«Սինաքերիբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 6315308 խմբագրումը, որի հեղինակն է՝ Atheist Armenian (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
չ Հետ է շրջվում 6373307 խմբագրումը, որի հեղինակն է՝ 5.77.166.122 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 4.
Մայրաքաղաքը Դուռ-Շարուկինից (Դուր-Շարրուքին) տեղափոխել է [[Նինվե]]։ Հենվել է բանակի վրա, ձգտել է թուլացնել [[Բաբելոն]]ի առևտրա-վաշխառուական խավը։ 703 թ. Քիշի մոտ պարտության է մատնել բաբելա-էլամական դաշնակից ուժերին։ 701 թվականին արշավել է Հուդա, գրավել Երուսաղեմը, ջախջախել է եգիպտական բանակը։ 696 թ. արշավել է Կիլիկիա։ [[693]] թ. իրեն է ենթարկել [[Էլամ]]ը և Զագրոսի շրջակայքի երկրները, 691 թ. պարտության մատնել բաբելա-քաղդեա-էլամական դաշնակից զորքերին։ 690 թ. Էլամի թագավոր Ումման-Մենանը հարձակվել է Բաբելոնի վրա և գերել Սինաքերիբի ավագ որդուն՝ Բաբելոնի փոխարքային։ Սինաքերիբը քանդել է Էլամի բնակավայրերը, 689 թվականին գրավել Բաբելոնը և ավերել այն։ Սինաքերիբից դժգոհ տարրերը դավադրաբար սպանել են նրան։ Դավադրության մասնակիցներից էին Սինաքերիբի որդիներ Ադրամալիքը և Աշուրասարը, որոնց հալածել է կրտսեր որդին՝ Ասարհադոնը (Ասարխադդոնը)։ Ադրամալիքը և Աշուրասարը փախել են Հայկական լեռնաշխարհ, այդ մասին տեղեկություն կա Աստվածաշնչում (4-րդ գիրք թագավորաց, ԺԹ, 37) և [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] «[[Հայոց պատմություն]]ում» (Ա, իգ) [հիշվում են Ադրամելեք և Սարասար (Սանասար) ձևով։ Պատմականորեն այդ եղելությունն արտահայտված է «[[Սասունցի Դավիթ]]» էպոսում, որտեղ Ադրամալիքն ու Աշուրասարը հիշատակվում են [[Սանասար ու Բաղդասար]] կամ Ադրամելիք և Սանասար անուններով։
 
== Ծանոթագրություններ ==
Արգիշտի Բ-ի մահից հետո հավանաբար Հայոց աշխարհի /Վանի թագավորության/ կառավարումը իր ձեռքն է վերցրել Ասքանազի երկրի գահերեց Սկայորդի (Սպակա) իշխանը, որը ենթադրաբար թագաժառանգ Ռուսա Բ-ի կամ ՈՒռշա Բ-ի (Անուշավան կամ Առուշան) խնամակալն էր մինչև նրա չափահաս դառնալը: Իր կարճատև կառավարման ընթացքում պայքարել է կենտրոնախույս ուժերի դեմ, աշխատելով երկիրը պահել կայուն վիճակում մինչ Ռուսա Բ-ի կամ ՈՒռշա Բ-ի օրինական գահ բարձրանալը: Շարունակել է Արգիշտի Բ-ի վարած քաղաքական գիծը արտաքին հարաբերություններում, հատկապես Ասորեստանի նկատմամբ որդեգրած՝ զգուշավոր և բարիացկամ վերաբերմունքը: Ըստ Մ. Խորենացու՝ ելնելով Հայոց երկրի /Վանի թագավորության/ անկայուն վիճակից, հետագայում սկսել է կասկածամտորեն տրամադրվել Ասորեստանի ռազմատենչ թագավոր Սինաքերիբի հզորացմանը և խրախուսել Ասորեստանի ներսում Սինաքերիբից դժգոհ տարերին: Ի վերջո, դավադրությամբ Սինաքերիբին սպանել են նրա որդիները՝ Ադրամալիքը և Աշուրասարը, որոնց հալածել է նրա կրտսեր որդին՝ Ասարհադոնը /Զամեսես/: Հայրասպան որդիները խույս տալով գահաժառանգ Ասարհադոնի վրեժից ապաստանել են Հայոց լեռնաշխարհում, որոնց ընդունել է գահերեց իշխան Սկայորդին և բնակեցրել Ասորեստանի սահմանների մոտ, Հայոց աշխարհի արևմտյան հարավում: Նրանց սերունդները աճելով ու բազմանալով լցրել են Սիմ կոչված լեռը և հետագայում իրենց ձեռքը վերցրել Աղձնիքի գահերեց իշխանությունը: Իսկ Ադրամալիքը բնակվում է նույն կողմի արևելյան հարավում, որոնցից սերվում են՝ Արծրունիներն ու Գնունիները: ՈՒռշա Բ-ն /Անուշավան/, հավանաբար Սկայորդի իշխանի գործուն միջամտությամբ, մ.թ.ա 680-ին Մուսասիրի տաճարում կարգվել է թագավոր: Ըստ նույն հին ավանդախառն զրույցների՝ Սինաքերիբի կրտսեր որդի Ասարհադոնը /Զամեսես/ կատարվածի համար թշնամանք պահելով Հայոց հետ, երկար ժամանակ չէր ընդունում նորապսակ Հայոց թագավորին (Անուշավան Սոսանվեր), առհամարելով նրան, բայց ի վերջո ստիպված է լինում հարաբերություններ հաստատել Հայոց արքայի հետ:
 
Սկայորդի (Սպակա) իշխանն ըստ ասորական սեպագիր արձանագրությունների՝ սպանվել է Ասարհադոնի կողմից:
 
'''Աղբյուրներ'''
 
* Հին և Նոր Կտակարանների մատիան <<Աստվածաշունչ>> – 1986թ
* Մ. Խորենացի <<Հայոց պատմություն>> Եր.-1981թ
* ՀՍՍՀ ԳԱ <<Հայկական սովետական.  հանրագիտարան>>, Ե.-1984, Հոդ. - <<Պարույր Սկայորդի>> - /Հին հայկ. Հեղինակները Սկայորդուն (Սպակա) համարում են Սենիքերիմ թագավորի (մ.թ.ա. 705 - 681) վերջին տարիների ժամանակակիցը, որը Հայաստանում ապաստան է տվել Սենիքերիմի հայրասպան որդիներին: ՈՒստի ենթադրվում է, որ Սկայորդին դաշնակցել է  ՈՒրարտուի Ռուսա Բ արքային՝ ընդդեմ Ասորեստանի/
* Ф. Х. Гутнов <<Скифские портреты>>
* Дьяконов И. М. История Мидии. Фил. Фак. СПбГУ, СПб, 2008
* Латышев В. В. Известия древних писателей о Скифии и Кавказе. Том 1. СПб., 1890, стр. 853.
* Ա.Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>>  Եր.-2002թ.
{{ՀՍՀ}}
{{Bio-stub}}