«Նախարար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
Այս համակարգը հաճախ անվանվում է որպես [[ավատատիրություն]]։ Սակայն կան տարբերություններ այս և հետագայում [[Արևմտյան Եվրոպա]]յում ընդունված ավատատիրական համակարգերի միջև։ Չնայած կալվածքը փաստացի ղեկավարում էր մեկ մարդը, այնուամենայնիվ այն համարվում էր իր ողջ ընդլայնված ընտանիքի սեփականակությունը։ Եթե նախարարը մահանար առանց ժառանգ, ապա կալվածքի ղեկավարումը կանցներ ընտանիքի այլ ճյուղի անդամներից մեկին։ Բացի այդ, թույլատրված էր ընտանեկան գույքի մի մասն օտարել միայն ընտանիքի մեկ այլ անդամի կամ ողջ ընտանիքի թույլտվությամբ։ Սրանով կարող է բացատրվել նաև հայ ավատատիրական ընտանիքների էնդոգամ լինելը (ներքին ամուսնությունները), որպեսզի իրենց սեփականության մի մասը չտարածեին, ինչպես դա տեղի կունենար, եթե նրանք սեփականության մի մասը որպես օժիտ հանձնեին մեկ այլ ընտանիքի։ Հարկ է նաև նշել, որ էնդոգամ ամուսնությունները ունեցել են նաև կրոնական պատճառներ, հատկապես մինչև քրիստոնեությունը, քանի որ հայ հեթանոսությունը նպաստում էր ազգականների միջև ամուսնություններին:
 
Յուրաքանչյուր ''նախարար'' ուներ իր սեփական բանակը, կախված իր տիրապետությունից։ Ազգային ուժը կամ «թագավորական հեծելազորը» գտնվում էր [[սպարապետ]]ի՝ գլխավոր հրամանատարի հրամանատարության ներքո, որը ղեկավարում էր ամբողջ երկիրը։
 
4-րդ դարի Հայաստանում, ինչպես և [[Պարթևստան]]ում, մեծ կալվածքները ժառանգաբար պատկանել են նշանավոր ընտանիքներին և փաստացի կառավարվել նրանց անդամներից մեկի կողմից։ Ամբողջ ընդլայնված ընտանիքը նվիրված էր նույն նախնիներին երկրպագելուն, ապրում էր փոքր ամրացված գյուղերում և ժամանակի մեծ մասն անցկացնում էր որսի և խնջույքների վրա։ Բացի այդ, յուրաքանչյուր նախարարական ընտանիք որոշակի սոցիալական գործառույթ էր կատարում. թագավորն ընտրվում էր [[Արշակունիներ]]ից, որն այսպես ասած առաջինն էր հավասարների մեջ (''Primus inter pares''), [[Մամիկոնյաններ]]ն զբաղեցրել են սպարապետի պաշտոնը, [[Բագրատունիներ]]ից մեկը հեծելազորի պետն էր (ասպետ), մեկը՝ թագադիրը և այլն։
 
== Պատմություն ==
Նախարությունների ծագումն, ըստ երևույթին, գալիս է [[Հայաստանի պատմություն|հեթանոսական Հայաստանից]], որը գոյակցել է [[Հռոմեական կայսրություն|հռոմեական]] և [[Պարթևստան|պարթևական]] կայսրությունների հետ<ref name="Kurkjian">http://penelope.uchicago.edu/Thayer/E/Gazetteer/Places/Asia/Armenia/_Texts/KURARM/20*.html</ref>։ Ավելի ուշ շրջանում [[Բյուզանդական կայսրությունԲյուզանդիա|Բյուզանդական կայսրությանԲյուզանդիայի]] իշխանության տարիներին [[ՀռոմեականՀուստինիանոս ՀայաստանԱ|Հուստինիանոս Ա Փլավիոս]]ում կայսրկայսրը [[ՀուստինիանոսՀռոմեական ԱՀայաստան|ՀուստինիանոսըԱրևմտյան Հայաստան]]ում վերացրեց նախարարների ռազմական դերը, նաև հայ ազնվականական տներին ունեզրկելու փորձ կատարեց։ Իրենց իշխանության սահմանափակումներից զայրացած նախարարներն սկսեցին լայնամասշտաբ ապստամբություն, որը պետք է ճնշվեր արագ ռազմական միջամտության միջոցով՝ ի վերջո [[Սասանյանների պետություն|Սասանյանների]] դեմ հրահրված պատերազմով։
 
Չնայած նրան, որ նախարարական կառույցը թուլացել է բազմաթիվ ներխուժումներով և թագավորների իրավական բարեփոխումներով, այն գրեթե անփոփոխ է մնացել դարեր շարունակ և վերջնականապես վերացվել է XIII13-րդ դարում մոնղոլական արշավանքների ժամանակ: Նախարարական որոշ առանձնահատկություններ Հայաստանում մնացել էին մինչև 20-րդ դարի սկիզբը, երբ [[բոլշևիկներ]]ի կողմից ընդհանրապես վերացվեց ազնիվ դասը:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նախարար» էջից