«Մասնակից:Արմինե Մարկոսյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
===Աղանդավորական հակամարտություն մանդատավոր Պաղեստինում ===
====Մանդատի առաջին տարիներ և Ֆրանկո-սիրիական պատերազմ ====
1917 թվականին բրիտանական զորքերը (ներառյալ հրեական լեգեոնը) գրավեցին Պաղեստինը: Բրիտանական կառավարությունը ընդունեց Բալֆորի հռչակագիրը, ըստ որի կառավարության համար նպաստավոր էր «հրեական ժողովրդի համար Պաղեստինում ազգային հայրենիքի ստեղծելըստեղծումը», բայց որ «չպետք է արվի որևէ քայլ, որը կարող է խախտել Պաղեստինում ապրող ոչ հրեա բնակչության քաղաքացիական ու կրոնական իրավունքները»: Հռչակագիրն ընդունվեց ի նշան կառավարության անդամների՝ ներառյալ վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջի այն հավատի, որ հրեաների աջակցությունն էական է պատերազմում հաղթելու համար. ինչևէ, այն մեծ խռովություն հարուցեց արաբական աշխարհում<ref>Segev, Tom (2000): ''One Palestine, Complete'', pp. 48–49, Abacus, {{ISBN|0-349-11286-X}}.</ref>: Պատերազմից հետո տարածքն անցավ բրիտանական ղեկավարության ներքո որպես Պաղեստինի բրիտանական մանդատ:1923 թվականին Բրիտանիային հանձնված մանդատային տարածքն ընդգրկում էր այսօրվա Իսրայելը, Արևմտյան ափն ու Գազայի հատվածը: Տրանսյորդանը վերջիվերջո դարձավ բրիտանական առանձին պրոտեկտորատ՝ Տրանսյորդանի կայսրություն, որը ինքնավար կարգավիճակ ստացավ 1928 թվականին ու ամբողջական անկախություն ձեռք բերեց 1946 թվականին՝ ՄԱԿ-ի կողմից բրիտանական մանդատի ավարտի հաստատումով:
 
Արաբ ազգայնականների միջև ճգնաժամը սկսվեց 1920 թվականին Սիրիայի արաբական արքայությանթագավորության հիմնադրման փորձի ձախողումից հետո: Ֆրանկո-սիրիական պատերազմի աղետալի արդյունքով ինքնահռչակ Հաշմիթի թագավորությունը մայրաքաղաք Դամասկոսով պարտվեց, ու Հաշմիթի ղեկավարը ապաստան գտավ մանդատավոր Իրաքում: Ճգնաժամի ընթացքում տեղի ունեցավ արաբական ու հրեական ուժերի առաջին բախումը՝ 1920 թվականի մարտին Թել Հայի ճակատամարտում, սակայն առավել կարևոր իրադարձություն էր պանարաբական թագավորության անկումը, որը հանգեցրեց արաբական ազգայնականության տեղական պաղեստինյան տարբերակի, որի արդյունքում ուշ 1920-ին Ամին ալ-Հուսեյնին Դամասկոսից Երուսաղեմ վերադարձավ:
 
Այդ ժամանակ մանդատավոր Պաղեստինը շարունակեց նույն, բայց ավելի քիչ փաստագրվող ներգաղթի բախվել արաբական հատվածում, ուր գալիս էին աշխատողներ Սիրիայից ու հարևան այլ տարածքներից: Պաղեստինյան արաբները հրեա գաղթականների այս արագ հոսքը համարեցին սպառնալիք իրենց հայրենիքի ու իրենց ժողովրդի ինքնությանը: Ավելին՝ հողեր գնելու ու իրենց պատկանող արդյունաբերության մեջ ու ագարակներում արաբներին աշխատել արգելելու հրեական այս քաղաքականությունը մեծապես զայրացրեց Պաղեստինի արաբական համայնքներին<ref>Lesch, Ann M. and Tschirgi, Dan. ''Origins and Development of the Arab-Israeli Conflict''. Greenwood Press: West Port, Connecticut. (1998). Pg.47,51</ref>: 1920 թվականից սկսած՝ ցույցեր կազմակերպվեցին՝ բողոքելով հրեա միգրանտներին ոչ արդարացիորեն տեղ տալու դեմ, որը հաստատվելՊաղեստինը էրղեկավարող բրիտանական մանդատով,մանդատի որ այդ ժամանակ ղեկավարում էր Պաղեստինըկողմից: Այս բարկությունը միևնույն տարում վերածվեց կատաղի պոռթկումների, երբ ալ-Հուսեյնին խռովություն հարուցեց Երուսաղեմում: [[Ուինսթոն Չերչիլ|Ունիսթոն Չերչիլի՝Չերչիլի]]՝ 1922 թվականի Սպիտակ թուղթը փորձեց հանգստացնել արաբ բնակչությանը՝ ժխտելով, թե Բալֆորի հռչակագրի նպատակը հրեական պետության ստեղծումն է:
 
====1929 թվականի իրադարձություններ ====
1929 թվականին՝ [[Վլադիմիր Ժաբոտինսկի|Վլադիմիր Ժաբոտինսկու]] Բեթար քաղաքական խմբի կողմից Արևմտյան պատի մոտ ցույցից հետո խռովություններ սկսվեցին Երուսաղեմում և տարածվեցին մանդատավոր Պաղեստինով մեկ. արաբները Հեբրոն քաղաքում սպանեցին 67 հրեայի, որը հայտնի դարձավ Հեբրոնի կոտորած անունով: 1929 թվականի խռովությունների շաբաթվա ընթացքում սպանվեց առնվազն 116 արաբ և 133 հրեա<ref>''San Francisco Chronicle'', 9 August 2005, "A Time of Change; Israelis, Palestinians and the Disengagement"</ref>, իսկ վիրավորվեց 339 մարդ<ref>NA 59/8/353/84/867n, 404 Wailing Wall/279 and 280, Archdale Diary and Palestinian Police records.</ref>:
 
====1930-ական և 1940-ական թվականներ ====