեշտակներից, սրբերից և տիեզերական ժողովներից բարձր իշխանություն, դավանաբանական հարցերում անսխալ է (ըստ 1869–70 թվականի Վատիկանի I ժողովի պապի անսխալականության դոգմայի)։ Պապին կից գործում է կուրիան (վարչական մարմինը) և կարդինալների Կոլեգիան, որի ամբողջությունը Կոնսիստորիան (ժողով) է։ Պապի մահվան դեպքում նրա հաջորդին ընտրող արտակարգ ժողովը կոչվում է կոնկլավ (կողպված կամ դռնփակ սենյակ)։ Հավաքվում է պապի մահվանից հետո 11-րդ օրը և ընտրում պապ ձայների 2/3 մեծամասնությամբ ու ևս մեկ ձայնով՝ հավաքված կարդինալների թվից։ Կա կարդինալների երեք աստիճան՝ կարդինալ-եպիսկոպոս, կարդինալ-քահանա և կարդինալ-սարկավագ։ Կարդինալներն աշխատում են կոնգրեգացիաներում (սուրբ ժողովներում), որոնք վարչական և դատական մարմիններ են, ունեն իրենց գրասենյակները և վճռում են հավատի, դավանության, իրավունքի, բարոյականության, սրբադասման և այլ հարցեր։ Մի շարք կարևոր կոնգրեգացիաներում նախագահում է անձամբ պապը։ Հռոմից դուրս, մշտական կամ ժամանակավոր լիազորությամբ, գործում են պապի ներկայացուցիչներ՝ առաքելական փոխանորդներ, նվիրակներ, դիվանագիտական ներկայացուցիչներ (լեգատ)։ Թեմական առաջնորդ-եպիսկոպոսներին օծում է միայն պապը։ Նրանք կառավարում են պապին տված հնազանդության երդումով և իրենց աստիճանով ցածր են կարդինալներից։ Պապը հրավիրում է Կաթոլիկ եկեղեցու «տիեզերական» ժողովներ, հղում էնցիկլիկներ (կոնդակներ)։ Կաթոլիկ եկեղեցուն հատուկ երևույթ են «զինվոր»-միաբանությունները, որոնց վանքերը ենթարկվում են հիմնականում Հռոմում նստող իրենց գլխավորներին (գեներալ)։ Վանականները ճգնակյաց չեն, կատարում են եկեղեց-հաս. պարտականություններ։
 
== Դավանանք ==