«Հովհաննես Քաջազնունի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
==Կենսագրություն ==
=== Երիտասարդ տարիներ ===
Հովհաննես Քաջազնունին ծնվել է [[1868]] թ-իթվականի [[փետրվարի 1]]-ին [[Թիֆլիսի նահանգ]]ի [[Ախալցխա]] քաղաքում (ներկայումս՝ [[Վրաստան]]ի [[Ջավախք|Ջավախեթի]] շրջանում)։ Քաջազնունու նախնիները արմատներով [[Էրզրում]]ից են եղել, ովքեր 19-րդ դարի սկզբում տեղափոխվել են [[Ջավախք]]։
 
=== Ազգանվան պատմություն ===
[[1899]] - [[1906]] թթ. [[Բաքու|Բաքվի]] նավթ արդյունահանողների կոնգրեսի խորհրդում աշխատել է որպես ավագ ճարտարապետ։ Նա ակտիվ համագործակցել է տեղական նավթ արդյունահանողներիւ հետ։ Բաքվում նախագծել է հիվանդանոց, բնակելի շենքերի նախագծեր,<ref>Edmond Tigranyan - «Activity of Armenian architects in South Caucasus» - ISBN 99930-0-001-2</ref>, հյուրանոցներ Բալախանի շրջանում<ref name="hayazg"/>։[[Պատկեր:Budagovsky armenian temple in Baku2.jpg|200px|աջից]]
===Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի շինարարություն===
Մեծահարուստ Բուդաղյանի կտակած միջոցներով Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցի կառուցելու համար [[1898]] թ-ինթվականին Պետերբուրգի ճարտարապետների կայսերական ընկերությունը հայտարարում է մրցույթ։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1906 թ-իթվականի սեպտեմբերի 6-ին։ [[1907]] թ-իթվականի [[փետրվարի 28]]-ին մրցույթին ներկայացվեցին հինգ նախագծեր, որոնցից մեկն էլ Հովհաննես Քաջազնունու նախագիծն էր։ [[Հունիսի 4]]-ին ստացվեց ժյուրիի պատասխանը, որի համաձայն հաղթող էր ճանաչվում [[Գաբրիել Տեր-Միքայելյան]]ի նախագիծը, իսկ երկրորդ տեղում էր ճարտարապետ Պետրովսկու նախագիծը։ Սակայն Բուդաղյանի ժառանգները դժգոհ մնացին արդյունքից ու հունիսի 7-ին պատվերը տվեցին Քաջազնունուն։ [[Օգոստոսի 2]]-ին նա սկսեց եկեղեցու շինարարական աշխատանքները։ Շինարարությանը հետևում էր շինհրապարակում կառուցված փայտե տնակից։ Եկեղեցու կառուցման բյուջեն, ըստ նախնական նախագծի, կազմել է 300 հազար ռուբլի, սակայն ժառանգված գումարը ընդամենը 200 հազար էր, այդ պատճառով Քաջազնունին կատարել է որոշ փոփոխություններ, մասնավորապես եկեղեցու տարողունակությունը պակասեցրել է 1500 մարդուց՝ 1000-ի։
 
Հակադաշնակցական քրեական հետապնդումների պատճառով, 1911 թ. Քաջազնունին ստիպված է լինում մեկնել երկրից, չկարողանալով հսկել եկեղեցու շինարարությունը անձամբ։ Նրա բացակայության ընթացքում շինարարությանը հետևում և ավարտին է հասցնում ճարտարապետ [[Նիկողայոս Բաև]]ը։
1923 թ. ապրիլի 7-ից մինչև մայիսի 19-ը Վիեննայում գումարվում է ՀՅԴ արտասահմանյան մարմինների արտակարգ խորհրդաժողովը (կոնֆերանս): Խորհրդաժողով հրավիրվում է և Հ. Քաջազնունին, սակայն վերջին պահին նա հրաժարվում է մասնակցել և իր զեկուցումը, որը վերնագրված էր «Հ.Յ.Դաշնակցությունը անելիք չունի» ուղարկում է փոստով: 1923 թ. հուլիսին Հ. Քաջազնունին իր զեկույցը կուսակցական շարքային ընկերներին ավելի մատչելի դարձնելու նպատակով հրապարակում է առանձին գրքույկով, ինչը մեծ աղմուկ է բարձրացնում թե' ՀՅԴ կուսակցության մեջ և թե' Սփյուռքի գաղութներում: Նույն թվի օգոստոսի 15-ին Հ. Քաջազնունին նամակ է գրում Կարպատների մեկուսի կոմիտեին (ՀՅԴ կուսակցության այն շրջանի ղեկավարությանը, որի մեջ գտնվում էր Հ. Քաջազնունին,-Հ. Մ.), որով հայտնում է, որ դուրս է գալիս ՀՅԴ կուսակցության շարքերից: Այնուհետև Հ.Քաջազնունին 1924 թ. մարտի 15-ին դիմում է Բեռլինի խորհրդային իշխանության ներկայացուցչության Անդրկովկասյան Խորհրդային Հանրապետությունների առևտրական ներկայացուցչին` խնդրելով թույլտվություն տալ վերադառնալ Խորհրդային Հայաստան: 1924 թ. սեպտեմբերի 25-ին Անդրերկրկոմի խնդրանքով և Ալ. Մյասնիկյանի զեկուցումով ՀամԿ(բ)Կ կետկոմի քաղբյուրոն թույլտվություն տվեց և վերադարձի որոշում ընդունեց Հ. Քաջազնունու համար: 1924 թ. դեկտեմբերի վերջերին Հ. Քաջազնունին հասնում է Բաթում, որտեղից անցնում է Թիֆլիս, իսկ 1925 թ. հունվարի 19-ին նա արդեն Երևանում էր: Եվ իրապես մեծ հույսերով ու նպատակներով Հ. Քաջազնունին վերադարձավ Երևան:
 
Պատանեկան խանդավառությամբ նա անցավ գործի` իր մասնագիտական գիտելիքները ի նպաստ դնելու հանուն նոր Հայաստանի կերտմանը: Այդ տարիներին Հայաստանում ընթանում էին մեծ ծավալի շինարարական աշխատանքներ, և ճարտարապետների խիստ կարիք էր զգացվում: Եվ Քաջազնունու բարձր պրոֆեսոնալիզմը և խորը գիտելիքները մեծ դեր խաղացին երիտասարդ Հանրապետության հասարակական և ճարտարապետական կյանքում: 1925 թ. Հ. Քաջազնունին, գալով Երևան, ընտրվում է ՀՍՍՀ Պետպլանին կից Տեխնիկական խորհրդի անդամ և կարճաժամկետ ծառայությունից հետո մարտի սկզբից ստանձնում Հայբամբակկոմիտեի շինարարական բաժանմունքի վարիչի պաշտոնը, որը զբաղեցնում է մինչև 1927 թ. մարտ ամիսը: Լինելով բարձրակարգ ճարտարապետ` նա հաճախ էր հրավիրվում տարբեր հանձնաժողովների աշխատանքներին և տալիս նախագծերի եզրակացություններ: 1926 թ. Հ. Քաջազնունին մասնակցում է կառուցվելիք ժողտան (օպերայի և բալետի շենքի) հայտարարված մրցույթին (նախագիծը, ցավոք, չի պահպանվել,-Հ. Մ.): 1927-29 թթ. Քաջազնունու նախագծերով և նրա անմիջական ղեկավարությամբ Երևանում և Սարդարապատում կառուցվեցին բամբակամշակման գործարաններ (չեն պահպանվել,-Հ. Մ.), նույն թվականներին կառուցում է ձեթ-օճառի գործարանը Երևանում` իր բոլոր օժանդակ կառույցներով, բնակելի ավան աշխատողների համար:
 
Դրանք կառուցվեցին «Գրախտ» ընկերության կողմից և դարձան Խորհրդային Հայաստանի առաջին արդյունաբերական շինությունները: Իսկ բնակելի ավանի շինարարությունը գործարանի տարածքի մոտ Հայաստանում առաջին փորձերից է: Այն հետապնդում է որոշակի նպատա` աշխատողների բնակեցման շրջանները անմիջականորեն աշխատավայրին մոտեցնելը: Այդ միտումը բնորոշ է 20-ական թվականների հայկական ճարտարապետությանը:
187 645

edits