«Հովհաննես Քաջազնունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 242.
 
== Կյանքի վերջին տարիները ==
1923թ1923 թ. ապրիլի 7-ից մինչև մայիսի 19-ը Վիեննայում գումարվում է ՀՅԴ արտասահմանյան մարմինների արտակարգ խորհրդաժողովը (կոնֆերանս): Խորհրդաժողով հրավիրվում է և Հ. Քաջազնունին, սակայն վերջին պահին նա հրաժարվում է մասնակցել և իր զեկուցումը, որը վերնագրված էր «Հ.Յ.Դաշնակցությունը անելիք չունի» ուղարկում է փոստով: 1923թ1923 թ. հուլիսին Հ. Քաջազնունին իր զեկույցը կուսակցական շարքային ընկերներին ավելի մատչելի դարձնելու նպատակով հրապարակում է առանձին գրքույկով, ինչը մեծ աղմուկ է բարձրացնում թե' ՀՅԴ կուսակցության մեջ և թե' Սփյուռքի գաղութներում: Նույն թվի օգոստոսի 15-ին Հ. Քաջազնունին նամակ է գրում Կարպատների մեկուսի կոմիտեին (ՀՅԴ կուսակցության այն շրջանի ղեկավարությանը, որի մեջ գտնվում էր Հ. Քաջազնունին,-Հ. Մ.), որով հայտնում է, որ դուրս է գալիս ՀՅԴ կուսակցության շարքերից: Այնուհետև Հ.Քաջազնունին 1924թ1924 թ. մարտի 15-ին դիմում է Բեռլինի խորհրդային իշխանության ներկայացուցչության Անդրկովկասյան Խորհրդային Հանրապետությունների առևտրական ներկայացուցչին` խնդրելով թույլտվություն տալ վերադառնալ Խորհրդային Հայաստան: 1924թ1924 թ. սեպտեմբերի 25-ին Անդրերկրկոմի խնդրանքով և Ալ. Մյասնիկյանի զեկուցումով ՀամԿ(բ)Կ կետկոմի քաղբյուրոն թույլտվություն տվեց և վերադարձի որոշում ընդունեց Հ. Քաջազնունու համար: 1924թ1924 թ. դեկտեմբերի վերջերին Հ. Քաջազնունին հասնում է Բաթում, որտեղից անցնում է Թիֆլիս, իսկ 1925թ1925 թ. հունվարի 19-ին նա արդեն Երևանում էր: Եվ իրապես մեծ հույսերով ու նպատակներով Հ. Քաջազնունին վերադարձավ Երևան:
 
Պատանեկան խանդավառությամբ նա անցավ գործի` իր մասնագիտական գիտելիքները ի նպաստ դնելու հանուն նոր Հայաստանի կերտմանը: Այդ տարիներին Հայաստանում ընթանում էին մեծ ծավալի շինարարական աշխատանքներ, և ճարտարապետների խիստ կարիք էր զգացվում: Եվ Քաջազնունու բարձր պրոֆեսոնալիզմը և խորը գիտելիքները մեծ դեր խաղացին երիտասարդ Հանրապետության հասարակական և ճարտարապետական կյանքում: 1925թ1925 թ. Հ. Քաջազնունին, գալով Երևան, ընտրվում է ՀՍՍՀ Պետպլանին կից Տեխնիկական խորհրդի անդամ և կարճաժամկետ ծառայությունից հետո մարտի սկզբից ստանձնում Հայբամբակկոմիտեի շինարարական բաժանմունքի վարիչի պաշտոնը, որը զբաղեցնում է մինչև 1927թ1927 թ. մարտ ամիսը: Լինելով բարձրակարգ ճարտարապետ` նա հաճախ էր հրավիրվում տարբեր հանձնաժողովների աշխատանքներին և տալիս նախագծերի եզրակացություններ: 1926թ1926 թ. Հ. Քաջազնունին մասնակցում է կառուցվելիք ժողտան (օպերայի և բալետի շենքի) հայտարարված մրցույթին (նախագիծը, ցավոք, չի պահպանվել,-Հ. Մ.): 1927-29թթ29 թթ. Քաջազնունու նախագծերով և նրա անմիջական ղեկավարությամբ Երևանում և Սարդարապատում կառուցվեցին բամբակամշակման գործարաններ (չեն պահպանվել,-Հ.Մ.), նույն թվականներին կառուցում է ձեթ-օճառի գործարանը Երևանում` իր բոլոր օժանդակ կառույցներով, բնակելի ավան աշխատողների համար:
 
Դրանք կառուցվեցին «Գրախտ» ընկերության կողմից և դարձան Խորհրդային Հայաստանի առաջին արդյունաբերական շինությունները: Իսկ բնակելի ավանի շինարարությունը գործարանի տարածքի մոտ Հայաստանում առաջին փորձերից է: Այն հետապնդում է որոշակի նպատա` աշխատողների բնակեցման շրջանները անմիջականորեն աշխատավայրին մոտեցնելը: Այդ միտումը բնորոշ է 20-ական թվականների հայկական ճարտարապետությանը:
 
1926թ1926 թ. Գյումրու սարսափելի երկրաշարժից հետո Հ.Քաջազնունին մշտապես գտնվել է այնտեղ, ուսումնասիրել քանդված տների բնույթը, առաջարկել շենքերը ճիշտ կառուցելու ուղիներ: 1927թ1927 թ. հանդես է եկել զեկույցով Լենինականում իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների բնույթի վերաբերյալ: Հետագայում 1935թ1935 թ. Հ. Քաջազնունին Լենինականում նախկին Բուլվարնայա (Կիրովի) և 27-րդ փողոցների խաչմերուկում կառուցում է բնակելի նոր շենք: Այս կառույցը մինչև օրս կանգուն է և դիմակայել է անգամ 1988թ1988 թ. ավերիչ երկրաշարժը, համարվում է Հ. Քաջազնունու լավագույն գործերից մեկը:
 
1927թ1927 թ. մարտից Հ. Քաջազնունին աշխատել է շինարարական նախագծերի հսկողության ոլորտում, սկզբում` Տնտխորհրդին կից Շինարարա-տեխնիկական կոմիտեում, ապա Պետպլանին ԷԿՕՍՕ-ին կից Շինարարա-տեխնիկական կոմիտեի նախագահի տեղակալ (մինչև 1931թ1931 թ.): 1932-37թթ37 թթ. եղել է ՀՍՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմիսարիատի խորհրդի գիտ. քարտուղարը:
 
Միաժամանակ Հ. Քաջազնունին ակտիվորեն մասնակցում է հասարակական գործունեությանը: Հայաստանի Տեխնիկական ընկերության նախագահության անդամ էր, ապա` նախագահ: 1928թ1928 թ. Հ. Աճառյանի, Գ. Հակոբյանի, Ա. Տերյանի հետ համահեղինակությամբ Հ. Քաջազնունին իր տեխնիկական և գրական գիտելիքների մեծ պաշարով մասնակցում է «Շինարարական կառույցների ռուս-հայերեն բառարանի» ստեղծմանը: Այդ բառարանը բաղկացած էր 7560 բառ-հոդվածներից: 1929թ1929 թ. նոյեմբորի 1-ից «Կորչի անգրագիտությունը» ընկերության անդամ էր:
 
1926թ1926 թ. աշնանից մինչև 1931թ1931 թ. գարունը Հ. Քաջազնունին դասավանդում է Երևանի համալսարանի նոր կազմակերպված տեխնիկական ֆակուլտետում (շինարարական արվեստ), ապա շինարարական ինստիտուտում (ճարտարապետական նախագծում) առարկաները: 1930թ1930 թ. փետրվարի 9-ին ՀՍՍՀ Լուսժողկոմատի կոլեգիայի որոշմամբ Հ. Քաջազնունու շնորհում են պրոֆեսորի գիտական կոչումը:
 
1930թ1930 թ. Հ. Քաջազնունին կառուցում է Ապարանի շրջխորհրդի երկհարկանի շենքը, որի ծավալի մեջ ընդգրկված են նաև ճաշարան և հյուրանոցը, իսկ 1936թ. մարտի 8-ին նա «Աշխատանքային պայմանագիր» (Трудовое соглашение) է կնքում Բերիայի անվան Բարձրագույն կոմունիստական գյուղատնտեսական դպրոցի տնօրեն Ս.Խաչատրյանի հետ, որով պարտավորվում է վերանախագծել և շարունակել այդ շինության կենտրոնական մասի և աջ թևի կառուցումը: Այդ շենքը այժմյան Տերյան փողոցում գտնվող պոլիտեխնիկական ինստիտուտի այժմյան ռեկտորատն է, որի առաջին նախագծային և շինարարական աշխատանքները սկսվել էին Ա. Թամանյանի հանձրարությամբ: Ըստ ճարտարապետ Լ.Դոլուխանյանի` այդ շենքի վերաբերյալ, բացի հիշյալ «Աշխատանքային պայմանագրից», որևէ փաստաթուղթ չի պահպանվել, և հեղինակի հարցը մտորումների տեղիք է տալիս: Հասցրե՞լ է, արդյոք, Քաջազնունին իրականացնել այդ պայմանագիրը, մնացել է անհայտ:
 
Միաժամանակ պետք է նշել, որ Հ. Քաջազնունու կյանքը Խորհրդային Հայաստանում այնքան էլ հեշտ չի անցել: Հայրենիքում նա մշտապես գտնվել է ՆԿՎԴ-ի գործակալների մշտական հսկողության տակ, ենթարկվել զանազան ճնշումների, հասարակության կողմից հաճախ մեղադրվել իր լոյալության համար` պիտակավորվելով որպես «ծպտված հեղափոխական և սաբոտաժնիկ»:
 
1930թ1930 թ. Հ. Քաջազնունին Խորհրդային Հայաստանի 10-ամյակին նվիրված մի հոդված է պատրաստվում տպագրել (որն այդպես էլ չի տպագրվում), սակայն այս հոդվածը մեծ աղմուկ է բարձրացնում ուսանողության շրջանում, որոնք, ծանոթանալով հոդվածի բովանդակությանը, Հայաստանի ինժեներ-տեխնիկների և գյուղատնտեսական մասնագետների համագումարում դիտարկում են օտար գաղափարախոսության առկայություն Հ. Քաջազնունու հոդվածի բովանդակության մեջ և ընդունում պարսավանքի բանաձև: Այդ համագումարում ելույթ է ունենում ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1-ին քարտուղար Ա.Խանջյանը: «Խորհրդային Հայաստան» թերթը անդրադառնում է այդ համագումարի և Ա.Խանջյանի ճառին: Իր խոսքում Ա.[[Աղասի ԽանջյանըԽանջյան]]<nowiki/>ը, անդրադառնալով Հ. Քաջազնունուն, մասնավորապես ասում է. «…Քաղաքացի Քաջազնունին, չնայած իր ծերունի հասակին, երիտասարդի պես ոգևորվում է մեր շինարարությամբ, մեր կուլտուրական վերելքով: Սակայն նա և նրա նմանները չեն ուզում կամ չեն կարողանում հաշտվել այդ շինարարության սոցալիստական իմաստի ու բովանդակության հետ, շարունակելով զարդարված մնալ սոսկ լոյալության փետուրներով»:
 
1931թ1931 թ. աշնանը Հ. Քաջազնունին, չդիմանալով այդ աննախադեպ քննադատությանը ու ճնշմանը, դուրս է գալիս Շինարարական ինստիտուտից և այլևս գիտա-կրթական գործունեությամբ չի զբաղվում: Հետաքրքրական է, որ, ականատեսների վկայությամբ, Հ. Քաջազնունին հանդիպում է խնդրում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ՝ Սահակ Տեր-Գաբրիելյանի հետ և բողոքում, որ իրեն մեղադրում են որպես հակահեղափոխական, «ծպտված դաշնակցական, սաբոտաժնիկ», և անգամ Չեկան ստիպում է մամուլի մեջ Դաշնակցությանը վարկաբեկող հոդվածներ գրել, սակայն նա մերժում է` պատճառաբանելով, որ Դաշնակցության մասին իր ասելիքն արդեն ասել է արտասահմանում և անգամ խնդրում, որ եթե իր ներկայությունը անբաղձալի է և վնասակար է Հայրենիքում, կա'մ թույլ տալ վերադառնալ արտասահման, կամ աքսորել Սիբիր:
 
Իհարկե, Սահակ Տեր-Գաբրիելյանը չէր կարող թույլ տալ Քաջազնունուն` արտասահման վերադառնալ, բայց խոստանում է, որ նման ելույթներ Քաջազնունու հանդեպ այլևս չեն լինի: Այս խոսակցությունից հետո Սահակ Տեր-Գաբրիելյանը ափսոսանքով ասում է. « Մեր այս յիմար լրբերը փոխանակ գնահատելու եւ օգտըւելու այս մեծ մարդուց եւ հայրենասէրից, իրենց ելոյթներով ցոյց են տալիս միայն իրենց տգիտութիւնն ու հոգու փոքրութիւնը»:
Տող 268.
Բնականաբար, Քաջազնունին, ներքուստ վերաիմաստավորելով իր վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ, ընդունում է, որ սխալվել է, և այդ մասին խոստովանում է իր դստերը՝ Մարգարիտային: 1950թ. Մարգո Քաջազնունին պատմաբան Դ.Մուրադյանի հետ ունեցած իր անկեղծ զրույցում վկայել է. «Երբ 1936թվին՝ Աղասի Խանջյանի սպանությունից հետո, սկսվեցին զանգվածային բանտարկությունները, հայրս խիստ շփոթվել էր և տխուր էր: Նա հավատացած էր, որ իրեն ևս կբանտարկեն: Մտերիմ ընկերներն ասում էին, որ ճպետք էր գար Հայաստան, բայց հայրս պատասխանում էր՝ պետք է գայի, բայց այդ գիրքը չպետք է գրեի: Նա ասում էր՝ ես խիստ զղջում եմ: Խոսակցության վերջում Մարգո Քաջազնունին ավելացրեց. «Հայրս շատ էր ափսոսում, որ գրել է այդ գիրքը»:
 
Վերը հիշատակված Հ. Քաջազնունու մեղադրական գործի եզրակացության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1931թ. Հ.Քաջազնունու և մի խումբ մարդկանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն, անտնտեսվարության մեղադրանքով, սակայն, հանցակազմ չգտնելով, 1931թ1931 թ. փետրվարի 26-ի որոշումով այդ գործը կարճվում է:
 
1937թ1937 թ. որոշակի դադարից հետո Խորհրդային ՆԿՎԴ-ն չէր կարող աննկատ թողնել Հ. Քաջազնունուն: 1937թ1937 թ. հուլիսի վերջերին Հ. Քաջազնունին հանգստանում էր Ստեփանավանում և իր աղջկան` Մարգարիտային ուղղված նամակում հիշատակում է, որ մտադիր է մնալ այնտեղ մինչև օգոստոսի 6-ը, սակայն Հ.Քաջազնունու վիճակված չէր երկար հանգստանալ, քանի որ հուլիսի 28-ին ՆԳ Ժողկոմիսար Խ. Մուղդուսու ստորագրությամբ տրվում է օրդեր թիվ 6/41 Հ.Քաջազնունու բնակարանը խուզարկելու և ձերբակալելու վերաբերյալ: Հուլիսի 29-ին նա Ստեփանավանում ձերբակալվում է ՀՍՍՀ ՆԿՎԴ-ի կողմից:
 
Հետաքրքրական է, որ Հ. Քաջազնունու ձերբակալելու և մեղադրանք ներկայացնելու հիմք հանդիսացել է նրա որդի Կարեն Քաջազնունու ցուցմունք-մատնագիրը, որում նա հայտնում է, որ իր հայրը` Հովհաննես Քաջազնունին, համոզված դաշնակցական է, «կատարյալ բուրժուա», «խորհրդային կառավարության թշնամի», բացի դա` ձերբակալելու հիմք են եղել որոշ օպերատիվ տվյալներ: Ժամանակակիցները, որոնք եղել են Չեկայի նկուղներում և տեսել են Հ. Քաջազնունուն ու հետագայում հրաշքով կարողացել դուրս գալ Խորհրդային կայսրության սահմաններից, պատմել են, որ Հ. Քաջազնունին բանտարկված է եղել թիվ 17 խցում և մեղադրվել «լրտեսության» մեջ, իբր «գողացել և օտար պետության է տրամադրել ինչ-որ գծագրեր»: Եվ որպեսզի ստիպեն նրան խոստովանել իր արարքը, Քաջազնունուն ենթարկել են զանազան կտտանքների և կուրացրել 3500 մոմանոց էլեկտրական լամպերի միջոցով:
 
Իհարկե, դժվար է ասել` որքանով են իրականությանը համապատասխանում ժամանակակիցների պատմածները, սակայն դրանք հեռու չեն իրականությունից, և բոլշևիկները ընդունակ էին կտտանքների միջոցով ստանալ իրենց ուզած ցուցմունքը: Իրականությունն այն է, որ Հ. Քաջազնունու մեղադրական գործում միակ հարցաքննությունը կատարվել է 1937թ1937 թ. նոյեմբերի 16-ին: Հարցաքննության ժամանակ Հ.Քաջազնունին չի հերքել, որ ինքը մինչև խորհրդային կարգերի հաստատումը վարել է ակտիվ դաշնակցական գործունեություն, բայց միաժամանակ նշել է, որ Խորհրդային Հայաստան վերադառնալուց հետո հակապետական գործունեությամբ չի զբաղվել: Ընդ որում` առաջադրված մեղադրանքներում Քաջազնունին իրեն մեղավոր չի ճանաչել։
 
Ա Հ. Քաջազնունու մեղադրական գործը 2016թ2016 թ. հայտնաբերել է հայտնի պատմաբան Արարատ Հակոբյանը և տպագրել «Վեմ» ամսագրի 2016 և 2017թթ2017 թթ. համարներում: Իր հոդվածներում ուսումնասիրելով ողջ արխիվային գործը` պատմաբան Ա. Հակոբյանը գրում է. «Եռյակը 1937 թ. դեկտեմբերի 5-ին մեղադրյալ Հ. Քաջազնունու հանդեպ կայացրել է գնդակահարության դատավճիռ՝ անձնական գույքի բռնագրավմամբ։ Առողջական խնդիրների պատճառով նա պառկած է եղել Երևանի բանտային հիվանդանոցում։ Սակայն նախկին վարչապետի առողջական վիճակի հետագա սրացումը (պաշտոնական վարկածով՝ ծերունական թուլություն, տուբերկուլյոզ և գրիպ) հանգեցնում է նրան, որ նա մահանում է բանտային հիվանդանոցում 1938 թ. հունվարի 15-ին, 70 տարեկան հասակումե ։ հազարավոր այլ բռնադատվածների հարազատների նման իր հորը արդարացնելու նպատակով Մարգո Քաջազնունին 1955 թ. հունիսի 22-ին ընդարձակ, հիմնավորումներով լի դիմում-հայց է ուղղել Հայկ. ՍՍՌ ՊԱԿ-ի նախագահ Գ. Բադամյանցին, սակայն այն մերժվեց: Արդարացման հարցը հետաձգվեց, և ի վերջո խնդիրը լուծվեց միայն ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո։ Անկախ Հայաստանի դատախազությունը, ուսումնասիրելով Հ. Քաջազնունու քր. ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը 1992 թ. դեկտեմբերի 12-ի. «Որոշեց Հովհ. Քաջազնունու նկատմամբ քր. գործը կարճել հանցակազմի բացակայության պատճառով, նրան համարել արդարացված և ռեաբիլիտացված»։
 
Մինչև 1990-ական թվերը թե´Մարգարիտային և թե´ հանրությանը անհայտ էր, թե որտեղ է ամփոփված Հ. Քաջազնունու աճյունը: Քաջազնունու մարմինը ամփոփված է եղել ներկայիս ժամացույցի գործարանի տարածքում գտնվող «Կոզեր» կոչվող գերեզմանատանը, սակայն այդ տարածքում ժամացույցի գործարան և դպրոցի շենք կառուցելու նպատակով հողին է հավասարեցվում ողջ գերեզմանատունը, իսկ Հ. Քաջազնունու և մյուս երևելի մարդկանց աճյունները անհետ կորչում են: Հոր հիշատակը վառ պահելու նպատակով Մարգարիտա Քաջազնունին «Թոխմախյան լճի» գերեզմանատանը Հովհաննես Քաջազնունու անունով հիշատակաքար է կանգնեցնում: