«Միսաք Մեծարենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
 
Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից։ Նրա առաջին բանաստեղծությունը, որը գրվել է 1901թ. և մտնում է «Բաբախումներ» խորագրով տետրի մեջ, ունի «Մարմնի վերք, սրտի վերք» վերնագիրը: Բանաստեղծական այդ շարքը լույս չի տեսել: 1903 թվականից Մեծարենցի բանաստեղծություններն սկսում են տպագրվել Պոլսի հայ պարբերական մամուլում («Հանրագիտակ», «Ծաղիկ», «Մասիս» և այլն): Իր առաջին ոտանավորները Մեծարենցը տպագրում է Սիրանույշ Պերպերյան ստորագրությամբ: 1904թ. հանդես է գալիս Շավասպ Ծիածան կեղծանունով՝«Ծաղիկ» հանդեսում տպագրելով «Սիրո թափառումներ» և «Գիրկընդխառնում» բանաստեղծությունները: 1905թ.«Մասիսում» տպագրում է «Նոպաները» և «Իրիկվան դեմ» քերթվածները՝ վերջնականապես ընտրելով Միսաք Մեծարենց գրական անունը:1906 թ. Մեծարենցը կազմում և հրատարակության է հանձնում բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը պետք է լույս տեսներ «Ոսկի արիշին տակ» վերնագրով:Գրաքննությունն արգելում է այդ վերնագրով գիրք հրատարակել, և Մեծարենցը այն վերանվանում է «Ծիածան»:1907 թվականին լույս են տեսնում «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։
 
Գրական գործունեության հենց առաջին քայլերից Մեծարենցը կատարել է թարգմանություններ ու փոխադրություններ(«հայացումներ»), որոնք տպագրության է հանձնել 1905-1907թթ., իսկ մի քանիսը տպագրվել են ետմահու: Հայտնի չէ, թե քանի գործ է թարգմանել կամ հայացրել Մեծարենցը: Թ. Ազատյանը պնդում է, որ անտիպ են մնում «քանի մը անգլերեն թարգմանություններ», բայց չի կոնկրետացրել, թե ինչ նյութեր են դրանք: Հետագայում նա ձեռք է բերում թարգմանական մի հատված («Երկարաձիգ խավային գիշեր»): Հ. Սիրունին հայտնել է, որ Մեծարենցը «հայացումները ըրած է անգլիացի հեղինակներե, ինչպես Էմրսենեն»:Սակայն վերջինից որևէ փոխադրություն կամ թարգմանություն մեզ չի հասել: Մեծարենցի հրատարակած առաջին թարգմանությունը Ջեֆրի Չոսերի (1340-1400) ռոնդոներից («Եռանգ») մեկն է: Մի համառոտ ծանոթագրությամբ նա բացատրում է, թե ինչու հատկապես այդ բանաստեղծությունն է գրավել իր ուշադրությունը: «Եռանգը ինծի կհիշեցնե գրեթե իր ժամանակակից մեր սիրերգակներուն բանաստեղծությունները՝ սիրային զգացումի միևնույն կրակովը վառված»: Սա խոսում է այն մասին, որ Մեծարենցը թարգմանությունների հարցում ուներ որոշակի նախասիրություններ: Այս դեպքում նա տեսել է հոգեհարազատություն անգլիացի գրողի ռոնդոյի և միջնադարի հայ բանաստեղծների սիրային տաղերի միջև: Կ. Պոլիս տեղափոխվելուց հետո Մեծարենցն ուսումնասիրել է ֆրանսերենը և այդ լեզվին հմտանալու նպատակով էլ Փարիզի «Ռեվյու դե ռեվյու» հանդեսից փոխադրել ռուս գրող Մամին Սիբիրյակի (1786- 1912) «Խոստովանություն» ստեղծագործությունը՝ «Ձյունին տակ(ճամփու պատմվածք )» վերնագրով: Նա թարգմանել է անգլիացի գրող Թոմաս Լըվ Փիքոքի (1785-1866) «Սիրո թաղումը» բանաստեղծությունը, որի եղերերգական տրամադրությունը սրտամոտ ու հարազատ էր իրեն: Դասընկերներից մեկի վկայությամբ Մեծարենցը «թարգմանություններ կըներ Քիպլինկեն, որ 1907-ի Նոպելյան պսակավորն էր»: Նա Կիպլինգից (1865-1936) թարգմանեց «կենդանագրական» (անիմալիստական) գործերից մեկը՝ «Պիմի (Կապիկի մը պատմությունը)»:1906թ. բանաստեղծը հրատարակեց ամերիկյան մանկագիր Էոժեն Ֆիլդի (1850-1895) երկու բանաստեղծությունները՝ «Հոլանտական օրոր» և «Փոքրիկ կապույտ տղան»: Նա թարգմանել է նաև անգլիացի գրող Օսկար Ուայլդի (1854-1900) «Դատաստանատունը» և «Իմաստություն սորվեցնողը» արձակ ստեղծագործությունները:
 
[[Մկրտիչ Պեշիկթաշլյան|Մ. Պեշիկթաշլյանից]] և [[Պետրոս Դուրյան]]ից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։ Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ հասարակական ու քաղաքական ծանր պայմաններում Միսաք Մեծարենցը Հակոբ Սիրունու խոսքերով՝ <<դարձավ գավառի այն քնքուշ ծաղիկը, որ թաղարին մեջ աճող գրականության հողին ավիշը բերավ, գավառի վայրենի շունչին արվեստի գեղեցկությունը հագցուց, ձևն ու հոգեկան խռովքը ձուլեց>>:Մեծարենցը ստեղծեց հումանիստ, կյանքի ու բնության սիրով ապրող անհատի կերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքը ներդաշնակ աշխարհի մասին։ Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ պանթեիստական ըմբռնումների («Ինչ արբեցությամբ...»)։ Մեծարենցի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված ժողովրդավարական բովանդակություն։ Հակադրվելով անկումային գրականության «անմարդկային անձնաբանությանը»՝ Մեծարենցը գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը։ Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին, «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին»: Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցրեց ոտանավորի ձևերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։ Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է և՛ արևմտահայ, և՛ արևելահայ պոեզիայի վրա՝ հատկապես բնության պատկերների ընկալման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։