«Ժաննա դ'Արկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ջնջվեց: {{Արեւմտահայերէն|Ժանն տ'Արք}}
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Ժաննա դ'Արկ (այլ կիրառումներ)}}
 
{{Արեւմտահայերէն|Ժանն տ'Արք}}
{{Անձ
| պատկեր = Lenepveu, Jeanne d'Arc au siège d'Orléans.jpg}}
Տող 7.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է հավանաբար [[1412]] թվականի [[հունվարի 6]]-ին՝ [[Ֆրանսիա]]յի հյուսիս-արևելքում գտնվող Դոմրեմի գյուղում՝ աղքատ գյուղացիների ընտանիքում։ Օժտված էր սուր մտքով, ողջախոհությամբ և, միաժամանակ, ոգևորելու ընդունակությամբ, սակայն կրթություն չի ստացել։ Մանկուց ականատես է եղել [[Հարյուրամյա պատերազմ]]ի ռազմական գործողությունների, քանի որ անգլիական և բուրգունդական զորքերը հաճախ էին ասպատակում Դոմրեմիի շուրջ ընկած տարածքները։ 13 տարեկանից Ժաննան լսել է «ձայներ» և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ։ Մոլեռանդ կրոնապաշտ Ժաննա դ’Արկը հավատացել է, որ իրեն նախասահմանված է ազատագրել [[Ֆրանսիա]]ն։
 
[[1428]] թվականին անգլո-բուրգունդական միացյալ զորքը պաշարեց [[Օռլեան]] քաղաքը։ Ֆրանսիայի գահի թագաժառանգ Շառլը փակվել էր Շինոնի ամրոցում և գրեթե ոչինչ չէր ձեռնարկում իր թագավորական լիազորությունների հաստատման համար։ Նույն ժամանակամիջոցին Ժաննան սկսում է հավատալ, որ իրեն երևացող տեսիլքները հրամայում են իրեն գնալ Օռլեան և մարտնչելով՝ վերջ դնել պաշարմանը։ Ժաննան դիմում է տեղական թագավորական զորքերի հրամանատար Ռոբեր դը Բոդրիկուրին՝ համոզելով նրան տրամադրել պահակազոր, որը կուղեկցի իրեն թագաժառանգի մոտ։ [[1429]] թվականի [[մարտի 6]]-ին կայանում է Ժաննայի և թագաժառանգի հանդիպումը։ Սկզբում Ժաննային կասկածով են ընդունում, սակայն քիչ անց Շառլը հավատում է, որ նա ուղարկվել է Աստծո կողմից։ [[1429]] թվականի ապրիլին թագաժառանգի կողմից տրամադրված զորքով Ժաննան շարժվում է Օռլեան և համառ մարտերի արդյունքում [[1429]] թվականի [[մայիսի 8]]-ին վերացնում պաշարումը։ Նրա ղեկավարությամբ ֆրանսիական զորքերը մի շարք հաղթանակներ են տանում՝ հունիսի վերջին շարժվելով դեպի հյուսիս։ Ժաննայի և զորքերի ուղեկցությամբ Շառլը մտնում է [[Ռեյմս]] քաղաք, որի տաճարում [[1429]] թվականի [[հուլիսի 17]]-ին կայանում է Շառլի թագադրության արարողությունը։ Նա գահ է բարձրանում [[Շառլ VII]] անունով։
 
== Մահ ==
Տող 140.
{{ՀՍՀ}}
{{Պորտալ|Ֆրանսիա|Եվրոպա|Պատմություն}}
 
{{DEFAULTSORT:դ'Արկ, Ժաննա}}
[[Կատեգորիա:Կաթոլիկ եկեղեցու սրբեր]]