«Թաթուլ Կրպեյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ջնջվեց: {{Արեւմտահայերէն|Թաթուլ Կրպէեան}}
Տող 1.
{{Արեւմտահայերէն|Թաթուլ Կրպէեան}}
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = Թաթուլ Կրպեյան
Տող 21 ⟶ 20՝
 
== Կենսագրություն ==
Թաթուլը ծնվել է [[1965]] թվականի ապրիլի 21-ին Հայաստանի [[Թալին]]ի շրջանի [[Թաթուլ (գյուղ)|Արեգ գյուղ]]ում։
 
[[1972]]-[[1982]] թթ. սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ [[1985]]-[[1986]] թվականներին սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է [[Թալին]]ի թիվ 76 պրոֆտեխնիկական ուսումնարանը: Այնուհետև [[1987]]-[[1990]] թվականներին սովորել է [[Երևանի պետական համալսարան|ԵՊՀ]] պատմության ֆակուլտետում։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ [[1987]]-[[1989]] թվականներին Թաթուլը նաև եղել է [[Արցախի Հանրապետություն|Արցախ]]ը [[Հայաստան]]ի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ։
Տող 29 ⟶ 28՝
[[1989]] թվականին Թաթուլ Կրպեյանն ամուսնացել է Իրինա Բարսեղյանի հետ։ [[1990]] թվականի փետրվարի 20-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։ Ընտանիքը բնակվել է [[Նոր Նորք վարչական շրջան|Նոր Նորքի]] 2-րդ զանգվածի՝ ասպիրանտների համար նախատեսված 18 հարկանի շենքում։
 
[[1990]] թվականին ընդունվել է [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] կուսակցության շարքերը:
 
Կրպեյանը եղել է Արցախյան շարժման երիտասարդական թևի սիրված առաջնորդներից, զանգվածային երթերի ու հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից և ուսանողության շրջանում քարոզչություն իրականացնող առաջամարտիկներից մեկը:
 
1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց [[Արցախի Հանրապետություն|Արցախ]], որտեղ վիճակը շարունակում էր վատթարանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով [[1990]] թվականի սեպտեմբերից մինչև [[1991]] թվականի մայիս ամիսը ղեկավարել է [[Գետաշեն (Արցախ)|Գետաշեն]]ի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ [[ադրբեջան]]ական զինված ուժերի,ռուսական բանակի և ոստիկանական խմբավորումների։
 
Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է [[ՀՀ]] [[Հայաստանի ազգային հերոս (կոչում)|Ազգային հերոսի կոչմանը]]։ Պարգևատրվել է նաև «Հայրենիք» շքանշանով։
Տող 46 ⟶ 45՝
== «Օղակ» գործողություն ==
 
Չորրորդ կուրսում ուսումը կիսատ թողնելով՝ [[1990]] թվականի օգոստոսին Թաթուլ Կրպեյանը մեկնել է Հյուսիսային Արցախի [[Գետաշեն (Արցախ)|Գետաշեն]] գյուղ: Սեպտեմբերից աշխատել է [[Գետաշեն (Արցախ)|Գետաշենի]] երկու դպրոցներում որպես հայ ժողովրդի պատմության և աշխարհագրության ուսուցիչ:
 
[[1991]] թվականի գարնանը [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] հյուսիսային շրջաններում ավելի էր սրվում պատերազմական իրադրությունը։ [[1991]] թվականի ապրիլին խորհրդային և ադրբեջանական իշխանություններն այս գյուղերի դեմ ուղղված ռազմական գործողություն սկսելու որոշում ընդունեցին։
Տող 54 ⟶ 53՝
{{cquote|Թաթուլին շատ լավ եմ հիշում։ Ասես Սասնոյ ֆիդայի լիներ՝ թիկնեղ, գանգուր մազերով, թավ մորուքով։ Զինված ջոկատը ղեկավարելուց զատ՝ ուսուցչություն էր անում տեղի երկու դպրոցներում։ Նրա առաքելությունը սոսկ կռվելուց ավելին էր<ref>Հարմիկ Հովսեփյանի հիշողություններ</ref>}}
 
[[1990]] թ. սեպտեմբեր - [[1991]] թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում Թաթուլ Կրպեյանը եղել է [[Գետաշեն (Արցախ)|Գետաշենի]] ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարն ընդդեմ ադրբեջանական ՕՄՕՆ-ի զինված հարձակումների: [[1990]] թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» ռազմական գործողության սանձազերծման օրը գերի վերցնելով 17 խորհրդային զինվորականների, մեկ ադրբեջանցի ուղեկցորդի և խորհրդային բանակի գնդապետ Մաշկովին՝ Թաթուլ Կրպեյանը նրանից վերցրել է խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ իրականացրած «Օղակ» ռազմական գործողության պայմանականչերով պլանը:
 
Զոհվել է [[1991]] թվականի ապրիլի 30-ին [[Գետաշեն (Արցախ)|Գետաշենում]]` բանակցությունների ժամանակ: Նույն օրը [[Գետաշեն (Արցախ)|Գետաշենում]] բանակցությունների ժամանակ նրա հետ զոհվեցին փոխհրամանատար [[Արթուր Կարապետյան]]ը և Հրաչ Դանիելյանը (Զարզանդ): Տղաների զոհվելուց հետո խորհրդային 14 պատանդ զինվորականները փոխանակվել են ՕՄՕՆ-ականների կողմից պատանդ վերցված 27 հայ բնակիչների հետ:
 
=== Քաղվածքներ ===
Տող 69 ⟶ 68՝
* Աշոտ Բաբայան Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար (1993 թվական), նվիրված Թ. Կրպեյանին
* [[2016]] թվականին [[ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ]]ը հրատարակել է Իրինա Բարսեղյան-Կրպեյանի հեղինակած «Թաթուլ Կրպեյան. Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» մենագրությունը: Գիրքը մասնակցել է [[Փարիզ]]ի գրքի տոնավաճառին, շնորհանդեսներով ներկայացվել [[Հայաստան|ՀՀ]]-ում, [[Կանադա]]յում, [[Շվեյցարիա]]յում և [[Ֆրանսիա]]յում: Թողարկվել է Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված նամականիշով բացիկ<ref>{{Cite web|url=https://www.haypost.am/hy/1446187639|title=Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված նամականիշով բացիկ|date=|website=Հայփոստ|publisher=|accessdate=2015-10-29}}</ref>:
 
 
== Տես նաև ==
Տող 84 ⟶ 82՝
 
{{Հայաստանի ազգային հերոսներ}}
 
<references />
 
{{DEFAULTSORT:Կրպեյան, Թաթուլ}}
[[Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ]]
[[Կատեգորիա:Թաթուլ գյուղում ծնվածներ]]
<references />