«Սեֆյան Պարսկաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 109.
Շահ Աբբասը մայրաքաղաքը տեղափոխեց Իրանի խորքերը՝ [[Սպահան]]՝ նոր քաղաք կառուցելով հին պարսկական քաղաքի կողքին: Պետությունը սկսեց ավելի շատ պարսկական բնույթ կրել: Սեֆյանների պատմության մեջ առաջին անգամ նա պատերազմի ելավ ոչ թե թյուրքախոս [[ղզլբաշներ]]ով, այլ իրանցիներով: 1598 թվականին նա արշավեց [[Խորասան (պատմական երկրամաս)|Խորասան]] և [[Աֆղանստան]], գրավեց [[Մաշհադ]]ը և [[Հերաթ]]ը: Աբբասի հանդուրժողականությունը քրիստոնյաների նկատմամբ նրա եվրոպական ուժերի հետ դիվանագիտական ​​կապերի հաստատման քաղաքականության մի մասն էր, փորձելով օգնություն ցուցաբերել իրենց ընդհանուր թշնամու, Օսմանյան կայսրության դեմ պայքարում: Դեռ շահ Իսմայիլը փորձել էր կապ հաստատել [[Հաբսբուրգներ]]ի հետ՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] դեմ: 1599 թվականին Աբբասը իր առաջին դիվանագիտական ​​առաքելությունն ուղարկել է Եվրոպա: Խումբը անցավ [[Կասպից ծով]]ը և ձմեռեց [[Մոսկվա]]յում, ապա այցելեցին Նորվեգիա, Գերմանիա, Հռոմ և Իսպանիա: Դրանից հետո դիվանագիտական ​​ներկայացուցչությունների թիվը մեծացել է:
 
Հասնելով [[Մեծ Մողոլների կայսրություն|Մեծ Մողոլների կայսրությանը]] (Հնդկաստան)՝ նա շրջվեց արևմուտք, [[Թուրք-պարսկական պատերազմ (1603-1618)|1603-1618 թվականներին]] գրավելով [[Շահ Աբբաս I-ի վրացական արշավանք|Կովկասը և Հայկական լեռնաշխարհը]]: Վերստին թուրքերին նվաճման հնարավորություն չտալու նպատակով 1603 թվականին [[Հայերի բռնագաղթն Իրան (1603-1604)|շահ Աբբասը ամայացրեց]] [[Կարս]]ից մինչև [[Ջուղա (Նախիջևան)|Ջուղա]] ընկած տարածքը՝ [[Արարատյան դաշտ]]ի բնակչությանը տեղափոխելով Իրանի կենտրոնական նահանգներ: 1609-10 թվականներին Շահը պատերազմ սկսեց քրդերի դեմ: Ճնշելո նրանց ապստամբությունը՝ շահն իրենց արտաքսեց Խորասան, իսկ այդ տարածքում բնակեցրեց թյուրքալեզու աֆշար ցեղին: <ref>[https://legacy.lib.utexas.edu/maps/commonwealth/commonwealth_islamic_groups.jpg "Islamic Groups" (JPEG). University of Texas.]</ref>1616 թվականին շահը մտավ [[Բաղդադ]]: Անգլիացիների օգնությամբ գերակայության հասնելով Պարսից ծոցում՝ նա [[Օրմուզի նեղուց]]ից հեռացրեց պորտուգալացիներին, ապա նաև համագործակցության դաշինք կնքեց դանիական և բրիտանական արևելահնդկական ընկերությունների հետ: Բաղդադը թուրքերին անցավ միայն 1638 թվականին՝ շահի մահից տասը տարի հետո: 1639 թվականին կնքված ԿասրեՂասրե Շիրինի հաշտությամբ ձևավորվեց Իրանի ժամանակակից արևմտյան սահմանը:
 
=== Անկում ===
Տող 124.
=== Վարչական բաժանում ===
[[Պատկեր:Jomann Imperium Periscum.jpg|մինի|330px|Սեֆյան պետության կուսակալությունները 1700 թվականի դրությամբ]]
Սեֆյան պետությունը բաժանված էր [[էյալեթներ]]ի ([[կուսակալ]]ությունների) միջև։ Տարբեր ժամանակահատվածներում էյալեթների թիվը և դրանց զբաղեցրած տարածքը փոփոխվել է. դա կապված էր ռազմաքաղաքական իրավիճակի հետ։ 16-րդ դարի կեսին, [[Թուրք-պարսկական պատերազմ (1532-1555)|թուրք-պարսկական հերթական պատերազմից]] հետո, իրանցիները թուրքերին էին զիջել Իրաքի կուսակալությունը՝ [[Բաղդադ]] կենտրոնով, ինչպես նաև Դիարբեքիրի ու ու Կարսի կուսակալությունները: Դա ամրագրվել էր [[Ամասիայի պայմանագիր|Ամասիայի հաշտությամբ]] ([[Հայաստանի երրորդ բաժանում]], 1555)։ Մի քանի տասնամյակ անց իրանցիները հօգուտ թուրքերի կորցնում են նաև Ատրպատականը և Հարավային Կովկասը: Դա տեղի է ունենում ղզլբաշների անհնազանդության պատճառով՝ [[Թուրք-պարսկական պատերազմ (1578-1590)|նոր պատերազմի]] արդյունքում: 17-րդ դարի սկզբին շահ [[Աբբաս I Սեֆի|Աբբաս I]]-ը (1587-1629) պետության կենտրոնը տեղափոխում է կենտրոնական Իրան, հետ է գրավում կորցրած տարածքները և դրանք մտցնում վարչական այլ միավորների մեջ։ Մասնավորապես [[Կարս]] քաղաքն իր շրջակայքով մտնում է [[Երևանի կուսակալություն|Երևանի կուսակալության]] (ժամանակակից [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] կենտրոնական բոլոր մարզերը և [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն]]ը)։ 1639 թվականին կնքվում է [[Կասրե-Ղասրե Շիրինի պայմանագիր]]ը ([[Հայաստանի չորրորդ բաժանում]]), որով ձևավորվում ու գրեթե անփոփոխ է դառնում Իրանի արևմտյան սահմանը մինչ օրս։
 
16-րդ դարի վերջին ու 17-րդ դարի սկզբին պետությունը բաժանված էր 13 կուսակալությունների, որոնց գլուխ կանգնած էին բեկլարբեկները ({{lang-fa|بگلاربگ}})։ Հարավային Կովկասի տարածքում ձևավորվել էին 4 կուսակալություններ՝ [[Երևանի կուսակալություն|Երևանի]] ու [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի]] (Արևելյան Հայաստան), [[Շիրվանի կուսակալություն|Շիրվանի]] ([[Կուր]] գետից մինչև [[Կասպից ծով]]) և [[Թավրիզի կուսակալություն|Թավրիզի]] ([[Ատրպատական]] և [[Պարսկահայք]])։ Իրանի տարածքում կային ևս 9 բեկլարբեկություններ՝ Ղազվինի, Համադանի, Ֆարսի, Քերմանի, Աստարաբադի, Մաշհադի, Հերաթի, Մերվի և Քանդահարի։