«Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագիր (1963)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
| wikisource =
}}
'''Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագիր ''', [[1963]] մթնոլորտում, տիեզերական տարածությունում և ջրի տակ, միջազգային պայմանագիր, կնքվել է [[Մոսկվա]]յում (հայտնի է նաև որպես Մոսկովյան պայմանագիր), օգոստոսի 5-ին՝ [[ՍՍՀՄ]]-ի, [[ԱՄՆ]]-ի և [[Մեծ Բրիտանիա]]յի ներկայացուցիչների կողմից և ուժի մեջ մտել [[1963]] թ.-իթվականի հոկտեմբերի 10-ին։
 
Պայմանագրին միացել է ավելի քան 120 ([[1981]] թ.-իթվականի տվյալներով) պետություն։ Ըստ պայմանագրի, որ բաղկացած է ներածականից և վեց հոդվածներից, մասնակիցները պարտավորվում են արգելել, կանխել ու չիրականացնել միջուկային զենքի կամ որևէ միջուկային պայթեցում իրենց իրավասության կամ վերահսկողության տակ գտնվող միջավայրում։ Արգելվում է միջուկային զենքի փորձարկումը մթնոլորտում, նաև տիեզերական տարածության մեջ, ջրի տակ (տերիտորիալ ջրերում կամ բաց ծովում), ինչպես և որևէ այլ միջավայրում, եթե այդպիսի պայթեցումներն առաջ են բերում [[ռադիոակտիվ]] նստվածքներ ուրիշ պետությունների տարածքներում։ Պայմանագիրն անժամկետ է նախատեսում է նաև յուրաքանչյուր մասնակցի իրավունքը դուրս գալու նրանից, եթե սահմանված բացառիկ հանգամանքները վտանգի տակ են դնում իր երկրի գերագույն շահերը։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=599}}
196 482

edits