«Մանկական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Մանկական գրականություն''', [[Գեղարվեստական գրականություն|գեղարվեստական գրականության]] ժանր։ Ընդհանուր առմամբ ընդգրկում է հանրամատչելի այն գրական ստեղծագործությունները, որոնք հատկապես գրված են նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների համար։ Մանկական գրականության արմատները գալիս են պատմություններից, երգերից, որոնք մի մասն են ավելի մեծ [[Բանավոր ավանդույթ|բանավոր ավանդույթի]], որ մեծահասակները կիսում էին երեխաների հետ դեռևս այն ժամանակ, երբ [[Տպագրություն|տպագրությունը]] գոյություն  չուներ։ Դժվար է հասկանալ մանկական գրականության զարգացումը միչև տպագրության ի հայտ գալը։ Նույնիսկ տպագրության լայն տարածումից հետո, շատ դասական «մանկական» պատմվածքներ սկզբնապես ստեղծվում էին մեծահասակաների համար և հետագայում նոր ադապտացվում և, որոշակի փոփոխությունների ենթարկվելով, հարմարեցվում փոքրահասակ լսարանի համար։ 15-րդ դարից սկսած՝ ավելի շատ գրականություն կար՝ հատուկ ուղղված երեխաներին, և հաճախ այդ գրականությունն ընդգրկում էր բարոյական և կրոնական ուղերձ։ 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը հայտնի է որպես «Մանկական գրականության ոսկե դարաշրջան»։ Դարաշրջանն այդպես է կոչվում, որովհետև հենց այդ ժամանակ են լույս տեսել բազում դասական մանկական գրքեր։
{{Տեղեկաքարտ Գիրք}}
 
''' Մանկական գրականություն''', [[Գեղարվեստական գրականություն|գեղարվեստական գրականության]] ժանր։ Ընդհանուր առմամբ ընդգրկում է հանրամատչելի այն գրական ստեղծագործությունները, որոնք հատկապես գրված են նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների համար։
== Ներածություն ==
 
Չկա մեկ լայնորեն օգտագործվող սահմանում մանկական գրականության համար<ref name="int.comp.ency">{{cite book|url=https://books.google.com/?id=P74RiK3CRGkC&pg=PP4|title=International Companion Encyclopedia Of Children's Literature|last=Hunt|first=Peter (editor)|publisher=Taylor & Francis|year=1996|isbn=978-0-203-16812-7}}</ref>։ Այն կարող է սահմանվել որպես այն ամենը, ինչ կարդում են երեխաները<ref name="nodel">{{cite book|url=https://books.google.com/?id=wKosfJZhUwQC&pg=PR7|title=The Hidden Adult: Defining Children's Literature|last=Nodelman|first=Perry|publisher=JHU|year=2008|isbn=978-0-8018-8980-6|page=4}}</ref>։ Ավելի կոնկրետ՝ այն կարող է սահմանվել որպես [[գեղարվեստական գրականություն]], [[ոչ գեղարվեստական գրականություն]], [[պոեզիա]] կամ [[դրամա]], որը նախատեսված է և օգտագործվում է երեխաների և պատանիների կողմից<ref>{{cite web|url=https://www.loc.gov/acq/devpol/chi.pdf|title=Children's Literature|last=Library of Congress|work=LIbrary of Congress Collections Policy Statement|publisher=Library of Congress|accessdate=1 June 2013}}</ref><ref name="20thc">{{cite book|title=Twentieth-Century Children's Writers|last=Chevalier|first=Tracy|publisher=St. James Press|year=1989|isbn=978-0-912289-95-3|location=Chicago}}</ref>։ Մանկական Գրականության Միջազգային Համացանցային Հանրագիտարանը նշում է, որ «ժանրի սահմանները ... ֆիքսված չեն, այլ լղոզված»։ Երբեմն հնարավոր չէ գալ համաձայնության, թե տվյալ գործը ավելի լավ կարելի է դասակարգել որպես մանկական, թե՞ մեծահասակների գրականություն։ Որոշ գործեր շատ բարդ է դասակարգել։ Օրինակ՝ [[Ջոան Ռոուլինգ|Ջ․ Ք․ Ռոուլինգի]] «<nowiki/>[[Հարրի Փոթեր (վիպաշար)|Հարրի Փոթերը]]<nowiki/>» գրվել էր պատանիների համար և հիմնականում վաճառվել նրանց, սակայն գիրքը տարածվեց նաև մեծահասակների շրջանում։ Գրքի մեծ հռչակը հանգեցրեց նրան, որ [[Նյու Յորք Թայմս|Նյու Յորք Թայմսը]] ստեղծեց մանկական բեսթսելլեր գրքերի մի առանձին ցուցակ։<ref>{{cite journal|last=Smith|first=Dinitia|date=June 24, 2000|title=The ''Times'' Plans a Children's Best-Seller List|url=https://www.nytimes.com/2000/06/24/books/the-times-plans-a-children-s-best-seller-list.html|journal=[[The New York Times]]|accessdate=24 July 2012}}</ref>
<br />
== Պատմություն ==
Վաղ մանկական գրականությունը բաղկացած էր բանավոր պատմություններից, երգերից ու բանաստեղծություններից, որոնք օգտագործվում էին երեխաներին կրթելու, դաստիարակելու և զվարճացնելու նպատակով։ Միայն 18-րդ դարում, երբ «մանկություն» հասկացությունը սկսեց ձևավորվել որպես առանձին գաղափար, սկսվեց մանկական գրականության՝ որպես առանձին գրականության ճյուղ ձևավորումը, իր ուրույն բաժիններով, ակնկալիքներով և կանոններով։ Առաջին այդպիսի գրքերը ուսուցողական, խրատական և հասարակ այբբենարաններ էին, հաճախ զարդարված կենդանիների և բույսերի [[Նկարազարդում|նկարազարդումներով]], ինչպես նաև մարդակերպ տառերով։
 
1962 թվականին ֆրանսիացի պատմաբան [[Ֆիլիպ Արիես|Ֆիլիպ Արիեսը]] իր «<nowiki/>[[Մանկության դարեր]]<nowiki/>» գրքում փաստում էր , որ մանկության մասին ժամանակակից պատկերացումները ի հայտ են եկել միայն վերջերս։ Նա բացատրում էր, որ անցյալում երեխաներին չէին զատում մեծահասակներից, հետևաբար չէին ցուցաբերում յուրահատուկ մոտեցում նրանց։ Որպես ապացույց նա նշում էր, որ հոգևորականների կողմից գրված ուսուցողական և դիդակտիկ տեքստերից բացի, ինչպիսիսք էին «<nowiki/>[[Բեդա Պատվելի]]<nowiki/>»-ն և «<nowiki/>[[Էլֆրիկ Քերականը]]<nowiki/>»-ը, 18-րդ դարից առաջ չկար որևէ գրականություն՝ գրված հատուկ երեխաների համար։
 
=== Վաղ ժամանակակից Եվրոպա ===
17-րդ դարում [[Եվրոպա|Եվրոպայում]] սկսեց ձևավորվել «մանկություն» հասկացությունը։ Մեծահասակները երեխաներին սկսեցին ընդունել որպես առանձին, անմեղ և պաշտպանության կարիք ունեցող էակներ։<ref name="shav">{{cite book|url=https://books.google.com/?id=NerYSgnlnaIC&pg=PP10|title=Poetics of Children's Literature|last=Shavit|first=Zohar|publisher=University of Georgia Press|year=2009|isbn=978-0-8203-3481-3}}</ref> <ref name="reynolds">{{cite book|title=Children's Literature: A Very Short Introduction|last=Reynolds|first=Kimberley|publisher=[[Oxford University Press]]|year=2011}}</ref>1690 թ-ին անգլիացի փիլիսոփա [[Ջոն Լոք|Ջոն Լոքը]] իր «<nowiki/>[[Էսսե մարդկային ընկալումների մասին]]<nowiki/>» աշխատությունում ներկայացրեց իր «<nowiki/>[[Տաբուլա ռազա|տաբուլա ռասա]]<nowiki/>» տեսությունը, համաձայն որի, մարդու միտքը լույս աշխարհ գալու պահին նման է դատարկ թղթի էջի, որտեղ չկան գրված աշխարհն ընկալելու կանոններ։ Աշխարհընկալման համար անհրաժեշտ կանոններն ու տվյալները ավելացվում են մարդու մտքում միայն մարդու զգայական փորձառության շնորհիվ։ Համաձայն Լոքի առաջադրած տեսության՝ երեխան ծնվում է առանց իր ուղեղում անհրաժեշտ ինֆորմացիա ունենալու, և ծնողի պարտականությունն է երեխային մատուցել ճիշտ ինֆորմացիա։
 
Լոքը նաև առաջարկեց, որ երեխաների համար ստեղծվեն նկարազարդված գրքեր։
 
19-րդ դարում որոշ մանկական գրքեր դարձան դպրոցական ծրագրային ընթերցանության նյութեր։ Այդ գրքերի շարքում էին [[Եզոպոս|Եզոպոսի]] և [[Ժան դը Լաֆոնտեն|Ժան դե լա Ֆոնտենի]] առակները և [[Շառլ Պերո|Շառլ Պերոյի]]  «Մայր սագի հեքիաթներ»-ը (1697): <ref name="Lyons, Martyn 2011">Lyons, Martyn. 2011. Books: a living history. Los Angeles: J. Paul Getty Museum.</ref>Այս տեքստերի հայտնիությունը հանգեցրեց նրան, որ 19-րդ դարում ստեղծվեցին մի շարք մանկական հեքիաթներ  և ֆանտաստիկ ժանրի պատմություններ։ Նորաստեղծ գրքերում արդեն ի հայտ էին գալիս կախարդական օբյեկտներ և խոսող կենդանիներ։<ref name="Lyons, Martyn 2011" /> 17-րդ դարում, Ջոն Լոքից բացի, մարդկանց մտածելակերպի և աշխարհընկալման ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեցավ նաև [[Պուրիտանիզմ|պուրիտանիզմը]], որը կարևորում էր անհատի փրկությունը։ Պուրիտանները մտահոգված էին իրենց երեխաների հոգևոր բարեկեցությամբ, ուստի հատուկ երեխաներին ուղղված «Լավ աստվածահաճո գրքեր»-ի հրատարակման մեծ աճ գրանցվեց։ <ref name="random">{{cite web|url=http://www.randomhistory.com/1-50/024children.html|title=To Instruct and Delight A History of Children's Literature|publisher=Randon History|accessdate=July 16, 2012}}</ref> Ամենատարածված և հայտնի գրքերի հեղինակն էր [[Ջեյմս Ջեյնվեյ|Ջեյմս Ջեյնվեյը]], իսկ ամենադիմացկուն գիրքը, որը մինչ օրս պահպանվել և կարդացվում է, [[Ջոն Բանյան|Ջոն Բանյանի]] «<nowiki/>[[Ուխտավորի ճամփորդությունը]]<nowiki/>» (1678) գիրքն է։<ref>e.g. ''The New Amplified Pilgrim's Progress'' (both book and dramatized audio) – as retold by James Pappas. Published by Orion's Gate (1999) and ''The Evergreen Wood: An Adaptation of the "Pilgrim's Progress" for Children'' written by Linda Perry, illustrated by Alan Perry. Published by Hunt & Thorpe, 1997. The Pilgrim's Progress#Retellings.</ref>  
 
Բրիտանիայում հրատարակվել էին գրպանի բուկլետներ, որոնց էջերը ոչ թե միացված էին թելերով<ref name="Arbuth">{{cite book|title=Children and Books|last=Arbuthnot|first=May Hill|publisher=[[Scott, Foresman Publishers|Scott, Foresman]]|year=1964|location=United States}}</ref>, այլ ծալված էին։ Այդ ոչ թանկ բուկլետները, որոնք ստեղծվում էին [[Փայտյա տպագրություն|փայտյա տպագրության]] միջոցով, հայտնի [[Բալլադ|բալլադներ]], պատմական վերապատումներ և [[ժողովրդական հեքիաթներ]] վերահրատարակելու միջոց էին։<ref name="reynolds" /> Չնայած նրան, որ բուկլետները այդ ժամանակ հատուկ հրատարակված չէին երեխաների համար, երեխաները նույնպես հաճույքով և սիրով օգտվում էին այդ փոքրիկ գրքանման բուկլետներից։<nowiki/>[[Անգլիա|Անգլիայում]] այդ ժամանակ հայտնվեցին գրքեր, որոնք երեխաներին տալիս էին հիմնային գիտելիքներ, ինչպիսիք էին [[Այբուբեն|այբուբենը]] և [[Աղոթք|աղոթքները։]] 17-րդ դարի կեսերից նույնը սկսեցին անել Ամերիկյան գաղութներում։ Առաջին այդպիսի գիրքը, որը [[Հանգ|հանգերով]] է, գրել է պուրիտան [[Ջոն Քոթոն|Ջոն Քոթոնը]], ում «<nowiki/>[[Հոգևոր կաթ Բոստոնի երեխաների համար]]<nowiki/>» գիրքը տպագրվել է 1646 թվականին և տարածվել Անգլիայում և [[Բոստոն|Բոստոնում]]։ «<nowiki/>[[Նոր Անգլիայի Այբբենարան]]<nowiki/>»-ը առաջին այդպիսի գրքերից է, որ տպագրվել է 1691 թվականին և շուրջ 100 տարի օգտագործվել դպրոցներում երեխաներին կրթելու համար։ Այդ Այբբենարանը սկսվում է հետևյալ կերպ․«Ադամի մեղք գործելուց հետո մենք մեղք գործեցինք» և շարունակվում այբուբենով։ Գիրքը պարունակում էր նաև կրոնական [[Առած|առածներ]], [[Հապավում|հապավումներ]], ուղղագրության համար նախատեսված օգնության բաժին և այլ կրթական նյութեր, բոլորը զարդարված փայտյա տպագրության միջոցով։
 
[[Իտալիա|Իտալիայում]] «Պենտամերոն» կոչվող ժողովածուն դարձավ առաջին խոշորագույն եվրոպական ժողովրդական հեքիաթների հրատարակված ժողովածուն։ [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]] հեքիաթներ սկսեց գրել Շարլ Պերոն։ Նա հրատարակեց իր առաջին ժողովածուն 1697 թվականին, որը այնքան էլ լավ չընդունվեց ժամանակակից ֆրանսիական կրթված և զարգացած հասարակության կողմից։
 
Առաջին [[Դանիա|դանիական]] մանկական գիրքը գրել է [[Նիլս Բրեյդեյլ|Նիլս Բրեյդեյլը]]։ Գիրքը կոչվում է «<nowiki/>[[Երեխայի Հայելին]]<nowiki/>»։
 
[[Ռուսաստան|Ռուսական]] առաջին մանկական գրքերը հայտնվել են 16-րդ դարի վերջին։<ref name="int.comp.ency" />
=== Արդիական (մոդեռն) ժանրի ծագում ===
Արդի մանկական գրքերը հայտնվել են 18-րդ դարի կեսին Անգլիայում։<ref>{{Cite web|url=http://www.todayifoundout.com/index.php/2013/07/how-the-newbery-award-got-its-name/|title=How the Newbery Award Got Its Name}}</ref> «<nowiki/>[[Փոքր գեղեցիկ գրպանի գրքույկ]]<nowiki/>» -ը, որը գրվել և հրատարակվել է [[Ջոն Նյուբերի|Ջոն Նյուբերիի]] կողմից, համարվում է առաջին ժամանակակից մանկական գիրքը։ 1744 թվականին հրատարակվելուց հետո այն դարձավ շրջադարձային, քանի որ առաջին մանկական հրատարակությունն էր՝ միտված երեխաներին զվարճացնելու։ Այն պարունակում էր տարբեր բանաստեղծություններ, նկարներով պատմություններ և զվարճալի խաղեր<ref>{{Cite web|url=http://www.kodomo.go.jp/ingram/e/section1/index.html|title=Early Children's Literature: From moralistic stories to narratives of everyday life}}</ref><ref name="marks">{{cite book|title=Children's Book Award Handbook|last=Marks|first=Diana F.|publisher=Libraries Unlimited|year=2006|location=Westport, Conn|page=201}}</ref>։ Նյուբերին հավատում էր, որ խաղն ավելի լավ միջոց է երեխային ճիշտ պահվածք բացատրելու և դաստիարակելու համար, քան մարմնական պատիժը։<ref>Townsend, John Rowe. ''Written for Children''. (1990). New York: HarperCollins. {{ISBN|0-06-446125-4}}, pp. 15–16.</ref> Նա նաև կարծում էր, որ երեխայի դաստիարակության համար անհրաժեշտ է, որ երեխան ամեն օր գրի առնի իր վարքագիծը։ Գիրքը փոքր էր և ուներ վառ գունազարդված կազմ, որը գրավում էր երեխաներին և նորություն էր համարվում հրատարակության պատմության մեջ։ Նյուբերիի գաղափարների հիման վրա գրված «նվեր գրքեր»-ը նախատիպը դարձան «խաղալիք գրքեր»-ի, որոնք հայտնի էին 19-րդ դարում։
 
Մանկական գրքերի որակի լավացման և բազմազան թեմաներով տպագրություններ կատարելու համար Նյուբերին դարձավ իր ժամանակաշրջանի մանկական գրքեր հրատարակող առաջատար մարդկանցից մեկը։ Նյուբերին հրատարակում էր ոչ միայն իր գրքերը, այլ նաև ուրիշներինը, օրինակ, [[Սամուել Ջոնսոնին|Սամուել Ջոնսոնինը]] և [[Օլիվեր Գոլդսմիթին|Օլիվեր Գոլդսմիթինը]]։
 
[[Ժան-Ժակ Ռուսո|Ժան-Ժակ Ռուսոն]] մեկ ուրիշ [[փիլիսոփա]] էր, որն ազդեցություն է ունեցել մանկական գրականության զարգացման վրա։ Նա փաստում էր, որ երեխային պետք է թույլ տալ, որ նա զարգանա ուրախ և բնական ճանապարհով։ Նրա՝ երեխաների հետաքրքրություններին ուշադրություն դարձնելու առաջարկությունը ազդեց ժամանակակից գրողների վրա։
 
Ռուսոյի գաղափարները մեծ ազդեցություն ունեցան նաև [[Գերմանիա|Գերմանիայում]], հատկապես գերմանացի [[Ֆիլանտրոպիստ|ֆիլանտրոպիստների]] վրա, որոնք ցանկանում էին փոխել երեխաների կրթությունն ու մանկական գրականությունը։
 
== Ազգային ավանդույթներ ==
 
=== Չինաստան ===
 
 
1911 թվականին [[Չինաստանի հեղափոխություն|Չինաստանի հեղափոխությունը]] և [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմը]] բերեցին քաղաքական և սոցիալական փոփոխությունների, որոնք փոխեցին մանկական գրականությունը [[Չինաստան|Չինաստանում]]։ Չինաստանի առաջին ժամանակակից հրատարակչական ընկերությունը` «<nowiki/>[[Առևտրային մամուլ]]<nowiki/>»-ը, հիմնադրեց մի քանի մանկական ամսագրեր, որոնցից էին «<nowiki/>[[Երիտասարդական ամսագիր]]<nowiki/>»-ը և «<nowiki/>[[Երեխաներին ուսուցանող նկարներ]]<nowiki/>»-ը։<ref name="int.comp.ency" /> Առաջին չինացի մանկագիրը [[Սան Յիշո|Սան Յիշոն]] էր, ով «Առևտրային մամուլ»-ում խմբագիր էր։ Սան Յիշոնի «<nowiki/>[[Թագավորություն առանց կատվի]]<nowiki/>» պատմվածքը գրվել է ժամանակակից լեզվով, այլ ոչ թե նախկինում կիրառվող դասական ոճով։ Յիշոն նաև խրախուսել է գրող [[Շեն Դեհոնի|Շեն Դեհոնին]] գրել երեխաների համար, ով հատուկ երեխաների համար սկսել է վերաշարադրել 28 պատմվածք՝ դասական չինական գրականության հիման վրա։ 1932 թվականին [[Ժանգ Տիանյի|Ժանգ Տիանյին]] հրատարակեց «<nowiki/>[[Մեծ Լին և փոքր Լին]]<nowiki/>» վեպը, որը առաջին լիարժեք չինական [[Վեպ|վեպն]] է՝ գրված երեխաների համար։<ref name="int.comp.ency" /><br />
 
=== Միացյալ թագավորություն ===
[[File:Roald Dahl.jpg|thumb|left|Ռոնալդ Դալ]]
[[File:J. K. Rowling 2010.jpg|thumb|left|Ջ․ Ք․ Ռոուլինգ, 2010]]
 
Մանկական գրականությունը զարգացավ, որպես գրականության առանձին կատեգորիա, հատկապես Վիկտորիա թագուհու դարաշրջանում։ Որոշ գործեր դարձան միջազգայնորեն հայտնի, որոնց թվում են [[Լուիս Քերոլ|Լուիս Քերոլի]] «<nowiki/>[[Ալիսը Հրաշքների աշխարհում|Ալիսը հրաշքների աշխարհում]]<nowiki/>» և դրա շարունակությունը՝ «<nowiki/>[[Ալիսը հայելու աշխարհում]]<nowiki/>»։ Դարի վերջում կենդանիների կերպարներով հերոսներ ունեցող մանկական գրքերի շնորհիվ հայտնի դարձավ գրող և նկարիչ [[Բեթրիքս Փոթեր|Բեթրիքս Փոթերը]]։ 1902 թվականին, երբ Բեաթրիս Փոթերը տասնութ տարեկան էր, նա հրատարակեց «<nowiki/>[[Փիթեր նապաստակի պատմությունը]]<nowiki/>» պատմվածքը։ Այնուհետև նա հրատարակեց 23 գիրք և դարձավ հարուստ կին։
 
Թղթե կազմերով մանկական գրքերը առաջին անգամ հրատարակվել են Անգլիայում 1940 թվականին։<ref>Hunt, Peter (editor) (1996). ''International Companion Encyclopedia Of Children's Literature'', pp. 475-6.</ref> Այդ գրքերը հրատարակվել են «<nowiki/>[[Փաֆֆին Բուքս]]<nowiki/>»-ի կնիքով և ցածր գների շնորհիվ հասանելի են դարձել մարդկանց [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմի]] ժամանակ։Սկսած 1930-ական թվականներից, [[Էնիդ Բլայթոն|Էնիդ Բլայթոնի]] գրքերը եղել են աշխարհի բեսթսելլերների շարքում։ Նա վաճառել է ավելի քան վեց հարյուր միլիոն օրինակ։ Բլայթոնի գրքերը մինչ օրս շատ հայտնի են։ Նա գրել է տարբեր թեմաների վերաբերյալ, օրինակ  կրթություն, պատմություն, ֆանտաստիկա և առեղծված։ Նրա գրքերը թարգմանվել են մոտավորապես 90 լեզուներով։ Բլայթոնը առավել հայտնի է իր մանկական պատմվածքներով, որոնցից ամենահայտնին՝ «<nowiki/>[[Հինգը գանձերի կղզում]]<nowiki/>» գիրքը, հրատարակվել է 1942 թվականին։
 
<br />
 
==== Մանկական արկածային գրականություն ====
[[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին Համաշխարհային պատերազմից]] հետո գրող [[Արթուր Ռենսոմ|Արթուր Ռենսոմը]] զարգացրեց արկածային գրականությունը։ Նրա ստեղծագործություններում կերպարների արկածները տեղի էին ունենում ոչ թե հեռավոր երկրներում, այլ Բրիտանիայում։ Ռենսոմը 1390 թվականին սկսեց հրատարակել իր՝ դպրոցական արձակուրդների ժամանակ երեխաների արկածների մասին մանկական գրականության շարքը, որը կոչվում էր «<nowiki/>[[Ծիծեռնակները և Ամազոնը]]<nowiki/>»։
 
<br />
 
==== Ամսագրեր և կոմիքսներ ====
Մանկական ամսագրերն ու կոմիքսները բրիտանական մանկական գրականության կարևոր մասերից մեկն են կազմել։ Ամենահայտնի կոմիքսների շարքում են եղել «<nowiki/>[[Դենդի]]<nowiki/>»-ն<ref>[https://www.bbc.com/news/uk-scotland-tayside-central-19284222 BBC News, 16 August 2012]</ref> և «<nowiki/>[[Բինո]]<nowiki/>»-ն։<ref>[https://www.telegraph.co.uk/culture/pixar/11766202/Was-Pixars-Inside-Out-inspired-by-The-Beano.html ''The Telegraph'', 27 July 2015]</ref> Ավելի մեծ երեխաների համար կարևոր ամսագրեր էին «<nowiki/>[[Տղաների սեփական թերթ]]<nowiki/>»-ը, որը հրատարակվում էր 1879-1967 թվականներին և «<nowiki/>[[Աղջիկների սեփական թերթ]]<nowiki/>»-ը, որը հրատարակվում էր 1880-1956 թվականներին։ Շատ նշանավոր հեղինակներ, ինչպիսիք էին [[Արթուր Կոնան Դոյլ|Արթուր Քոնան Դոյլը]], [[Ժյուլ Վեռն|Ժյուլ Վեռնը]] և այլոք, աջակցեցին «Տղաների սեփական թերթ»-ի զարգացմանը։
 
«Աղջիկների սեփական թերթ»-ը ամսագրին նույնպես աջակցում էին շատ գրողներ, սակայն նրանք այդքան էլ հայտնի չէին։ Գրողների ցանկում էին [[Էլեոնոր Հոյտ Բրեյներ|Էլեոնոր Հոյտ Բրեյները]], [[Ռոզա Նուշե Քերի|Ռոզա Նուշե Քերին]], [[Սառա Դուդնի|Սառա Դուդնին]], [[Ֆենի Ֆեռն|Ֆենի Ֆեռնը]] և այլոք։
 
«<nowiki/>[[Արծիվը]]<nowiki/>» հայտնի բրիտանական կոմիքս է, որը մեկնարկել է Մարկոս Մորիսը 1950 թվականին։ Իր ներկայացման ոճով և բովանդակությամբ այս կոմիքսը շատ ստացված և հաջողակ էր։ Առաջին թողարկումից վաճառվել է մոտ 900.000 օրինակ։<ref>Roger Sabin, ''Adult comics: an introduction'' (illustrated ed.), London: Taylor & Francis, 1993, p. 25.</ref><ref name="Science museum">{{Citation|title=Dan Dare and the Birth of Hi-Tech Britain|url=http://www.sciencemuseum.org.uk/onlinestuff/stories/dan_dare.aspx|publisher=sciencemuseum.org.uk|accessdate=19 June 2010|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20100721103622/http://www.sciencemuseum.org.uk/onlinestuff/stories/dan_dare.aspx|archivedate=21 July 2010|df=}}</ref>
 
=== Ամերիկայի Միացյալ Նահանգներ ===
Մանկական գրականությունը ամերիկյան գրականության մասն է կազմել՝ սկսած այն ժամանակվանից, երբ եվրոպացիները հաստատվեցին Ամերիկայում։ Ամենավաղ գրքերը օգտագործվում էին, որպես երեխաների ինքնակառավարումը զարգացնող միջոց և, որպես պուրիտանական հասարակությունում բարոյական կյանք վարելու քարոզ։ 18-րդ դարից սկսած՝ ամերիկացի երիտասարդությունը սկսեց հեռանալ եվրոպացիների սոցիալական դաստիարակության մեթոդներից և բերել նոր փոփոխություններ մանկական գրականության մեջ։ Այդ ժամանակ գրվեց «<nowiki/>[[Փոքր գիրք փոքրերի համար]]<nowiki/>» ։
 
Ամերիկյան մանկական գրականության ամենահայտնի օրինակը [[Լ․ Ֆրանկ Բաում|Լ․ Ֆրանկ Բաումի]] «<nowiki/>[[Օզ քաղաքի հրաշալի կախարդը]]<nowiki/>» ֆանտաստիկ վեպն է, որը հրատարակվել է 1900 թվականին։
 
Հյուսիսային Ամերիկայում Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մանկական գրականության պահանջարկը շարունակում էր մեծանալ։ Շնորհիվ մեծ պահանջարկի, [[Կանադա|Կանադայում]] և [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկայում]] սկսեցին շատանալ գրադարանները։ Գրադարաններում մանուկների համար նախատեսված ընթերցանության սենյակները և հատուկ վերապատրաստված գրադարանավարները նպաստեցին մանկական գրքերի պահանջարկի մեծացմանը։
 
1960-ականներին Ամերիկայում տեղի ունեցած սոցիալական հեղափոխությունից հետո գրողները սկսեցին հակառակվել և դեմ գնալ մանկական գրականության բոլոր կանոններին։ Նրանք սկսեցին իրենց գործերում ներկայացնել հակասական գաղափարներ և թեմաներ, ինչպիսիք էին ալկոհոլիզմը, մահը և ամուսնալուծությունը։
 
=== Ռուսաստան և Խորհրդային Միություն ===
Ռուսական ժողովրդական հեքիաթները հավաքել է [[Ալեքսանդր Աֆանասև|Ալեքսանդր Աֆանասևը]] և հրատարակել 1871 թվականին։ 1860-ականներին մանկական գրականության մեջ գերակշռում էին գրական ռեալիզմը և ոչ գեղարվեստական գրականությունը։ Նոր դպրոցներ էին հիմնադրվում, որոնք օգտագործում էին Կոնստանտին Ուշինսկու և [[Լև Տոլստոյ|Լև Տոլստոյի]] գրքերը։ 1870-ական և 1880-ական թվականներին մեծանում էր միայն աղջիկների համար գրված գրքերի քանակը։
 
Դարասկզբին Ռուսաստանում, մանկական ոչ գեղարվեստական գրականությունը մեծապես կարևորվում էր։ 1913 կամ 1914թ մանկական 10 հատորից բաղկացած հանրագիտարան է հրատարակվել։ Մանկական ամսագրերը շատացան, և արդեն դարավերջին կային 61 մանկական ամսագիր։  
 
[[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխությունից]] հետո կառավարությունը վերահսկողության տակ վերցրեց մանկական գրականությունը։ 1932 թվականին Խորհրդային Միության պրոֆեսիոնալ գրողները միավորվեցին և ստեղծեցին [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ Գրողների միությունը]]։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}
 
== Լրացուցիչ ընթերցում ==
 
* {{Cite book|last=Anderson |first=Nancy |title=Elementary Children's Literature |location=Boston |publisher=Pearson Education |year=2006 |isbn=978-0-205-45229-3 }}
* {{Cite book|last=Chapleau |first=Sebastien |title=New Voices in Children's Literature Criticism |location=Lichfield |publisher=Pied Piper Publishing |year=2004 |isbn=978-0-9546384-4-3 }}
* {{Cite book|last=Hahn |first=Daniel |title=The Oxford Companion to Children's Literature | year=2015 | location=Oxford | publisher=Oxford University Press |isbn= 978-0-19-969514-0}}
* {{Cite book|last=Huck |first=Charlotte |title=Children's Literature in the Elementary School, 7th ed. |location=New York |publisher=McGraw-Hill |year=2001 |isbn=978-0-07-232228-6 }}
* {{Cite book|last=Hunt |first=Peter |title=Criticism, Theory, and Children's Literature |location=Oxford |publisher=Blackwell |year=1991 |isbn=978-0-631-16231-5 }}
* {{Cite book|last=Lesnik-Oberstein |first=Karin |year=1996 |chapter=Defining Children's Literature and Childhood |editor=Hunt, Peter |title=International Companion Encyclopedia of Children's Literature |pages=17–31 |location=London |publisher=Routledge |isbn=978-0-415-08856-5}}
* {{Cite book|last=Lesnik-Oberstein |first=Karin |title=Children's Literature: Criticism and the Fictional Child |location=Oxford |publisher=Clarendon Press|year=1994 |isbn=978-0-19-811998-2}}
* {{Cite book|last=Lesnik-Oberstein |first=Karin |title=Children's Literature: New Approaches |location=Basingstoke |publisher=Palgrave|year=2004 |isbn=978-1-4039-1738-6}}
* {{citation |url=https://bibsocamer.org/bibsite-home/list-of-resources/ |author=May, James E. |title= Recent Studies (1985–2016) of Children's Literature, Chapbooks, and Works Related by Form or Audience and Printed 1660–1840 |via= [[Bibliographical Society of America]] }}. 2003- . (Bibliography)
* {{Cite book|last=Reynolds |first=Kimberley |year=2011 |title=Children's Literature: A Very Short Introduction |location=Oxford |publisher=Oxford University Press |isbn=978-0-19-956024-0}}
* {{Cite book|last=Rose |first=Jacqueline |title=The Case of Peter Pan or the Impossibility of Children's Fiction (1993 ed.)|location=Philadelphia |publisher=University of Pennsylvania Press|year= 1984 |isbn=978-0-8122-1435-2}}
* {{Cite book|last=Wolf |first=Shelby |title=Handbook of Research in Children's and Young Adult Literature |location=Cambridge |publisher=Routledge |year=2010 |isbn=978-0-415-96506-4 }}
* {{Cite book|last= |first= |year=2006 |editor=Zipes, Jack |title=The Oxford Encyclopedia of Children's Literature |location=Oxford |publisher=Oxford University Press |isbn=978-0-19-514656-1}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.ibby.org/ International Board on Books for Young People]
* [http://vem.am/am/archives/25-1/ Ձայնագրված մանկական գրականություն՝ ռադիո Վէմի կայքում]
* [http://www.child2000.org/literacy/ National Children's Literacy Website], US-based literacy resource site
* [http://heqiat.blogspot.com/ Մանկական գրականության բլոգ]
* [http://www.arnenixoncenter.org/ Arne Nixon Center for the Study of Children's Literature at California State University, Fresno]
* ''FEDOR SHUMILOV'' [http://gorod-812.ru/otkuda-sovetskie-pisateli-spisali-neznayku-hottabyicha-aybolita/ WHERE DID THE SOVIET WRITERS WRITE OFF DUNNO, HOTTABYCH AND AIBOLIT.] INFOGRAPHICS. 06/06/2018
* [http://www.scbwi.org/ The Society of Children's Book Writers and Illustrators]
* [http://www.bl.uk/romantics-and-victorians/themes/childhood-and-childrens-literature ''Children's literature'' at the British Library]
* {{citation |url=https://www.newberry.org/childrens-books |series=Research Guides |title= Children's Books |publisher=Newberry Library |location=US }}
* [http://www.earlyliteracylearning.org/index.php Center for Early Literacy Learning (CELL)]
 
=== Թվային գրադարաններ ===
{{անավարտ}}
{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}
 
* [http://www.childrenslibrary.org/ International Children's Digital Library] Repository of 2,827 children's books in 48 languages viewable over the Internet
[[Կատեգորիա:Մանկական գրականություն]]
* [https://www.loc.gov/rr/rarebook/digitalcoll/digitalcoll-children.html Digitized Children's Literature at the Library of Congress]
* [http://digital.lib.usf.edu/?C21 University of South Florida Libraries: Children's Literature Collection] USF's digital collection currently houses 25,000 titles of American fiction from 1870 to the present. This is a growing collection, and more titles will be added over time.
* [http://ufdc.ufl.edu/juv Baldwin Digital Library of Children's Literature]
* [http://www.gutenberg.org/ebooks/search/?query=Children's+Literature Children's eTexts at Project Gutenberg] ([http://www.gutenberg.org/catalog/world/results?locc=PZ more])
* [http://dmr.bsu.edu/cdm4/collection.php?CISOROOT=/HistChldBks Historic Children's Book Collection] at Ball State University, Indiana – online access to children's books from the 20th and 19th centuries
*[https://www.torontopubliclibrary.ca/osborne/ Osborne Collection of Early Children's Books at Toronto Public Library]