«Րաֆֆի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
 
== Կենսագրություն ==
Րաֆֆին ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը՝ Մելիք Միրզան, հայտնի առևտրական էր և 13 զավակների հայր էր, ուներ նաև կալվածքներ: Մելիքությունը նրանց ժառանգական իրավունքն էր, և նրանց վեհապահված էր գյուղերի կառավարումը: [[1847]] թ-ինթվականին մեկնել է [[Թիֆլիս]], ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ [[1852]] թվականին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ [[Ֆրիդրիխ Շիլլեր|Շիլլերի]], [[Վիկտոր Հյուգո|Հյուգո]]յի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ [[1856]] թվականին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857–18581857-1858 թվականներին Րաֆֆին ճանապարհորդել է [[Պարսկաստան]]ի և [[Թուրքիա]]յի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստուկացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները։ [[1879 թվական]]ին Րաֆֆին մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում և զբաղվում միայն գրական աշխատանքով։ Կյանքի վերջին տարիներին աշխատակցում է Աբգար Հովհաննիսյանի [[Արձագանք (օրաթերթ)|«Արձագանք» թերթ]]ին։ Այդ տարիներին նրա կյանքում կարևոր դեր է կատարում «[[Մշակ (թերթ)|Մշակ]]» լրագիրը, որը սկսում է հրատարակվել 1872 թ. [[Գրիգոր Արծրունի|Գրիգոր Արծրունու]] խմբագրությամբ։ Խմբագրի հրավերով Րաֆֆին դառնում է թերթի մշտական աշխատակիցը։ [[1888]] թ. [[ապրիլի 25]]-ին Րաֆֆին վախճանվում է։ Նրա աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։
 
== Գրական կյանք ==
 
=== 1860-ականներ ===
[[Պատկեր:Raffi signature.jpg|250px|մինի|Րաֆֆին]]
1860-ականների վերջերին քայքայվել էր Մելիք-Հակոբյանների տնտեսությունը, և գերդաստանը հասել սնանկության եզրին։ 70-ականների սկզբին Րաֆֆին հաճախ է եղել [[Թիֆլիս]]ում, կապ հաստատել ազգային մտավորականության հետ՝ ձգտելով մտնել գրական-հասարակական գործունեության ասպարեզ։ Ընդունելով Գ. Արծրունու հրավերը՝ Րաֆֆին դարձել է «Մշակ»–ի գլխ. աշխատակիցը և թերթի էջերում տպագրել իր գեղարվեստական պատկերները («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմեն», 1872, «Սով», 1872, «Մի օրավար հող», 1873, «Բիբի Շարաբանի», 1876 և այլն), հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները, որոնց նյութը պարսկահայ իրականությունն է՝ սոցիալական ու ազգային թշվառության ողբերգական հետևանքներով։ Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու պատկերներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով համազգային հռչակ։ [[1875]] - [[1877]] թվականներին Րաֆֆին աշխատել է [[Թավրիզ]]ի [[Արամյան դպրոց (Իրան)|Արամյան դպրոց]]ում, որպես հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ [[1877]]-791879 թվականներին դասավանդել է [[Ագուլիս]]ի հայկական դպրոցում, սակայն, բախվելով պահպանողական մտայնությանը հարող միջավայրի հետ,հետ՝ վերադարձել է [[Թիֆլիս]], որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը՝ զբաղվելով միայն գրական գործունեությամբ։
 
=== 1870-ականներ ===
70-ականներին Րաֆֆու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին՝ նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկվում է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» ([[1872]]), «Նամակ Կ. Պոլսից» ([[1873]]), «Վաճառականությունը հայերի մեջ» ([[1872]]), «Նամակ Պարսկաստանից» ([[1876]]) և այլ հրապարակախոսական հոդվածներում Րաֆֆին արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։ «Խաչագողի հիշատակարանը» (1869-701870, հրտ. 1882-83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ՝ գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ. 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ. 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։
 
=== Րաֆֆու ստեղծագործական տաղանդի վերելք ===
[[Պատկեր:Raffi gravestone fixed.jpg|250px|մինի|Րաֆֆու գերեզմանը [[Թբիլիսի]]ում, [[Վրաստան]]]]
Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877-781878 թթ-իթվականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Մի շարք հրապարակախոսական հոդվածներում, «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878) ուղեգրության մեջ, «Ջալալեդդին» ([[1878]]) վիպակում, վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և միանգամայն ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացան «Խենթը» (1881) և «Կայծեր» (հ. 1-2, 1883-871887) վեպերը։ «Կայծեր»–ը XIX19-րդ դ.դարի հայ ազատագրական շարժումների գեղարվեստական հանրագիտարանն է, նորագույն շրջանի հայոց պատմության ասք-էպոսը։ Իր ընդգրկումներով, պատմա-փիլիսոփայական հագեցվածությամբ և գեղարվեստական հյուսվածքով նա զարգացման նոր աստիճանի բարձրացրեց հայ ազգային վեպը։ «Դավիթ Բեկ» ([[1882]]) վեպն արտացոլում է XVIII18-րդ դ.դարի սկզբի ազատագրական շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում։ «Խամսայի մելիքություններ» ([[1882]]) ժամանակագրությունը ներկայացնում է Արցախ–Ղարաբաղի մելիքների մաքառումը անկախության համար։ «[[Սամվել (վեպ)|Սամվել]]» ([[1886]]) վեպի նյութը վերաբերում է IV4-րդ դ.դարի կեսի սոցիալ–քաղաքական բարդ իրադարձություններին, երբ Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայոց թագավորությունը ձգտում էր հաստատել ժողովրդի էթնիկական ինքնությունն ու պետական անկախությունը։ «[[Պարույր Հայկազն]]» ([[1884]]) վիպակում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին ([[Պրոերեսիոս]]ին), Րաֆֆին կոսմոպոլիտիզմը հակադրում է հայրենասիրությանը՝ հաստատելով, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից։ Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետը ազգային միասնության գաղափարն է։ Ընդհանրացնելով անցյալի փորձը՝ նա ազատագրական շարժման դասերից այն հետևությունն է անում, թե ազգային դժբախտության պատճառը անմիաբանությունն է, որը հայոց պատմության վրա դրոշմել է դավաճանության դատակնիքը։ Սակայն, որպես գեղագետ, Րաֆֆին դավաճանությունը դիտում է ոչ միայն սոցիալական ու քաղաքական շարժերի տեսանկյունից, այլև այն փոխադրում է մարդկային հոգեբանության ոլորտը։ Նրա վեպերի հերոսները, պատմական անձ լինելու հետ միաժամանակ, բարոյական որոշ սկզբունքի կրողներ են և անդրադարձնում են մարդկային վարքի էթիկական գնահատական ը։գնահատականը։ Ըստ այղայդ գնահատականի՝ հայրենասիրությանը բացարձակ է, որին պետք է զոհաբերել ամեն ինչ։ Րաֆֆին կատարելագործեց հայ դասական պատմավեպի գեղարվեստական փորձը։
 
=== Րաֆֆու գրական-քննադատական հոդվածներ ===
Րաֆֆու ստեղծագործության էական բաժինն են կազմում գրական-քննադատական հոդվածները։ Երկերի առաջաբաններում, «Պ. Հայկունու կրիտիկան և «Կայծերը» ([[1883]]), «Վիպագրությունը ռուսահայերի մեջ» ([[1887]]) և այլ հոդվածներում ու գրախոսություններում նա արձագանքել է ընթացիկ գրական շարժման բնորոշ երևույթներին, արծարծել գրողի անհատականության, ստեղծագործական երևակայության, քննադատության մեթոդի, XIX19-րդ դ.դարի հայ գրականության զարգացման գլխավոր օրինաչափությունների, գրական երկի ձևի ու բովանդակության, ժամանակակից և պատմական վեպի տեսության հարցեր, որոնք նշանակալից ներդրում են հայ գրականագիտական քննադատական մտքի պատմության մեջ։
 
=== Գրական գեղարվեստական առաքելություն ===
Տող 66 ⟶ 67՝
 
== Հայտնի քաղվածքներ Րաֆֆու երկերից ==
* [[Խենթը|«Խենթը»]], 1881 թ.թվական:
* ► Համբերությունը մահ է… Գերեզմանի մեջ միայն մարդը սովորում է համբերող լինել:
* ► Հիմա աշխարհի կարգն այդպես է, և միշտ այդպես է եղել, ով որ զենք գործածել չգիտե, ով արյուն թափելու և մարդիկ կոտորելու ընդունակություն չունի, նրան ասում են՝ դու ազատ լինելու իրավունք չունես: Ուրեմն, եթե հայերը ցանկանում են մի բան ստանալ և ազատ լինել, պետք է ցույց տան, թե իրենք ևս զուրկ չեն քաջությունից, թե իրենք ևս սպանել գիտեն: Եվ այժմ ամենահարմար ժամանակն է:
Տող 76 ⟶ 77՝
* ► Գողը իր համար տուն չի կարող շինել, բայց տուն ունեցողի տունը կքանդի:
 
* «Ինքնախաբեություն (Հրապարակախոսական և գրական քննադատական հոդվածներ)», 1883 թ.թվական:
 
* «Ինքնախաբեություն (Հրապարակախոսական և գրական քննադատական հոդվածներ)», 1883 թ.:
Ինքնախաբեությու՜ն… դա մի շատ հասարակ բառ է, բայց նրա մեջ թաքնված են մարդու բոլոր թշվառությունները: Տեսնում ես մեկը հիմար է, բայց կարծում է, թե խելք ունի: Մյուսը երկչոտ է, կարծում է, թե առյուծի սիրտ ունի: Երրորդը ոչինչ չէ սովորել, բայց իրան հանճար է երևակայում: Չորրորդը չարագործ մեկն է, բայց իրան առաքինության տիպար է համարում: Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեությունից:
Ինքնախաբեությունը մի աչք միայն ունի, և նա ամեն բան լավ կողմից է տեսնում: Նրա մյուս աչքը կույր է տգեղություններ, այլանդակություններ և մոլություններ տեսնելու համար: Եվ այս պատճառով այն թշվառականը, որ մի այդպիսի ողորմելի դրության մեջ է գտնվում, միշտ գոհ է իր վիճակից, որովհետև իր մեջ թերություններ չէ տեսնում: Եվ դրա համար նա միշտ անշարժ է մնում. ոչ մի ձգտում դեպի առաջադիմություն և ոչ մի պահանջ կյանքից չունի. իրան ամեն բանով լիացած է համարում: Ինքնախաբեությունը բարոյական ինքնասպանություն է. մի մեռելություն է, որի մեջ մարդկային բոլոր կրքերը հանգիստ են…
 
 
* «Ջալալեդդին», 1878թ.1878 թվական:
* ► Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գաւաթը խմում եմ, բայց առանց նուիրելու Ձեր ոսկորներին: Եթէ դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինէիք, եթէ դուք սուրբ խաչերի և անօթների փոխարէն, որ սպառեցին ձեր հարստութիւնը, զէնքեր գնէիք, եթէ դուք ձեր անուշահոտութեանց տեղ, որ խնկւում են մեր տաճարներում, վառոդ ծխէիք, այժմ մեր երկիրը բախտաւոր կլինէր:
Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանանց չէին յափշտակի…
Տող 89.
 
== Երկերի մատենագիտություն ==
 
* Փունջ, հատ. 1–2, Թիֆլիզ, 1874:
* Խենթը, Շուշի, 1881, 400 էջ:
* [[Ոսկի աքաղաղ]], Թիֆլիզ, 1882, 265 էջ:
* Խամսայի մելիքութիւնները 1600–1827 թթ. (նիւթեր հայոց նոր պատմութեան համար), Թիֆլիզ, 1882, 415 էջ:
* [[Կայծեր (վեպ)|Կայծեր]], հատ. 1, [[Թբիլիսի|Թիֆլիզ]], 1883, 538 էջ:
* [[Խաչագողի հիշատակարանը|Խաչագողի յիշատակարանը]], մաս 1-4, Թիֆլիզ, 1883-1884, 608 էջ:
* Ջալալեդդին, [[Մոսկվա|Մոսկուա]], 1884, 100 էջ:
* [[Սամվել (վեպ)|Սամուէլ]], Թիֆլիզ, 1886, 749 էջ:
* [[Կայծեր (վեպ)|Կայծեր]], հատ. 2, [[Թբիլիսի|Թիֆլիզ]], 1887:
* [[Դաւիթ Բէկ]], Թիֆլիզ, 1890, 763 էջ:
* Խենթը: Ջալալէդդին, Մոսկուա, 1890, 554 էջ:
* Վէպիկներ և պատկերներ, հատ. 1–2, Թիֆլիզ, 1891-1893:
* [[Կայծեր (վեպ)|Կայծեր]], հատ. 1, Թիֆլիզ, 1893, 546 էջ:
* Արծիւ [[Վասպուրական]]<nowiki/>ի ([[Մկրտիչ Խրիմեան|Խրիմեան Հայրիկ]]), [[Թբիլիսի|Թիֆլիզ]], 1893, 135 էջ:
* [[Խաչագողի հիշատակարանը|Խաչագողի յիշատակարանը]], Թիֆլիզ, 1895, 496 էջ:
* Զահրումար, Թիֆլիզ, 1895:
* Տաճկահայք (Հայոց հարցը), Թիֆլիզ, 1895, 80 էջ:
* [[Կայծեր (վեպ)|Կայծեր]], հատ. 2, Թիֆլիզ, 1897:
* [[Սամուէլ (վէպ)|Սամուէլ]], [[Վիեննա]], 1898, 764 էջ:
* [[Ոսկի աքաղաղ]], Բագու, 1903, 240 էջ:
* [[Դաւիթ Բէկ]], [[Վիեննա]], 1903, 791 էջ:
* [[Կայծեր (վեպ)|Կայծեր]], հատ. 1–2, [[Վիեննա]], 1904:
* [[Խաչագողի հիշատակարանը]], [[Վիեննա]], 1905, 514 էջ:
* Խենթը: Ջալալէդդին, Վիեննա, 1905, 524 էջ:
* Ջալալէդդին, [[Վիեննա]], 1905, 92 էջ:
Տող 123 ⟶ 122՝
* Տաճկահայք (Հայոց հարցը), Վիեննա, 1913, 163 էջ:
* Խենթը, [[Ստամբուլ|Կ. Պոլիս]], 1913, 308 էջ:
* [[Խաչագողի հիշատակարանը|Խաչագողի յիշատակարանը]], Կ. Պոլիս, 1922, 432 էջ:
* [[Ոսկի աքաղաղ]], Կ. Պոլիս, 1922, 152 էջ:
* Սամուէլ, [[Վիեննա]], 1926, 768 էջ:
* Ոսկի աքաղաղ: Պատմվածքներ, Յերևան,  1927, 176 էջ:
* Զահրումար, Վիեննա, 1930:
* Խենթը: Ջալալէդդին, Աթէնք, 1931, 364 էջ:
* [[Սամուէլ (վէպ)|Սամուէլ]], Պէյրութ, 1934, 749 էջ:
* [[Կայծեր (վեպ)|Կայծեր]], հատ. 1–2, Պէյրութ, 1934, 712 էջ:
* Դաւիթ Բէկ, Պէյրութ, 1935, 809 էջ:
* Դաւիթ Բէկ, Աթէնք, 1935, 691 էջ:
* Սամուէլ, Աթէնք, 1936, 690 էջ:
* [[Խաչագողի հիշատակարանը|Խաչագողի յիշատակարանը]], [[Գահիրէ]], 1936, 480 էջ:
* Խաչագողի յիշատակարանը, [[Բոստոն|Պոսթըն]], 1936, 434 էջ:
* Խենթը, [[Պէյրութ]], 1937, 432 էջ:
* Խենթը, Պոսթըն, 1937, 362 էջ:
* [[Կայծեր (վեպ)|Կայծեր]], հատ. 1, Ալէքսանդրիա, 1937, 446 էջ:
* [[Ոսկի աքաղաղ]], [[Ալեքսանդրիա|Ալէքսանդրիա]], 1937, 196 էջ:
* Ջալալեդդին, Ալեքսանդրիա, 1937, 92 էջ:
* Սամուէլ, Պոսթըն, 1938, 749 էջ:
Տող 145 ⟶ 144՝
* Դաւիթ Բէկ, Պոսթըն, 1938, 687 էջ:
* Սամվել, Երևան, 1940, 468 էջ:
* [[Դավիթ Բեկ]], Երևան, 1941, 436 էջ:
* Կայծեր, հատ. 1–2, Երևան, 1947:
* Երկերի ժողովածու, հատ. 1–3, Երևան, 1949–1950:
* [[Կայծեր (վեպ)|Կայծեր]], հատ. 1–2, Վիեննա, 1954:
* Ոսկի աքաղաղ, Երևան, 1954, 245 էջ:
* Երկերի ժողովածու, հատ. 1–10, Երևան, 1955–1959:
* [[Սամվել (վեպ)|Սամվել]], Երևան, 1957, 618 էջ:
* [[Սամուէլ (վէպ)|Սամուէլ]], Պէյրութ, 1956, 646 էջ:
* Ոսկի աքաղաղ, Վիեննա, 1956, 147 էջ:
* Խաչագողի հիշատակարանը, Երևան, 1957, 422 էջ:
* Ոսկի աքաղաղ, Երևան, 1958, 146 էջ:
* Գրականության մասին, Երևան, 1958:
* [[Ոսկի աքաղաղ]], Երևան, 1960, 135 էջ:
* [[Սամվել (վեպ)|Սամվել]], Երևան, 1961, 610 էջ:
* [[Դավիթ Բեկ]], Երևան, 1962, 630 էջ:
* Երկերի ժողովածու, հատ. 1–10, Երևան, 1962–1964:
* Խենթը: Ջալալէդդին, Վիեննա, 1966, 378 էջ:
* [[Սամվել (վեպ)|Սամվել]], Երևան, 1967, 535 էջ:
* [[Խաչագողի հիշատակարանը]], Երևան, 1970, 388 էջ:
* Խենթը: Հարեմ: Ոսկի Աքաղաղ: Պատմվածքներ, Երևան, 1970, 680 էջ:
* Խենթը: Խաչագողի հիշատակարանը, Երևան, 1978, 686 էջ:
* [[Դավիթ Բեկ]], Երևան, 1980, 574 էջ:
* [[Ոսկի աքաղաղ]], Երևան, 1980, 150 էջ:
* [[Խաչագողի հիշատակարանը]], Երևան, 1981, 376 էջ:
* Խենթը: Ջալալէդդին, [[Թեհրան]], 1981, 524 էջ:
* Խենթը: Ջալալեդդին, Երևան, 1982, 416 էջ:
* [[Կայծեր (վեպ)|Կայծեր]], հատ. 1–2, [[Թեհրան]], 1982:
* Ազգային վիպասանութիւն պարսկահայոց կեանքից, Թեհրան, 1983, 536 էջ:
* Տաճկահայք (Հայոց հարցը), Թեհրան, 1983, 165 էջ:
* [[Սամվել (վեպ)|Սամվել]], Երևան, 1984, 510 էջ:
* Երկերի ժողովածու, հատ. 1–12, Երևան, 1983–1991, 1999:
* [[Խաչագողի հիշատակարանը]], Երևան, 1989, 384 էջ:
* Մինը այսպէս, միւսը՝ այնպէս, Հալէպ, 1990, 117 էջ:
* Խամսայի մելիքութիւնները 1600–1827 թթ. (նիւթեր հայոց նոր պատմութեան համար), Անթիլիաս, 1998, 131 էջ:
* [[Ոսկի աքաղաղ]], Երևան, 2003, 180 էջ:
* [[Ոսկի աքաղաղ]], Պէյրութ, 2007, 182 էջ:
* Ջալալէդդին, Պէյրութ, 2007, 82 էջ:
* Երկեր (Թարգմանություններ: Հոդվածներ: Նամակներ), Երևան, 2011, 400 էջ:
Տող 189 ⟶ 188՝
 
== Գրականություն ==
 
* Ավթանդիլյան Ա. Խ., Պատկերներ Րաֆֆիի կյանքից, [[Ալեքսանդրապոլ]], [[1904]]։
* [[Գուրգեն Վանանդեցի]], Րաֆֆիի վեպերը, [[Երևան]], [[1928]], 136 էջ։
* [[Արսեն Տերտերյան]], Րաֆֆու «Սամվել» պատմական վեպը, Երկ., Երևան, [[1980]]։
* [[Սերգեյ Սարինյան]], Րաֆֆի, Երևան, 1957։
* [[Սերգեյ Սարինյան]], հայկական ռոմանտիզմ, Երևան, [[1966]]։
* [[Սերգեյ Սարինյան]], Րաֆֆի. գաղափարների և կերպարների համակարգը, Երևան, [[1985]], 300 էջ։
* Ստեփան Թոփչյան, Րաֆֆու էսթետիկական հայացքները, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971, 188 էջ:
* Սամվելյան Խաչիկ, Րաֆֆու կյանքը, Երևան, [[1957]]։
* [[Եղիշե Պետրոսյան]], Րաֆֆի, Երևան, [[1959]]։
* [[Սարգիս Մանուկյան (թարգմանիչ)|Սարգիս Մանուկյան]], Րաֆֆիի «Ջալալեդինի» ծագումը, Երևան, Պետհրատ, 1932, 54 էջ։
* Րաֆֆին ժամանակակիցների հուշերում, Երևան, 1986:
* Հայ նոր գրականության պատմություն, հատ. 3, Երևան, 1964, էջ 327-420:
*<nowiki/> Խաչիկ Սամվելյան, Րաֆֆի (կյանքի ստեղծագործական ուղղին), Երևան, 1987:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
*
 
== Տես նաև ==
* [[Խաչագողի հիշատակարանը]]
 
== Արտաքին հղումներ ==
{{վիքիդարան հեղինակ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Րաֆֆի» էջից