«Թոնիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ GeoO (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 109.75.41.137 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Կառույց}}
[[Պատկեր:Tonir 0125 Armenia (ԹՈՆԻՐ).jpg|thumb|Թոնիր]]
'''Թոնիր''', [[կավ]]ե պատերով գլանաձև [[վառարան]], սովորաբար գետնափոր։ Վերևի մասում նեղ է, միջնամասում ՝ ուռուցիկ, ներքևում ՝ լայն։ Տարածված է [[Կովկաս]]ում, [[Միջին Ասիա]]յում, [[Փոքր Ասիա]]յում, [[Պարսկաստան]]ում, [[Հնդկաստան]]ում, [[Հունաստան]]ում և այլուր։
Տող 5 ⟶ 6՝
[[Հայաստան]]ում թոնիրի վաղ շրջանի նմուշներ են հայտնաբերվել [[Լճաշեն]]ի բրոնզեդարյան [[դամբարան]]ներում, [[Արտաշատ]]ում (հացթուխի և երկաթագործի թոնիրներ), [[Դվին]]ում և այլ հնավայրերում։ Ամենատարածված տեսակը ունի 40-60 [[սմ]] [[տրամագիծ]], 1,2-1,5 [[մ]] [[խորություն]]: Օգտագործվում է [[հաց]] ([[լավաշ]], [[բոքոն]] և այլն) թխելու, կերակուր եփելու, [[կաթնամթերք]] պատրաստելու, գլխատունը տաքացնելու համար։ Թաղվել է գլխատան կենտրոնում կամ առանձին կառույցում (թոնրատուն), որի առաստաղին բացված երդիկի միջոցով ծուխը հեռացել է։ Խոնավությունից զերծ պահելու նպատակով թոնիրը երբեմն թաղվել է տան հատակից 40-60 սմ բարձր թմբի մեջ՝ թոնրի շուրթերը թմբին հավասար։ Ջերմությունը երկար պահպանելու համար թոնիրը երբեմն պատվում է 20-25 սմ հաստությամբ [[աղ]]ի կամ [[ավազ]]ի շերտով։ [[Օդ]]ի հոսքն ապահովելու և [[կրակ]]ը բորբոքելու նպատակով թոնրի ներքևի մասից [[խողովակ]]ներով կամ [[սալաքար]]երով պատրաստված 1,5-3 մ երկարությամբ օդամուղը թեքությամբ դուրս է բերվում գետնի մակերես։ Թոնիրները ծածկվել են կավե կամ [[թիթեղ]]յա կափարիչներով։ Դրանց նախշազարդ նմուշներ գտնվել են Դվինում։
 
Հասարակական հացթուխների թոնիրները թեք վիճակով կանգնեցվել են գետնին, և հացթուխը[[հացթուխ]]ը կանգնում էր ցածր շուրթի մոտ։ Որոշ վայրերում պատրաստում են թոնիրին կից տախտակապատ փոս, որի մեջ կանգնած ավելի հեշտությամբ են հաց թխում։ Հայաստանի շատ շրջաններում թոնիրը և դրա պարագաները (խաչերկաթ, անթեղ, ակութ և այլն) համարվել են պաշտամունքի առարկաներ։
 
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Վառարաններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թոնիր» էջից