«Վահան Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում Android app edit
չ 80.83.238.90 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Ավետիսյան91 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 10.
Վահան Փափազյանը ծնվել է 1876 թվականին [[Թավրիզ]]ում, վանեցու ընտանիքում։ Ինը տարեկան հասակում հայրը՝ «շուշտակ» մականունով հայտնի եկեղեցական, քաղաքական գործիչ Տեր-Մեսրոպ քահանա Փափազյանը [[Սալմաստ]]ում դառնում է կաթոլիկների դավադրության զոհը և Վահանի դաստիարակությամբ սկսում է զբաղվել մեծ քույրը՝ Աշխենը։ Նրանց ընտանիքը բազմանդամ էր՝ 10 երեխա։ Եղել են 6 եղբայր, կրտսերը Վահանն է։ Նրա եղբայրներից է գրող [[Վրթանես Փափազյան]]ը։ 1893 թվականին [[Թիֆլիս]]ից տեղափոխվում են [[Նոր Նախիջևան]]։ Ցանկանալով ապրուստը ինքնուրույն հոգալ 16 տարեկանում դառնում է մի հրեա լուսանկարչի աշակերտ, յուրացնում արվեստը։ Շուտով հարում է [[Հնչակյան կուսակցություն|Հնչակյան կուսակցությանը]], սակայն [[Ալեքսանդրապոլ]]ում քրոջ որդու դաշնակցական Լևոն Գյուլումյանի միջոցով ծանոթանալով կուսակցական մամուլին, հանդիպելով երկրից եկած հայդուկներին Նոր Նախիջևան է վերադառնում կուսակցականապես դավանափոխված։ 1902 թվականին գարնանն արդեն [[Պետերբուրգ]]ում ուսանող Փափազյանը խույս տալով ձերբակալությունից փախչում է [[Ֆինլանդիա]], ապա [[Շվեյցարիա]]՝ [[Ժնև]]։ Դրոշակի խմբագրատանը հանդիպում է [[Մալխաս|Արտաշես Հովսեփյանին]]՝ ապագա հռչակավոր Մալխասին, [[Քրիստափոր Միքայելյան]]ին, [[Սիմոն Զավարյան]]ին։ Նրանց հանձնարարությամբ էլ, որպես լուսանկարիչ և վստահելի ընկեր [[Գայլ Վահան]]ի խմբի հետ գալիս է [[Կովկաս]]՝ պատրաստվելով մեկնել [[Վասպուրական]]։ Նրան ընկերակցում էր [[Նիկոլ Պողոսյան]]ը, ապագա հայտնի Իշխանը։
 
Մինչև սահմանանցումը վիրավոր հայդուկներից մեկին վիրակապող Վահանին կնքում են «բժիշկ» մականունով, իսկ հետագայում նրան կոչում են նաև «Կոմս»։ Առանց լուրջ փորձությունների Վահանն ու Իշխանը հասնում են Վան։ 1903 թվականին նոյեմբերին հաջող աշխատանքներ են տարվում կուսակցական կառույցը [[Վան]] քաղաքում և նրա շրջակա գավառներում ամրապնդելու ուղղությամբ։
 
* ''''''=== Վահան Փափազյանը Օսմանյան խորհրդարանի պատգամավոր (1908-1912) ===
#
#
#
#
#
#
#
* ''''''=== Վահան Փափազյանը Օսմանյան խորհրդարանի պատգամավոր (1908-1912) ===
Գաղափարական սրվածությունը հայկական երեք կուսակցությունների միջև չափազանց սրված էր։ Հայերի անմիաբանությունից օգտվում էր թուրք իշխանությունը, որը սակայն հիմնական ուժերը կենտրոնացրել էր [[Սասուն]]ում, որտեղ 1904 թվականին սկզբին սկսած ինքնապաշտպանությունը տևեց մինչև մայիսի կեսերը։ [[Աղթամար]] նահանջած հերոսներին [[Անդրանիկ Օզանյան]], [[Գևորգ Չաուշ]], [[Սեպուհ]], [[Սմբատ]] տեսակցում են Վահանն ու Իշխանը։