«Կիրիլ Դեմյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
}}
 
'''Կիրիլ Դեմյան''' (Կյուրեղ Դեմյան, {{ԱԾ}}), նվագարաններ պատրաստող հայազգի վարպետ, որ ծնվել է [[Ռումինիա]]յում, ապա հաստատվել [[Ավստրիա]]յում: Իր երկու որդիների՝ Կարլի և Գվիդոնի հետ ստեղծել է [[ակորդեոն|ակկորդեոն]] նվագարանը:
 
==Տեղեկություններ կյանքի մասին==
Տող 10.
 
==Ակկորդեոնի ստեղծումը և տարածումը==
Դեմյանը մտմտում էր իր երաժշտական գործիքը ստեղծելու մասին: Նա երկար տարիներ գծագրեր էր կազմում, հաշվարկներ անում, ձգտելով այդ ամենից հետո մի անգամից ստեղծել կատարելագործված նվագարան: Դեմյանի նվագարանն ուներ ընդամենը հինգ ստեղն, որոնք նախատեսված էին միայն ձախ ձեռքի համար: Ամեն մի ստեղնի համապատասխանում էր մեկ ակկորդ, որից էլ ծագեց նվագարանի անունը՝ [[ակորդեոն|ակկորդեոն]]: Նվագարանն առաջին անգամ պատրաստվեց 1829 թվականին և մայիսի 6-ին արտոնագրվեց [[Վիեննա]]յում: 17 օր անց Դեմյանի արտոնագիրը պաշտոնապես ճանաչվեց, որից հետո էլ առ այսօր մայիսի 23-ը նշվում է որպես ակկորդեոնի ծննդյան օր: Նրանով կարելի էր նվագել պարզ մեղեդիներ՝ մեկ տոնայնության մեջ: Սակայն դա երաժշտության սիրահարներին բնավ չխանգարեց նորաստեղծ նվագարանի ձեռքբերմանը նախ երաժշտական խանութներից, ապա ակորդեոնի գործարաններից: Եթե մինչ այդ [[Կենտրոնական Եվրոպա]]յում մեծ ժողովրդականություն էր վայելում [[շրթհարմոն]]ը, որի ստեղծողն էր Քրիստիան Բուշմանը, ակկորդեոնի ի հայտ գալուց հետո նրա փառքն սկսեց խամրել:
 
1831 թվականից ակկորդեոնը սկսեց տարածվել Բրիտանական կղզիներում, իսկ ևս երկու տարի անց Ադոլֆ Մյուլլերը իր «Ակկորդեոնի դպրոցը» գրքում արդեն տալիս է նվագարանի մեծ թվով տարբեր տեսակների նկարագրություններ: Այդ շրջանում [[Վիեննա]]յի ու [[Լոնդոն]]ի երաժշտական միությունները սերտորեն համագործակցում էին, իսկ երաժիշտները պարբերաբար համերգային ելույթներ էին ունենում երկու մայրաքաղաքներում: