«Ջեյմս Ուատտ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չNo edit summary |
|||
Տող 6.
== Կենսագրություն ==
{{քաղվածք|Իմ կյանքի մեծ մասը ես տքնաջան աշխատել եմ ի շահ հասարակության և, հուսով եմ, ոչ իզուր:|}}
Ուատտի նախապապը ծագումով Աբերդինշիրից էր, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: [[ Քաղաքացիական պատերազմ Շոտլանդիայում|Շոտլանդիայի 1644-1647 թթ. քաղաքացիական պատերազմի]] ժամանակ նա զոհվել է, մարտնչելով [[Կովենանտյան շարժում|կովենանտականների]] համար: Նրա հողը, ունեցվածքը և տունը բռնագրավվել են, իսկ նրա տղա Թոմասին՝ Ուատտի պապին, ապաստան են տվել [[Ֆերտ-օֆ-Կլայդ]] ծովածոցի ափին գտնվող [[Գրինոկ|Գրինոկի]] մերձակայքում ապրող բարեկամները: Թոմաս Ուատտը հասել է
=== Մանկություն ===
Ջեյմս Ուատտ-կրտսերը ծնվել է 1736 թվականի հունվարի 19-ին Գրինոկում: Ծնված օրվանից ունեցել է փխրուն առողջություն: Սկզբում ստացել է [[Տնային կրթություն|տնային կրթություն]], մայրը սովորեցրել է որդուն կարդալ, իսկ գրելը և թվաբանությունը սովորել է հորից: Ծնողներն էլ չպնդեցին նրա ուսումը դպրոցում շարունակելուն, համարելով, որ իրենց որդին ինչ որ ցանակա սովորել, կարող է անել ինքնուրյուն: Չնայած Ուատտը ընդունվել է Գրինոկի դպրոց, սակայն թույլ առողջության և անընդհատ բացակայությունների պատճառով չի շարունակել ուսումը: Ուատտը իր հասակակիցների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն չուներ, և տնից դուրս ունեցած միակ զբաղմունքը [[Ձկնորսություն|ձկնորսությունն]] էր: Տարվա մեծ մասը նա ստիպված էր անցկացնել իր սենյակում, որտեղ և ինքնակրթվում էր: Մի անգամ հոր ընկերը տեսնելով, որ նա կավճով ինչ-որ գծեր ու անկյուններ է գծում, հարցնում է՝ «Ինչու՞ եք Դուք թույլատրում, որ երեխան ժամանակը իզուր վատնի, ինչու՞ չեք ուղարկում նրան դպրոց:» Ջեյմս Ուատտ-ավագը պատասխանում է. «Այդպես արագ հետևություններ մի՛ արեք, նախ տեսեք, թե ինչով է նա զբաղված»: Պարզվեց, որ Ուատտ-կրտսերը [[Էվկլիդես|Էվկլիդեսի]] մի խնդրի լուծումն էր փնտրում:
|