«Ջոան Թաուերցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 12.
1333 թվականի հուլիսին Բերվիք-ըփոն-Թվիդի մոտ [[Հալիդոն Հիլլի ճակատամարտ|Հալիդոն Հիլլի ճակատամարտում]] Անգլիայի թագավոր [[Էդուարդ III|Էդվարդ III-ի]] ու իր պաշտպանյալ Էդվարդ Բալիոլի հաղթանակից հետո Դավիդին ու Ջոանին ապահովության համար ուղարկել են Ֆրանսիա։ 1334 թվականի մայիսին նրանք հասել են Բուլոն-սյուր-Մեր, որտեղ նրանց դիմավորել է թագավոր [[Ֆիլիպ VI (Ֆրանսիայի թագավոր)|Ֆիլիպ VI-ը]], որը Ջոանի մոր զարմիկն էր։ Քիչ բան է հայտնի Ֆրանսիայում շոտլանդական թագավորի ու թագուհու կյանքի մասին, բացի այն, որ Շատո Գայարը հատկացվել է նրանց որպես բնակավայր և որ թագավորը նրանց հարգանքով էր վերաբերում<ref>Marshall (2003), 37</ref>։
 
Այս ընթացքում Դավիդի ներկայացուցիչները Շոտլանդիայում նորից գլուխ են բարձրացրել, որը հնարավորություն է տվել Դավիդին ու Ջոանին 1341 թվականի հունիսին վերադառնալ ու իշխանությունը վերցնել իր ձեռքը։ 1346 թվականի հոկտեմբերի 17-ին Դարհեմ կոմսությունում Նեվիլզ[[Նեվիլի Քրոսխաչի ճակատամարտ|Նեվիլի խաչի ճակատամարտի]] ընթացքում Դավիդը գերի է վերցվել ու տասնմեկ տարի բանտարկված մնացել Անգլիայում։ Չնայած [[Էդուարդ III|Էդվարդ III-ը]] թույլ էր տվել Ջոանին մի քանի անգամ այցելել ամուսնուն Լոնդոնի Թաուերում, նա այդպես էլ չի հղիացել <ref name="marshall38">Marshall (2003), 38</ref>։ 1357 թվականին Դավիդի ազատ արձակվելուց հետո Ջոանը որոշել է մնալ Անգլիայում<ref name="marshall38"/>։ Նա կապված էր իր մայրիկի հետ, որին խնամում էր նրա մահից առաջ<ref>Mortimer (2008), 338</ref>։
 
Ջոանը մահացել է 1362 թվականին, 41 տարեկան հասակում, Հերթֆորդշայրի Հերթֆորդ ամրոցում։ Թաղվել է Լոնդոնի Գրեյֆրայերս քրիստոնեական եկեղեցում, որն ուժեղ ռմբակոծության է ենթարկվել Բլիցի ընթացքում (Բրիտանիայի ռմբակոծությունը Գերմանիայի կողմից 1940 և1941 թվականներին Երկրորդ աշխարհամարտի տարիներին)։ Գերեզմանի տեղն անհետացել է։