«Մարոկկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
== Պատմություն ==
 
=== Հնագույն շրջան ===
Հնագույն ժամանակներից Մարոկկոյի տարածքում բնակվել են [[լիբիա]]կան կամ հին բերբերական ցեղեր։ Մարոկկոյում մ․թ․ա․ II հազարամյակի վերջին առափնյա շրջաններում հիմնվել են փյունիկեցիների գաղութներ, որոնք այնուհետև ընկել են [[Կարթագեն]]ի իշխանության տակ։ Մ․թ․ա․ II2-րդ դ․դարում Մարոկկոյի հյուսիսային շրջաններն իր ազդեցությանն է ենթարկել, իսկ մ․թ․ա․ 27-ին նվաճել [[Հռոմ]]ը։ V5-րդ դ․Մարոկկոյիդարում Մարոկկոյի տարածքի հյուսիսային մասը նվաճել են վանդալները, VI6-րդ դ․՝դարում՝ [[Բյուզանդիա]]ն, VIII8-րդ դ․՝դարում․՝ [[արաբներ]]ը (որոնք տարածեցին [[արաբերեն]]ն ու իսլամը)։ [[788]] թվականին Մարոկկոյի հյուսիս-արևմուտքում հիմնվել է Իդրիսյանների պետությունը, XI11-րդ դ․՝դարում՝ Աչմորավյանների, ապա՝ Ալմոհաղների խալիֆայությունը։ XIII13-րդ դ․դարի 2-րդ կեսին Մարոկկոյում իշխանությունն անցել է Մարինյանների բերբերական դինաստիային, որոնց տիրապետության ժամանակ նկատելիորեն զարգացել է գյուղատնտեսությունը, տնտեսական լայն կապեր են հաստատվել Մարոկկոյի և [[Եվրոպա]]յի ու [[Արևմտյան Աֆրիկա]]յի միջև, ծաղկել է ֆեոդալական մշակույթը։ XV15-րդ դ․դարում սկսվել է եվրոպացիների մուտքը Մարոկկո, պորտուգալացիները և իսպանացիները գրավել են ատլանտյան ծովափը։ XVI16-րդ դ․դարի վերջին մարոկկացիներին հաջողվել է գաղութարարներին վտարել առափնյա քաղաքների զգալի մասից։ Մարոկկոյի սուլթաններ Իսմայիլի ([[1672]]-[[1727]]) և Աիդի Մուհամմադ բեն Աբդուլլահի ([[1757]]-[[1790]]) ժամանակ ազատագրվել է երկրի ամբողջ առափնյա շրջանը։
 
=== Մարոկկոյի գաղութացում և մասնատում ===
XIX19-րդ դ․դարի 40-ական թթ․թվականներին սկսվել է եվրոպացիների զինված ներխուժումը Մարոկկո։ [[1844]] թվականին [[Ֆրանսիա]]ն, պարտության մատնելով մարոկկացիների բանակը, անիրավահավասար պայմանագիր պարտադրեց Մարոկկոյին։ [[1859]] թվականին [[Իսպանիա]]ն ներխուժեց Մարոկկո՝ գրավելով աննշան տարածք։ XX20-րդ դ․դարի սկզբին Մարոկկոյի համար պայքար սկսեցին նաև [[Մեծ Բրիտանիա]]ն ու [[Գերմանիա]]ն։ [[1912]] թվականին ստորագրվեցին ֆրանս-մարոկկոյական և ֆրանս-իսպանական պայմանագրերը, որոնցից առաջինով Մարոկկոյում հաստատվում էր [[ֆրանսիա]]կան պրոտեկտորատ, երկրորդով Մարոկկոյի մի փոքր մասն անցնում էր [[Իսպանիա]]յի տիրապետությանը։ Մարոկկոյի տարածքը բաժանվեց 3 գոտու՝ [[ֆրանսիա]]կան (տարածքի մոտ 80 %-ը, բնակչության 90 %-ը), իսպանական (մի Փոքր տարածք Մարոկկոյի հյուսիսում և ծայր հարավում․ վերջինս Իսպանական Հարավային Մարոկկո անունով միացվեց Իսպանական Արևմտյան Սահարային) և միջազգային ([[Տանժեր]]ը)։ Երկրում իշխանությունն անցավ [[ֆրանսիա]]կան գլխավոր ռեզիդենտին և իսպանական գերագույն կոմիսարին։ Մարոկկոյի սուլթանի և իսպանական գոտում նրա փոխարքայի՝ խալիֆայի, իշխանությունը ձևական էր։
 
=== Իսպանական տիրապետության տապալում ===
Տող 22 ⟶ 23՝
 
=== Ֆրանսիական տիրապետությունը Մարոկկոյում ===
[[1920]]-ական թթ․թվաաններին Մարոկկոյի տնտեսության հիմնական ճյուղերում տիրապետում էր օտարերկրյա, գլխավորապես՝ [[ֆրանսիա]]կան կապիտալը, մարոկկոյական բուրժուազիայի բաժինն աննշան էր (ակցիաների 5 %-ից ոչ ավելին)։ Ավելի քան 1 մլն հա բարեբեր հողեր բռնագրավվեցին բնիկներից և ի սեփականություն տրվեցին եվրոպական գաղութարարներին։ Երկրի բնակչության և բնական հարստությունների անխնա շահագործումը խորացնում էր դասակարգային շերտավորումը, միաժամանակ արագացնում քաղաքների զարգացումը, քաղաքային միջին խավերի ու բանվոր դասակարգի ձևավորումը։ [[1930]]-ական թթ․թվականներին քաղաքներում ուժեղացավ հակագաղութային, հակաիմպերիալիստական շարժումը։ Ազգային-ազատագրական շարժման ղեկավարությունը ցեղային կամ ֆեոդալական առաջնորդներից անցավ Մարոկկոյի ազգային բուրժուազիային և մտավորականությանը։ [[1934]] թվականին Մարոկկոյի բուրժուա-ազգայնականները և հայրենասեր մտավորականության ներկայացուցիչները ստեղծեցին Ազգային գործողության մարոկկոյական դաշինք, որը պահանջում էր մարոկկացիների մասնակցությունը երկրի կառավարմանը։ [[1937]] թվականին կոմիտեն արգելվեց, որից հետո ստեղծվեցին ընդհատակյա կազմակերպություններ։
 
=== Երկրորդ Համաշխարհայինհամաշխարհային պատերազմ ===
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ([[1939]]-[[1945]]) ժամանակ Մարոկկոյի ֆրանսիական գոտին գտնվում էր «Վիշիի կառավարության» իշխանության տակ։ [[1940]] թվականին [[Իսպանիա]]ն զավթեց Տանժերը և ներառեց իսպանական գուոու մեջ։ [[1942]] թվականի [[նոյեմբեր]]ին անգլո-ամերիկյան դաշնակցային զորքերը մտան Մարոկկո։ Մարոկկոյի ֆրանսիական գոտում ստեղծվեցին ռազմական բազաներ։ Պատերազմի տարիներին երկրին անկախություն տալու պահանջով հանդես էին գալիս [[1943]] թվականին ստեղծված Մարոկկոյի կոմկուսը, «Իստիքլյալ» կուսակցությունը ինչպես նաև [[1927]] թվականից սուլթան Սիդի Մուհամմադ բեն Ցուսուֆը։
 
== Հետպատերազմյան շրջան ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարոկկո» էջից