«Պեպո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 67.
Գրականագիտական ուսումնասիրություններում Պեպոն վերլուծելիս, սովորաբար կենտրոնանում են պիեսի սոցիալական բնույթի վրա, մի կողմ թողնելով պիեսի հոգեբանական կողմը։  Սունդուկյանը, սակայն Պեպոյում կարողացել է հասնել խորը հոգեբանական վերլուծության։ հոգեբանական վերլուծության այսպիսի մեթոդը Սունդուկյանը կիրառել է կատակերգության գրեթե բոլոր կերպարների և հանգուցային իրադարձությունների համար։ [[Վահան Տերյան|Վահան Տերյանը]] Պեպոն վերլուծելիս կենտրոնացել է նաև պիեսի հոգեբանական կողմի վրա<ref>{{Cite book|title=Սունդուկյանի «Պեպոն»|last=Տեր-Գրիգորյան|first=Վահան|publisher=|year=1905|isbn=|location=Էջմիածին|pages=7}}</ref>։
 
Կեկելի դրաման նրա ընտանիքին հասած դժբախտության դրամայի մի մասն է միայն։ Կեկելի մայրը՝ Շուշանը, նույնպես ողբերգության մեջ է։ Բայց պիեսի առանցքը Պեպոյի կերպարն է և սոցիալական, և հոգեբանական առումով։ Պեպոն ընտանիքի միակ տղամարդն էր, մոր և քրոջ միակ հույսը, ընտանիքի միակ հենարանը։ Նա պարտավորվել էր ապահովել ընտանիքի ապրուստը և ամուսնացնել քրոջը։ Սրա միջոցով Սունդուկյանը փորձել է ծավալել անզոր, բայց պատվախնդիր Պեպոյի հոգեբանական դրաման։ Պարտքի սուր զգացումը և այն իրագործելու անկարողությունը Պեպոյի ներսում ստեղծում է հոգեբանական սուր բախում։ Կատակերգության սկզբում ներկայացվող ուրախ և անհոգ ձկնորսը կերպարանափոխվում է, ունենում հոգեբանական խորը դրամա։ Նախկինում ազատ տղամարդը այժմ բախվում է հասարակական ինքնաաարժեվորման և ինքնաճանաչման իրականության առաջ։ Նա պարտք է անում քրոջ օժիտի համար փող ունենալու համար, բայց չի կարողանում վերադարձնել ու ստաումստանում բանտ ուղարկելու դատարանի որոշումը։ Այս ամենը ոտնահարում են Պեպոյի արժանապատվությունն ու խախտում հավատը։  Նա սկսում է զարմանալ աշխարհում տիրող անարդարության վրա և գիտակցում սեփական ազնորությունն ու խեղճությունը։
 
Պեպոն ընկնում է հոգեբանական ծանր ապրումների մեջ։ Բայց մուրհակի պատահական երևան գալը, Պեպոյին հանում է ընկճվածությունից, նրա կերպարն ստանում է նախկինից տարբեր նոր որակ։ Տառապանք տեսած Պեպոն ձգտում է վերականգնել արդարությունը և դիմակազերծել խաբեբա Զիմզիմովին<ref>ԳԹԱ, Սունդուկյանի արխիվ, բաժին 1, գիրք 44, թիվ 58-59</ref>։ Պեպոն կարծես հավատում է արդարության հաղթանակին, բայց իրականությունն այլ կերպ է դասավորվում<ref name=":1" />։
Տող 83.
 
=== Ավարտ ===
[[Կրծանիս|Կրծանիսում]] գրի առած Պեպոն ավարտվում է նրանով, որ իր նպատակին չհասած Եովանեն Պեպոյին սպառնալով հեռանում է։ Եվոանեի վերջին խոսքերը կարծես կասեցնում են Պեպոյի ազնվության և արդարության պայքարը՝ թողնելով տագնապի և ափսոսանքի զգացում Պեպոյի ճակատագրի հանդեպ։ Նույն կերպ է արտահայտվել նաև Պեպոյի կերպարը Չմշկյանի դերակատարությամբ<ref>{{Cite book|title=Հուշեր և խոհեր հայ թատրոնի մասին|last=Դեմիրճյան|first=Դերենիկ|publisher=|year=1959|isbn=|volume=6|location=Երևան|pages=530}}</ref>։ Պեպոյի առաջին ավարտը չուներ այն հաղթանակի զգացումը, որը բնորոշ է երկրորդին։ Առաջին ավարտը, սակայն, չի գոհացրեց Սունդուկյանին։ Երկրորդ վերջաբան գրելով՝ Սունդուկյանը փոքր-ինչ իդեալականացնում է հերոսին, որտեղ հերոսը հպարտ է և վստահ արդարության և մարդկայնության հաղթանակին։ Ս․ Հարությունյանը գրել է, որ հանդիսատեսը միշտ մեծ ոգևորությամբ է ընդունել այս երկրորդ վերջաբանը։ Երկրորդ վերջաբանում չի վերջանում Պեպոյի՝ արդարության համար սկսած պայքարը, որը շարունակում է ընկեր կինտո Կակուլին<ref>{{Cite journal|last=Հարությունյան|first=Ս․|date=06.05.1966|title=Սունդուկյանի Պեպոն|url=|journal=Կոմունիստ|location=Երևան|doi=|pmid=|access-date=}}</ref><ref name=":1" />։
 
== Բեմադրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պեպո» էջից