«Ֆեդերիկա Մոգերինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 67.
 
=== Նշանակում ===
2014թ․ հուլիսի 14-ին հաղորդագրություն տարածվեց, որ Մոգերինիի թեկնածությունը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցչի պաշտոնում արգելափակված է [[Արևելյան Եվրոպա|Արևելյան Եվրոպայի երկրների]] (առաջին հերթին [[Լեհաստան|Լեհաստանի]], [[Էստոնիա|Էստոնիայի]] և [[Լատվիա|Լատվիայի]]) կողմից, ովքեր անհանգստացած էին Մոգերինիի և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի խիստ ռուսամետ քաղաքականությամբ (մասնավորապես նրանց կողմից «հարավային հոսք» նախագծի աջակցությունը)<ref>{{cite web | url = http://www.corriere.it/esteri/14_luglio_14/veto-est-contro-mogherini-troppo-amica-russia-d280f8be-0b27-11e4-9c81-35b5f1c1d8ab.shtml| title = Un veto da Est contro Mogherini. «È troppo amica della Russia»| author = Luigi Offeddu| date = 2014-07-14 | work = | publisher = [[Corriere della Sera]]|accessdate = 2014-07-14 | lang = it| description = | archiveurl = | archivedate = }}</ref><ref>{{cite web | url = http://www.lastampa.it/2014/07/14/blogs/straneuropa/mogherini-s-mogherini-no-BHJs10Ne7s7NNu1euu2m2H/pagina.html| title = Mogherini sì, Mogherini no?| author = | date = 2014-07-14 | work = | publisher = [[la Stampa]]|accessdate = 2014-07-14 | lang = it| description = | archiveurl = | archivedate = }}</ref>։ Այնուամենայնիվ, այս պաշտոնի նշանակումը մտնում է Եվրախորհրդի սոցիալիստական ֆրակցիայի լիազորությունների մեջ, որը լիովին աջակցում էր Մոգերինիի թեկնածությունը<ref>{{cite web | url = http://www.repubblica.it/esteri/2014/07/15/news/mogherini_esteri_ue_alto_rappresentante_polemiche_europa-91624397/?ref=nrct-13| title = Ue, "una decina di paesi" contro Mogherini agli Esteri. Ma il governo: "Non ci fermeranno"| author = | date = 2014-07-15 | work = | publisher = [[la Repubblica]]|accessdate = 2014-07-15 | lang = it| description = | archiveurl = | archivedate = }}</ref>։ Մատեո Ռենցին այդ հարցի շուրջ անձամբ էր վարում հեռախոսային բանակցությունները [[Անգելա Մերկել|Անգելա Մերկելի]] հետ։ Քանի որ պաշտոնապես նշանակման շուրջ անհամաձայնության պատճառը համարվում էր բացառապես Ֆեդերիկայի երիտասարդ տարիքը, Ռենցին Գերմանիայի կանցլերին հայտնեց․« Եթե Մոգերինին չափազանց երիտասարդ է՝ մենք առաջ կքաշենք Մասսիմո Դալեմայի թեկնածությունը<ref>{{cite web | url = http://www.repubblica.it/esteri/2014/07/16/news/ue_renzi_deciso_su_mogherini-91681371/?ref=HRER1-1| title = Ue, la sfida di Renzi: "Se salta Mogherini, noi candidiamo D'Alema"| author = Alberto D'Argenio| date = 2014-07-16 | work = | publisher = [[la Repubblica]]|accessdate = 2014-07-16 | lang = it| description = | archiveurl = | archivedate = }}</ref>»։ Նշանակման գործում որոշակի ազդեցություն է ունեցել նաև գենդերային բալանսի պահպանման հարցը։ Մոգերինիի նշանակումը Ռենզիի կողմից ներկայացվել է որպես միջազգային հաղթանակ և լրագրողների կողմից վերնագրվել՝ «Ռենզի-ԵՄ 1:0»։
=== Ծրագիր ===
2014թ․ սեպտեմբերի 2-ին Մոգերինին Եվրախորհրդի արտաքին գործերի հանձնաժողովին ներակայացրեց ԵՄ արտաքին քաղաքական գործունեության ծրագիր, ինչպես նաև հայտնեց [[Միլան|Միլանում]] ԵՄ 28 անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների ոչ-ֆորմալ հանդիպման արդյունքների մասին։ Նա հայտարարեց ԻԼԻՊ-ի խնդրի քաղաքական կարգավորման ցանկացած ձևի բացառման մասին, աջակցեց [[Գազայի հատված|Գազայի հատվածում]] կրակի դադարեցման համաձայնագիրը, ինչպես նաև հայտնեց Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի քաղաքական կարգավորման, այդ թվում՝ այդ տարածաշրջան Ռուսաստանի տարածքով մարդկանց և զինամթերքի տեղափոխման դադարեցման անհրաժեշտության մասին, և անհրաժեշտ համարեց ծրագրային փաստաթղթում փոխել արտահայտությունը, որ Ռուսաստանը մնում է ԵՄ-ի ռազմավարական դաշնակիցը։ Մասնավորապես, Մոգերինին հետևյալ կերպ բնութագրեց Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունները․ {{մեջբերում|Ռուսաստանը հանդիսանում է համաշխարհային և տարածաշրջանային մակարդակով ռազմավարական ակտոր (գործող սուբյեկտ, անհատ, կազմակերպություն, սոցիալական խումբ կամ կառույց, որի գործողությունների ուղղված են մնացածի դեմ), բայց նա այլևս ռազմավարական դաշնակից չէ:}}
Տող 100.
 
ԱՄՆ-ի՝ Իրանի հետ կնքված համաձայնագրից դուրս գալու և Իրանի հետ առևտուրը շարունակող երկրների նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին նախագահ [[Դոնալդ Թրամփ|Թրամպի]] 2018թ․ մայիսին կայացրած որոշումից հետո Մոգերինին հայտարարեց, որ եվրոպական կազմակերպություններին ԱՄՆ-ի ճնշումներից պաշտպանելու ԵՄ-ի մտադրության մասին, ինչպես նաև իրավաբանական անձ ստեղծելու մտադրության մասին՝ Իրանի հետ ֆինանսական օպերացիայի ընթացքի ապահովման համար<ref>{{cite web|url= https://www.interfax.ru/world/630519| title= ЕС создаст юрлицо для финансовых расчетов с Ираном|author = |date =2018-09-25 |work= |publisher= Интерфакс |accessdate= 2018-10-19|lang= |archiveurl= |archivedate= }}</ref>։
 
=== Հայաստանի և Հարավային Կովկասի հետ հարաբերություններ ===
Ինչ վերաբերում է [[Հարավային Կովկաս|Հարավային Կովկասի]] և մասնավորապես Հայաստանի հետ հարաբերություններին, Իտալիան տնտեսական, էներգետիկ ոլորտում սերտ համագործակցում է [[Ադրբեջան|Ադրբեջանի]] հետ։ Ստորագրվել է Տրանսադրիակտիկ գազամուղի (TAP) կառուցման շուրջ համաձայնագիր, որը ադրբեջանական գազը պետք է մատակարարի Իտալիա։ Դրա հետ մեկտեղ Իտալիան [[ԵԱՀԿ Մինսկի խումբ|ԵԱՀԿ Մինսկի խմբի]] անդամ է և ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ սովորաբար հանդես է գալիս հավասարակշռված մոտեցմամբ։ Սակայն Մոգերինիի նախարարության օրոք սկանդալ բարձրացավ 2018թ. հուլիսի 14-ին Իտալիա Իլհամ Ալիևի կատարած այցի շուրջ, երբ այցի արդյունքում ադրբեջանական կողմը հրապարակեց համատեղ հայտարարության նախագիծը, որտեղ իբրև թե Իտալիան Ադրբեջանի հետ մեկտեղ հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին՝ հիմնվելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ Միջազգային հանրության և մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ եվրոպական մյուս երկրների մոտ որոշակի տարակուսանք առաջացրեց այն հանգամանքը, որ Իտալիայի ԱԳ նախարար Մոգերինին երկու օր որևէ կերպ չէր արձագանքում Ադրբեջանի հայտարարությանը՝ նշելով, որ համատեղ փաստաթղթի վրա աշխատանքը շարունակվում է։ Միայն երկու օր անց Իտալիայի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն տարածեց, որտեղ նշվում է, որ «Իտալիան անխոս ընդունում և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքները և Հռոմի ու Բաքվի փոխադարձ պարտավորությունները պետք է կենտրոնացվեն հակամարտության խաղաղ կարգավորման վրա` հենվելով ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև բանակցային գործընթացի վրա`ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարությամբ»։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս միջադեպը կարող էր բացասական ազդեցություն ունենալ Մոգերինիի կարիերայի հնարավոր աճի վրա և դիտարկվել որպես հակադրում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը<ref>{{Cite web|url=http://www.europeanintegration.am/11975.html|title=ԵՄ նոր գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի․ քաղաքական դիմանկար|website=europeanintegration.am|language=am-AM|accessdate=2019-06-14}}</ref>:
 
2019թ. մարտի 5-ին Մոգերինին Բրյուսելում հանդիպում ունեցավ ՀՀ ներկայիս վարչապետ [[Նիկոլ Փաշինյան|Նիկոլ Փաշինյանի]] հետ: Հանդիպման ժամանակ Մոգերինին հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը, տնտեսական առաջընթացի ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով<ref>{{Cite web|url=https://www.primeminister.am/hy/press-release/item/2019/03/05/Nikol-Pashinyan-Federika-Mogerini/|title=ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին - Մամլո հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության վարչապետ|website=www.primeminister.am|language=hy|accessdate=2019-06-14}}</ref>:
 
2019թ. հունիսի 13-ին Բրյուսելում կայացավ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որի ժամանակ Մոգերինին հայտարարեց, որ ՀՀ-ի հետ վերջին մեկ տարվա հարաբերությունները գերազանց են. {{մեջբերում|Ես կարող եմ հստակ գնահատել այս տարվա ընթացքում կատարված աշխատանքը և ես այն գերազանց կգնահատեմ...Ակնհայտ է` կողմերը նախորդ տարվա համեմատ զգալի առաջընթաց են գրանցել:}}
 
== Անձնական կյանք ==