«Արևադարձի կետեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 62.89.31.199 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
չ Lilitik22 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 62.89.31.199 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 1.
'''Արևադարձի կետեր''', [[Խավարածիր|Խավարածրի]] ամենահյուսիսային ու ամենահարավային կետերը։ Ամառային [[արևադարձ]]ի կետում (նշանակվում է b, [[Այծեղջյուրի համաստեղություն|Այծեղջյուրի համաստեղության]] նշանով) [[Արեգակ]]ը լինում է հունիսի 22-ին և ունենում է առավելագույն հակում (23°27՛)։ Ձմեռային [[արևադարձ]]ի կետում (նշանակվում է 69, [[Խեցգետնի համաստեղություն|Խեցգետնի համաստեղության]] նշանով) [[Արեգակ]]ը լինում է [[դեկտեմբեր]]ի 23-ին և ունենում է նվազագույն հակում (-23°27՛)։ Ամառային [[արևադարձ]]ի ժամանակ հյուսիսային կիսագնդում լինում է տարվա ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը։ [[Ձմեռ]]ային [[արևադարձ]]ի դեպքում՝ հակառակը։ Առավելագույն ու նվազագույն ցերեկվա ու գիշերվա տևողությունները կախված են տեղի աշխարհագրական լայնությունից։ [[Հայաստան]]ում դրանց առավելագույն տևողությունը 15 ժ է, իսկ նվազագույնը՝ 9 ժ։
 
<br />
Հունիսի 21-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան 05:04, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ աստղագիտական ամռան սկիզբն է համարվում: Այդ օրը կոչվում է ամառային արևադարձի օր և դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը: Երկրի պտտման առանցքը թեքված է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23°26′), ինչն էլ պայմանավորում է տարվա եղանակների փոփոխությունը:
 
Տարբերվում են երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային: Երկրի հյուսիսային կիսագնդում ձմեռային արևադարձը ներկայումս տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին, իսկ ամառայինը՝ հունիսի 21-ին: Ամառային արևադարձի ժամանակ, ինչպես նշվեց, դիտվում է ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը, իսկ ձմեռային արևադարձի ժամանակ՝ հակառակը՝ ամենակարճ ցերեկն ու ամենաերկար գիշերը:
 
Երկրի միջին աշխարհագրական լայնություններում աստղագիտական ամռան և աշնան ընթացքում կեսօրին Արեգակը զենիթից ավելի ու ավելի է ցածր է դիտվելու (ցերեկվա տևողութունը սկսում է նվազել, իսկ գիշերվանը՝ աճել), աշնանային գիշերահավասարի ժամանակ ցերեկն ու գիշերը հավասարվում են, և ձմեռային արևադարձի ժամանակ, գտնվելով հորիզոնի նկատմամբ ամենացածր կետում, Արեգակը կարծես կանգ է առնում, և սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ (ցերեկվա տևողութունը սկսում է աճել, իսկ գիշերվանը՝ նվազել) մինչև ամառային արևադարձի ժամանակ կրկին հայտնվում է հորիզոնի նկատմամբ ամենաբարձր կետում:
 
Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին:
{{ՀՍՀ}}
{{Անավարտ}}