«Կոյուղի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 93.185.46.59 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeneratorBot մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 1.
[[Պատկեր:Paris-Egouts-p1010721.jpg|մինի|Փարիզի կոյուղի]]
'''Կոյուղի ''', ինժեներական կառույցների» սարքավորումների սանիտարական միջոցառումների համալիր, ծառայում է կեղտաջրերը հավաքելու, բնակավայրի կամ արդյունաբերական ձեռնարկության սահմաններից հեռացնելու, մաքրելու և ախտահանելու համար։ Տարբերում են ներքին և արտաքին կոյուղիներ։ Ներքին կոյուղու միջոցով, որը բաղկացած է սանիտարական սարքերից և ներքին կոյուղու ցանցից (հեռացնող խողովակներ, կանգնակներ և թողարկներ), կեղտաջրերը հավաքվում, շենքերից հեռացվում և տրվում են արտաքին կոյուղու ցանց։ Ներքին կոյուղու ցանցի միջոցով է կատարվում ներքին և արտաքին ցանցերի [[օդափոխություն]]ը։ Արտաքին ցանցը բաղկացած է թաղամասային և փողոցային ցանցերից, կոյուղացման ավազանների կոլեկտորներից և գլխավոր կոլեկտորից։ Կոյուղացման ավազանը բնակավայրի տարածքի այն մասն է, որը սահմանափակված է [[ջրբաժան]]ներով։ Արտաքին կոյուղու ցանցը հաշվարկվում և նախագծվում է այնպես, որ կեղտաջուրը ներքին ցանցից հաջորդաբար անցնելով թաղամասային և փողոցային ցանցերով, կոյուղացման ավազանի և գլխավոր կոլեկտորներով ինքնահոսքով հեռացվի բնակավայրի կամ արտադրական ձեռնարկության սահմաններից։ Արտաքաղաքային կոլեկտորով կեղտաջուրը տարվում է մաքրման կայան, որտեղ մաքրվում, ախտահանվում և լցվում է ջրավազան։ Հարթ տեղանքի դեպքում արտաքին կոյուղու կազմի մեջ են մտնում նաև պոմպակայաններ և ճնշումային խողովակաշարեր։ Ինքնահոսք կոյուղու ցանցը կառուցվում է [[կավ]]ե, [[ասբեստացեմենտ]]ե, [[բետոն]]ե և [[երկաթբետոն]]ե խողովակներից, իսկ մեծ չափերի կոլեկտորները՝ երկաթբետոնե խողովակներից և հավաքովի երկաթբետոնե տարրերից։ ճնշումային խողովակաշարերը պատրաստվում են [[մետաղ]]ե, [[ասբեստացեմենտ]]ե և երկաթբետոնե խողովակներից։ Ցանցի աշխատանքին հետևելու և խցանումները վերացնելու համար նախատեսվում են դիտահորեր։ Կախված տարբեր կեղտաջրերի համատեղ կամ առանձին հեռացումից՝ տարբերում են կոյուղու հետևյալ 4 համակարգերը.
'''1'''.համահոս համակարգ, որի դեպքում բոլոր կեղտաջրերը (կենցաղային, արտադրական և մթնոլորտային) հեռացվում են մեկ ցանցով։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոյուղի» էջից