«Իրաք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 178.
14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին Իրաքի տարածքը գտնվել է [[Կարա-Կոյունլուների պետություն|Քարա-Քոյունլու]] թուրքմենների գերիշխանության տակ։ 1466 թվականին [[Ակ-Կոյունլուների պետություն|Աք-Քոյունլու]] թուրքմենները պարտության են մատնել Քարա-Քոյունլուներին և իրենց տիրապետությունը հաստատել տարածաշրջանում։ 16-րդ դարի սկզբներին՝ 1508 թվականին, ինչպես Աք-Քոյունլուների մյուս տիրույթները, այնպես էլ Իրաքը հայտնվել է իրանյան [[Սեֆյաններ|Սեֆյանների]] տիրապետության տակ։ Օսմանա-պարսկական պատերազմների ընթացքում Իրաքը մշտապես կռվախնձոր է եղել [[Սեֆյան Պարսկաստան|Սեֆյան Պարսկաստանի]] և հարևան [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] միջև։
 
Սեֆյան Իրանի հետ մղվող պատերազմի արդյունքում 1639 թվականին [[Հայաստանի չորրորդ բաժանում|Կասրե-Ղասրե Շիրինի պայմանագրով]] ներկայիս Իրաքի մեծ մասն ի վերջո անցել է Օսմանյան կայսրությանը՝ իբրև Բաղդադի էյալեթ։ Օսմանյան ղեկավարության գրեթե ամբողջ ընթացքում (1533-1918 թվականներ) ներկայիս Իրաքի տարածքը ռազմադաշտ է դարձել տարածաշրջանային կայսրությունների և ցեղային դաշինքների միջև։
 
Մինչև 17-րդ դարը Սեֆյանների հետ շարունակական պատերազմը թուլացրել են Օսմանյան կայսրության ուժերը և հանգեցրել նրա իշխանության թուլացմանը նահանգներում։ Քոչվոր բնակչությունը մեծ չափերի է հասել [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզում]]՝ պայմանավորված [[Նաջդ|Նաջդից]] [[Բեդվիններ|բեդվինների]] ներթափանցմամբ։ Բեդվինների հարձակումները այս տարածքների վրա հնարավոր չի եղել կանգնեցնել<ref>{{cite web|url=http://countrystudies.us/iraq/18.htm|title=Iraq – The Ottoman Period, 1534–1918|publisher=Countrystudies.us|accessdate=2011-06-19}}</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրաք» էջից