«Զայանդե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
== Տնտեսություն ==
Մինչև 1960-ական թվականները Սպահանի նահանգում ջրի բաշխումը կատարվում էր 16-րդ դարում ստեղծված Թոմարի միջոցով: Այն բաժանեց Զայանդե գետի հոսքը 33 մասի, որոնք հատկացվել էին տարածաշրջանի ութ խոշոր շրջաններին: Անկախ հոսքի բարձրությունից պահպանվել է հոսքի համաչափությունը<ref>Beaumont, Peter (October 1974) "Water Resource Development in Iran" The Geographical Journal 140(3): pp. 418-431, p. 421</ref>: Ջուրը օգտագործվել է հիմնականում [[Գյուղատնտեսությունն Իրանում|գյուղատնտեսության]] համար, որով Սպահանը օազիս է դարձել շրջապատող անապատային տարածքում: 20-րդ դարի կեսերին բնակչության աճը պահանջեց նոր մոտեցումներ:
[[Պատկեր:Isfahan - Khajoo Bridge - panoramio.jpg|մինի|[[Խաջու կամուրջ]]]]
 
1972 թվականին Չադեգան քաղաքի մոտ կառուցվում է ջրամբար, որը օժանդակելու էր ջրի հոսքի կայունացմանը և էլեկտրաէներգիա արտադրելուն: Այն նախապես կոչվել է Շահ Աբբասի ջրամբար՝ Սեֆյան Իրանի ամենանշանավոր արքայի՝ [[Աբբաս I Սեֆի]]ի անունով: 1979 թվականի [[Իրանի իսլամական հեղափոխություն]]ից հետո վերանվանվել է Զայանդեի ջրամբար: Արդյունքում գետի ջրերի 80 տոկոսը օգտագործվում է գյուղատնտեսության համար, 10 տոկոսը՝ մարդկանց կարիքների (4,5 միլիոն բնակչության խմելու և ներքին կարիքների համար), 7 տոկոսը` արդյունաբերության (ինչպես Զոբահանե Էսֆահանը և Ֆոլադ Մոբարեքե պողպատե ընկերությունները և Սպահանի նավթաքիմիական, գործարանների և էլեկտրակայանների) և 3%-ը այլ նպատակների համար: [[Քարուն (գետ)|Քարուն]] գետի ջրերի վերաուղղորդման նպատակով մի շարք թունելի ծրագրեր են եղել գծվել, որի շնորհիվ ջրով ապահովվել են Սպահանի և Յազդի գավառները<ref>Assari, Ali; Erfan Assari (2012). "[http://www.jofamericanscience.org/journals/am-sci/am0801/030_7701am0801_203_209.pdf Urban spirit and heritage conservation problems: case study Isfahan city in Iran]" (PDF). Journal of American Science. 8 (1): 203–209. Retrieved 7 January 2013.</ref>:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զայանդե» էջից