«Երվանդ Գ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Միապետ}}
'''Երվանդ Գ''' (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայաստանի սատրապ մ.թ.ա. 336-331–ին331 թվականներին, այնուհետև թագավոր մինչև մ.թ.ա. IVդIV դ. վերջը։ [[Երվանդ Բ]]–ի որդին կամ թոռը։ [[Սատրապի]] պաշտոնում հաջորդել է Դարեհին։ Մ.թ.ա. 331–ին331 թվականին հայկական զորքով Աքեմենյան բանակում մասնակցել է [[Գավգամելայի ճակատամարտ]]ին։ Դարեհ III–ի պարտությունից հետո Երվանդ Գ լքել է նրան, հռչակվել Հայոց թագավոր՝ վերահաստատելով մ.թ.ա. VIդVI դ. վերջին Աքեմենյանների միջամտությամբ ընդհատված հայկական անկախ պետականությունը։ Հայկական թագավորությունն ընդգրկել է հիմնականում սատրապության տարածքը։ Նրա սահմանները անդրեփրատյան Կոմմագենե երկրից ձգվել են մինչև [[Կուր գետ]]ը, Արևմտյան և Արևելյան [[Տիգրիս]] գետերից՝ մինչև [[Պոնտոս]]ի լեռները։ Մայրաքաղաքն էր [[Արմավիր մայրաքաղաք|Արմավիր]]ը։ Պատմական վավերագրերում նշվում է, որ [[Ալեքսանդր Մակեդոնացի]]ն չի գրավել Հայաստանը, վկայված է, որ Մակեդոնացին Մեննոն զորավարի գլխավորությամբ զորք է ուղարկել [[Սպեր գավառ]]ի հանքերը գրավելու համար, սակայն նա պարտություն է կրել, հունական զորքը դուրս է շպրտվել Հայաստանից, իսկ Մեննոնը սպանվել է մարտում։ Երվանդի թագավորությունը եռանդուն մասնակցել է [[Առաջավոր Ասիա]]յի քաղաքական կյանքին։ Նրա օգնությամբ Կապադովկիայի թագավոր է հռչակվել նախկին սատրապ Արիարաթեսը։ [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] մահից հետո Առաջավոր Ասիայում ստեղծված իրավիճակում Երվանդը համակրել է այն խմբավորման առաջնորդներին, որոնք փորձել են պահպանել մակեդոնական տիրակալության ամբողջությունը և երաշխավորել Աքեմենյաններից անկախացած պետությունների ինքնուրույնությունը։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Երվանդ_Գ» էջից