«Հովհաննես Դամասկոսցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Փիլիսոփա}}
'''Հովհաննես Դամասկոսցի''' ({{lang-ar|يوحنا الدمشقي}} Յուհաննա ադ-Դամաշկի, {{lang-el|Ἰωάννης ὁ Δαμασκηνός}}, {{lang-la|Iohannes Damascenus}} , մոտ [[675]], Դամասկոս -[[750]]), բյուզանդական աստվածաբան, իմաստասեր, [[բանաստեղծ]], հունալեզու հայրաբանության համակարգող և եզրափակող, պատկերապաշտական ուղղության հոգևոր առաջնորդ։

== Կենսագրություն ==
Ապրել և ստեղծագործել է Բյուզանդական կայսրության սահմաններից դուրս՝ խալիֆայության տարածքում։ Եղել է Դամասկոսի[[Դամասկոս]]ի խալիֆի պալատական գիտնականը (սկզբնաղբյուրները պահպանել են նրա արաբական անունը կամ մականունը՝ Մանսուր), այնուհետև դարձել է վանական և մինչև իր կյանքի վերջն ապրել Երուսաղեմի[[Երուսաղեմ]]ի մոտ գտնվող Սուրբ Սաբայի մենաստանում։
 
Հովհաննես Դամասկոսցու աստվածաբան-իմաստասիրական հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել [[Արիստոտել]]ի, նորպլատոնականների, մասնավորապես [[Դավիթ Անհաղթ]]ի փիլիսոփայական-տրամաբանական ուսմունքները և Արևելյան եկեղեցու հայրերի կրոնաիմաստասիրական վարդապետությունները։
 
Իր ստեղծագործություններում կարողացել է զուգակցել անտիկ և քրիստոնեական մտածելակերպի բնորոշ գծերը։ Դրա արտահայտությունն է նրա հանրագիտարանային աշխատությունը՝ «Գիտելիքի աղբյուրը»։ Թեև իմաստասիրության էության, սահմանումների հարցում հետևել է [[Դավիթ ԱնհաղթինԱնհաղթ]]ին, սակայն, ի տարբերություն վերջինիս, իմաստասիրությունը ծառայեցրել է կրոնական սկզբունքների հիմնավորմանը, այսինքն՝ հիմք դրել մտածողության սխոլաստիկական մեթոդին։ [[Պատկերամարտություն|Պատկերամարտության]] դեմ մղված պայքարում մշակել է նյութի աստվածաբանությունը և պաշտամունքի իմաստասիրությունը։
 
Հովհաննես Դամասկոսցու «Դիալեկտիկա» («Տրամաբանություն») աշխատությունը թարգմանվել և օգտագործվել է որպես տրամաբանության ձեռնարկ նաև միջնադարյան Հայաստանում։ X դ. [[Բագարատ Մամիկոնյան]]ը կատարել է դրա համառոտ թարգմանությունը, իսկ 13-րդ դարի [[Սիմեոն Պղնձավանեցի]]ն թարգմանել է ամբողջ աշխատությունը վրացերենից։