«Վիքիպեդիա:Անավարտ հոդված»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Փոխվում է էջը '{{Shortcut|ՎՊ:ԱՆԱՎ}} '''Անավարտ հոդված''' է համարվում նոր ստեղծված, դեռևս բավարար բովանդակությ...'-ով
Պիտակ՝ Փոխարինում
չ 149.200.92.56 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 23artashes մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 1.
{{Shortcut|[[ՎՊ:ԱՆԱՎ]]}}
 
'''Անավարտ հոդված''' է համարվում նոր ստեղծված, դեռևս բավարար բովանդակություն չունեցող հոդվածը։ Սովորաբար այս հոդվածում տեղադրվում է {{tl|անավարտ}} կաղապարը, որն ընթերցողներին հրավիրում է խմբագրել էէջը և այն դարձնել լիարժեք հանրագիտական հոդված։
 
Ընդամենը մի քանի նախադասությունից բաղկացած ոչ բոլոր հոդվածներն են համարվում «անավարտ»։ Մեկ կամ երկու նախադասության դեպքում հոդվածը սովորաբար համարվում է կարճ և ենթակա է ջնջման մեկ շաբաթվա ընթացքում։ Այլ դեպքում, եթե միայն մեկ երկու փաստ է հայտնի ներկայացվող նյութի վերաբերյալ, հոդվածը կարող է համարվել լիարժեք, ուստի {{tl|անավարտ}} կաղապարն այնտեղ տեղադրել անհրաժեշտ չէ։
 
== Չափանիշներ ==
# ''Միայն մեկ փաստ ներկայացնող հոդվածը [[Բառարան|բառարանային սահմանում]] է։ Այն չի կարող համարվել անավարտ և որպես «կարճ էջ» ներկայացվում է [[Վիքիպեդիա:Ջնջման կանոնակարգ|ջնջման]]։''
# ''Երկու կամ ավել փաստեր ներկայացնող հոդվածը անավարտ հոդված է։ Ընդ որում, հաշվի են առնվում միայն հոդվածը տեսքստային մասում ներկայացված փաստերը (որի մեջ չեն մտնում տեղեկաքարտերը և պատկերազարդումների մակագրությունները)։''
# ''Երեք կամ ավել փաստեր ներկայացնող, սակայն լիարժեք հոդված համարվելու համար ոչ բավարար ծավալ (3 կամ 4 նախադասություն) ունեցող հոդվածը որոշ դեպքերում նույնպես կարող է անավարտ համարվել։''
# ''Երեք կամ ավել փաստեր ներկայացնող և բավարար ծավալ (4 նախադասությունից ավել) ունեցող հոդվածը անավարտ չէ, նույնիսկ եթե հոդվածի թեմայի վերաբերյալ դեռ բազմաթիվ այլ փաստեր կարելի է ներկայացնել։''
 
== Օրինակներ ==
Մեկ փաստ ներկայացնող բառարանային սահմանում.
:'''Կիթառ''', լարային [[երաժշտական գործիք]]։
 
Նվազագույն պահանջներին բավարարող անավարտ հոդված.
:'''Կիթառ''', լարային [[երաժշտական գործիք]]։ Նվագում են ձեռքով և [[կնտնտոց]]ով։ Կիթառ կամ կիթառ բառը [[պարսկերեն]] ծագում ունի։
 
Չորս լիարժեք փաստ ներկայացնող, բայց դեռ բավարար ծավալ չունեցող անավարտ հոդված.
:'''Կիթառ''', լարային [[երաժշտական գործիք]]։ Նվագում են ձեռքով և [[կնտնտոց]]ով։ Կիթառ կամ կիթառ բառը [[պարսկերեն]] ծագում ունի. «թառ» պարսկերեն նշանակում է «լար»։ Կիթառը սովորաբար 6 նվագալար ունի։
 
Չորսից ավել լիարժեք փաստ ներկայացնող, բայց դեռ բավարար ծավալ չունեցող հոդված։ Թեև դեռ շատ տեղեկություներ կարելի է ներկայացնել թեմայի վերաբերյալ, հոդվածն այևս անավարտ չէ։
:'''Կիթառ''', լարային [[երաժշտական գործիք]]։ Նվագում են ձեռքով և [[կնտնտոց]]ով։ Կիթառ կամ կիթառ բառը [[պարսկերեն]] ծագում ունի. «թառ» պարսկերեն նշանակում է «լար»։ Կիթառը սովորաբար 6 նվագալար ունի։ Այս երաժշտական գործիքը ավելի քան 500 տարվա պատմություն ունի։ Կիթառի առաջին նախատիպը՝ կիթառան, օգտագործել են [[Հին Հունաստան|հին հույները]]։
 
== Կարճ էջ ==
{{Shortcut|[[ՎՊ:ԿԱՐՃ]]}}
{{Shortcut|[[ՎՊ:ՆՎԱԶ]]}}
Անավարտ հոդված կոչվելու չափանիշներին չհամապատասխանող հոդվածը համարվում է '''կարճ էջ'''։ Կարճ էջեր են համարվում ընդամենը մեկ կամ երկու նախադասությունից կազմված այն հոդվածները, որոնք ոչ թե տալիս են հանրագիտարանային տեղեկություն, այլ բառարանային սահմանում։
# Վիքիպեդիայում հոդվածի '''նվազագույն ծավալ''' է համարվում 3000 բայթը (թեև կարող են լինել բացառություններ), դրան չհամապատասխանելու դեպքում հոդվածը ենթակա է ջնջման։
# Հոդվածը, որ չի հասնում կամ անցնում նշված ծավալը, ջնջման կարող է պիտակվել միայն մեծ ծավալով Վիքիպեդիայի այլալեզու հոդված նշելու դեպքում կամ հոդվածում նշված աղբյուրի ծավալուն լինելու դեպքում, բայց այն չպետք է երեք նախադասությունից քիչ տեքստային մաս ունենա։
# Հոդվածի նյութի հիմնական մասը պետք է ունենա հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր։
# Միջլեզվային հղումներ չունեցող հոդվածները ենթակա չեն պիտակման և ջնջման այս պատճառաբանությամբ:
 
== Տես նաև ==
* [[:Կատեգորիա:Անավարտ հոդվածների կաղապարներ]]
 
[[Կատեգորիա:Վիքիպեդիա:Կառավարում]]