«Մասնակից:LauraKir/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

 
== Սույժե ==
Ներկայիս [[Լոս Անջելես]]ում ապրում է [[Էկզորսիզմ|էկզորսիստ]] և մեդիում Ջոն Կոնստանտինը՝ ընդունակ տեսնելու անդրշխարհիկը: Երիտասարդ ժամանակ չդիմանալով այդ պարգևի ծանրությանը՝ ինքնասպանություն է գործում, բայց նրան վերակենդանացնում են: Կլինիկական մահի ընթացքում Ջոնը հասցրել է լինել [[Դժոխք]]ում: Դրանից հետո նա սկսեց պայքարել աշխարհ ներխուժող դևերի դեմ: տարիների ընթացքում նա դարձավ հայտնի էկզորսիստ՝ պաշտպանելով բազմաթիվ մարդկանց: Երկար ծխելու պատճառով Ջոնը ձեռք է բերել թոքերի քաղցկեղ, մոտակա ժամանակում նա պետք է մահանա, ինչից հետո, ինքնասպան լինելով, ընկնելու է դժոխք: Ջոնը տանջվում է և զայրանում, չհասկանալով, թե ինչու չի կարողանում թողություն ստանալ: Գաբրիել հրեշտակը փորձում է նրան բացատրել, որ Աստծո համար կարևոր են նրա սխրանքները, բայց նա այդ ամենը անում է եսասիրությունից դրդված, որպեսզի ներում ստանա:
 
Անժելան՝ ոստիկանության դետեկտիվը, փորձում է գտնել իր երկվորյակ քրոջ մահվան պատճառը, ով իրեն նետել է հոգեբուժարանի տանիքից, ուր հայտնվել էր անդրաշխարհիկ տեսիլքների պատճառով: Նրանք երկուսնն էլ երեխա ժամանակ տեսնում էին այն, ինչ չէին տեսնում մնացածը, բայց երբ Իզաբելին սկսեցին քարշ տալ հիվանդանոց և ստիպեցին հաբեր ընդունել, նա սկսեց պնդել, որ ոչինչ չի տեսնում, և որոշ ժամանակ անց տեսիլքները լքում են նրան: Հիմա Անժելան տառապում է մեղքի զգացումից և չի հավատում, որ իր աստվածապաշտ քույրը կարող էր ինքնասպան լինել: Նա գնում է Կոնստանտինի մոտ, ով սկզբում վռնդում է Անժելային, բայց դևերի հարցակումից հետո որոշում է օգնել: Ջոնը բացատրում է, որ Աստված և Լյուցիֆերը գրազ են եկել, որի խաղադրույք են դարձել մարդկային հոգիները: Հրեշտակները և դևերը չեն լքում դրախտն ու դժոխքը, երկրում կարող են գտնվել միայն կիսարյունները, որոնք կարող են մարդկանց ուղորդել ընտել չարը կամ բարին, բայց չեն կարող ստիպել: Ջոնը կարճ ժամանակով այցելում է Դժոխք և համոզվում, որ Իզաբելն այնտեղ է: Ցանկանալով համոզվել՝ Անժելան խնդրում է Ջոնին՝ իրեն կարճ ժամանակով ուղարկել Դժոխք: Ջոնը կատարում է խնդրանքը, բայց զգուշացնում, որ դա կվերադարձնի նրա մեդիումի ունակությունները և թույլ կտա նորից տեսնելդևերին, դևերը նույնպես կտեսնեն նրա ունակությունները, և նա այլևս չի կարողանա հեռու մնալ այդ ամենից:
 
Ջոնը զգում է, որ վերջին օրերի իրադարձությունները պատահականություններ չեն, և ինչ-որ սարսափելի բան է մոտենում: Նրա երկու հին ընկերները իրենց կյանքի գնով լուծում են տալիս այդ հարցին. Լյուցիֆերի տղան՝ Մամմոնը պատրաստվում է խախտել հրադադարը և Երկրի վրա ստեղծել իր թագավորությունը: Այս աշխարհ մտնելու համար նրան պետք է հզոր մեդիում և աստվածային օգնություն: Կիսադև Բալթազարը մահվան սպառնալիքի ներքո հայտնում է Կոնստանտինին, որ Մամմոնը ձեռք է բերել լեգենդար [[Ճակատագրի նիզակ]]ը, որի միջոցով կարող է անցում բացել դեպի մարդկանց աշխարհը: Մինչև Կոնստանտինը հետաքննություն էր անցկացնում Անժելային առևանգում են: Պարզվում է, որ հենց նա է այդ մեդիումը, որը պետք էր Մամմոնին: Կիսադևերը մտադիր են անցկացնել Մամմոնի «ծննդյան» արարողակարգը աղջկա մարմնից: Իր երիտասարդ օգնականի՝ Չեսի հետ Կոնստանտինը գնում է հիվանդանոց, որտեղ պահում են Անժելային: Ոչնչացնելով դևերին՝ նա կանգնեցնում է արարողակարգը և փորձում արտաքսել Մամմոնին Անժելայի միջից, բայց խառնվում է Գաբրիելը: Մտածելով, որ Դժոխքի հայտնվելը Երկրի վրա կստիպի մարդկանց մաքրվել և վերջապես արժանի դառնալ Աստծո սիրուն, Գաբրիելը սպանում է Չեսին և փորձում ավարտել արարողակարգը՝ Ճակատագրի նիզակով պատռելով Անժելայի որովայնը և Մամմոնին ազատ արձակելով: Կոնստանտինը կտրում է իր երակները՝ հաստատ իմանալով, որ Լյուցիֆերը ինքը կգա Ջոնի հոգու հետևից, և այդպես էլ լինում է: Կոնստանտինը հայտնում է Մամմոնի պլանների մասին: Լյուցիֆերը չցանկանալով խախտել խաղաղությունը՝ կանգնեցնում է Գաբրիելին, արտաքսում որդուն հետ Դժոխք և դժոխային կրակով ոչնչացնում Գաբրիելի թևերը:
 
Լյուցիֆերը պարտք է Ջոնին, նա առաջարկում է իրականացնել ցանկացած ցանկություն: Կոնստանտինը խնդրում է թույլ տալ Իզաբելի գնալ դրախտ՝ լավ գիտակցելով, որ դա նրա համար վայրկյանական մահ է ու հայտնվելու է Դժոխքում: Լյուցիֆերը բաց է թողնում աղջկա հոգուն և ցանկանում տանել Կոնստանտինին իր հետ, բայց չի կարողանում, քանի որ Ջոնը անձնազոհության գնալով մեղքերի թողություն է ստացել: Նրա հոգին գնում է դեպի դրախտային լույսը: Բարկացած Լյուցիֆերը որոշում է նրան թողնել երկրի վրա և բուժում է նրան, քանի որ դա միակ հնարավորությունն է, որ նա բավականաչափ մեղք կգործի, որպեսզի Դժոխք գնա: Սենյակում մնում են Ջոնը, Անժելան և Գաբրիելը, որը դարձել էր մահկանացու: Գաբրիելը փորձում է դրդել Ջոնին սպանել նրան, որպեսզի որպես նահատակ գնա Դրախտ, բայց Ջոնը միայն հարվածում է նրան՝ ասելով. «Սա ցավ է: Հարմարվիր»:
 
Վերջին դրվագում Ջոնը և Անժելան հանդիպում են երկնաքերի տանիքին՝ գիշերային քաղաքի ֆոնին: Կոնստանտինը նրան է տալիս Ճակատագրի նիզակը և խնդրում թաքցնել ապահով վայրում: Զրույցի վերջում Ջոնը իր սովորական ձևով ձեռքը գրպանն է տանում, կարծես թե ցանկանալով ծխել, բայց հանում է ծամոն:
 
Տիտրերից հետո Ջոնը այցելու է Չեսի գերեզմանին, այնտեղ դնում կրակայրիչը և դանդաղ հեռանում: Իր հետևում լսելով թևերի խշխշոց նա շրջվում է, տեսնում Չեսին ճերմակ շորերով և հրեշտակի թևերով: Չեսը ժպտում է, թափահարում է թևերը և անհետանում երկնքում:
 
== Դերերում ==
1322

edits