«Սեֆյան Պարսկաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 126.
Սեֆյան պետությունը բաժանված էր [[էյալեթներ]]ի ([[կուսակալ]]ությունների) միջև։ Տարբեր ժամանակահատվածներում էյալեթների թիվը և դրանց զբաղեցրած տարածքը փոփոխվել է. դա կապված էր ռազմաքաղաքական իրավիճակի հետ։ 16-րդ դարի կեսին, [[Թուրք-պարսկական պատերազմ (1532-1555)|թուրք-պարսկական հերթական պատերազմից]] հետո, իրանցիները թուրքերին էին զիջել Իրաքի կուսակալությունը՝ [[Բաղդադ]] կենտրոնով, ինչպես նաև Դիարբեքիրի ու ու Կարսի կուսակալությունները: Դա ամրագրվել էր [[Ամասիայի պայմանագիր|Ամասիայի հաշտությամբ]] ([[Հայաստանի երրորդ բաժանում]], 1555)։ Մի քանի տասնամյակ անց իրանցիները հօգուտ թուրքերի կորցնում են նաև Ատրպատականը և Հարավային Կովկասը: Դա տեղի է ունենում ղզլբաշների անհնազանդության պատճառով՝ [[Թուրք-պարսկական պատերազմ (1578-1590)|նոր պատերազմի]] արդյունքում: 17-րդ դարի սկզբին շահ [[Աբբաս I Սեֆի|Աբբաս I]]-ը (1587-1629) պետության կենտրոնը տեղափոխում է կենտրոնական Իրան, հետ է գրավում կորցրած տարածքները և դրանք մտցնում վարչական այլ միավորների մեջ։ Մասնավորապես [[Կարս]] քաղաքն իր շրջակայքով մտնում է [[Երևանի կուսակալություն|Երևանի կուսակալության]] (ժամանակակից [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] կենտրոնական բոլոր մարզերը և [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն]]ը)։ 1639 թվականին կնքվում է [[Կասրե-Շիրինի պայմանագիր]]ը ([[Հայաստանի չորրորդ բաժանում]]), որով ձևավորվում ու գրեթե անփոփոխ է դառնում Իրանի արևմտյան սահմանը մինչ օրս։
 
16-րդ դարի վերջին ու 17-րդ դարի սկզբին պետությունը բաժանված էր 13 կուսակալությունների, որոնց գլուխ կանգնած էին բեկլարբեկները ({{lang-fa|بگلاربگ}})։ Հարավային Կովկասի տարածքում ձևավորվել էին 4 կուսակալություններ՝ [[Երևանի կուսակալություն|Երևանի]] ու [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի]] (Արևելյան Հայաստան), [[Շիրվանի կուսակալություն|Շիրվանի]] ([[Կուր]] գետից մինչև [[Կասպից ծով]]) և [[Թավրիզի կուսակալություն|Թավրիզի]] ([[Ատրպատական]] և [[Պարսկահայք]])։ Իրանի տարածքում կային ևս 9 բեկլարբեկություններ՝ Ղազվինի, Համադանի, Ֆարսի, Քերմանի, Աստարաբադի, Մաշհադի, Հերաթի, Մերվի և Կանդագարի։Քանդահարի։
 
Բեկլարբեկները նշանակում էին շահին հավատարիմ մարդկանցից՝ հիմնականում զորահրամանատարներից։ Ժամանակի ընթացքում նշանակովի պաշտոնը դարձավ ժառանգական։ Նրանք շահին տրամադրում էին հարկ և զորք, բայց ներքին կառավարման հարցերում գլխավորապես ինքնուրույն էին։ Կուսակալությունները բաժանվում էին կադիների գլխավորությամբ կառավարվող կազաների ({{lang-fa|قضاء}}` մարզ), իսկ դրանք էլ՝ [[Մելիքություն|մելիքների]] կողմից ղեկավարվող մահալների ({{lang-fa|محل}}` գավառ)։ Մելիքներից ցածր էին բեկերը, ովքեր կանգնած էին նահիեների ({{lang-fa|ناحية}}` շրջան) գլուխ, և ունեին ենթակա պաշտոնյաներ՝ գյուղապետեր ({{lang-fa|كدخودا}}՝ քեդխուդա) ու քաղաքապետեր ({{lang-fa|كلنتار}}՝ քալանթար)։ Վերջիններս բանակում զբաղեցնում էին հարյուրապետի պաշտոններ։