«Էրինիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Պատմություն ==
Մի լեգենդի համաձայն՝ էրինիաները [[Նիքս]]ի և [[Էրեբոս]]ի աղջիկներն են, որոնք կամ ծնվել են [[Ուրանոս]]ի արյունից [[Գեա|Երկրի]] միջոցով<ref> Гесиод. Теогония 185 </ref>, կամ էլ Խավարի (Սկոտոսի) աղջիկներն են<ref>Софокл. Эдип в Колоне 106 </ref>։ Ըստ Էպիմենիդոսի՝ նրանք [[Կռոնոս]]ի աղջիկներն են<ref> Эпименид, фр.7 Якоби </ref>։ Նրանց ծնունդը համարվում է Կրոնոսի առաջին հանցանքի հատևանքհետևանք. երբ Կրոնոսը վիրավորեց իր հորը՝ Ուրանին, նրա արյան կաթիլները ընկնելով ծնեցին ֆուրիաներին<ref>[http://ancientrome.ru/antlitr/t.htm?a=1358680001 Аполлодор. Мифологическая библиотека. Книга I]</ref>։ Ըստ [[Հոմերոս]]ի՝ նրանք մեկն են կամ մի քանիսը։ [[Օրփեոսականություն|Օրփեոսականների]] համաձայն՝ էրինիաները Զևսի, Խտոնիայի և [[Պերսեփոնե]]ի ինը դուստրերն են<ref>Орфика, фр.197 Керн </ref>։ Պսևդո Հերակլիտի մոտեցմամբ նրանք 30 հազարն են<ref> Псевдо-Гераклит. Письма 9, 3, ссылка на Гесиода </ref>։ Ավելի ուշ շրջանի բանաստեղծների կարծիքով էրինիաները երեքն են՝ սպանությունների համար վրեժ լուծող [[Տիսիփոնե]]ն, երբեք չներող [[Ալեկտո (դիցաբանություն)|Ալեկտո]]ն և նախանձ [[Մեգերա]]ն։ Աթենացիները նրանց կոչում էին «Պատվարժան»։ [[Էսքիլես]]ը առաջինն էր, ով նրանց գլխին մազերի փոխարեն օձեր պատկերեց<ref> Павсаний. Описание Эллады I 28, 6 </ref>։
 
Էրինիաների քարանձավը գտնվում է [[Աթենքի Ակրոպոլիս]]ի լանջին<ref> Эсхил. Эвмениды 854 и комм. </ref>։ Սիկիոնում նրանց անվանում էին Եվմենիդներ (Գթասիրտ)։ Նրանց կաղնու պուրակը գտնվում էր Ասոպի ափին<ref> Павсаний. Описание Эллады II 11, 4 </ref>։ Էրինիաները հետապնդում էին ծանր հանցագործություն կատարողներին՝ նրանց հասցնելով խելագարության<ref> Павсаний. Описание Эллады II 11, 4</ref>։