«Ֆերդինանդ Ղազարյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}} '''Ֆերդինանդ Կարապետի Ղազարյան''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ, պետական, հասար...»:)
 
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
'''Ֆերդինանդ Կարապետի Ղազարյան''' ({{ԱԾ}}), [[Հայեր|հայ]] [[մանկավարժ]], պետական, հասարակական գործիչ: Մանկավարժական գիտությունների թեկնածու:
 
== Կենսագրություն ==
Ֆերդինանդ Ղազարյանը ծնվել է [[1938]] թվականինթվականի [[դեկտեմբերի 16]]-ին [[Վայքի շրջան]]ի [[Ազատեկ]] գյուղում, գյուղացու ընտանիքում: Սովորել է տեղի յոթնամյա դպրոցում, այնուհետև սովորել [[Զառիթափ]]ի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանում, որն ավարտելուց հետո ընդունվել է Գորիսի մանկավարժական ուսումնարան: 1958 թվականին ավարտել է ուսումնարանը և ընդունվել է [[Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ]]ի պատմա-բանասիրական ֆակուլտետը: [[1962]] թվականին ընդունվել է [[ԽՄԿԿ]] շարքերը: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Վայքի N 1 միջնակարգ դպրոցում՝ որպես ուսումնական մասի վարիչ<ref>{{Cite web|url=http://www.slaq.am/arm/news/235913/|title=Ֆերդինանդ Ղազարյանն այսօր կդառնար 76 տարեկան|last=One|first=Studio|website=www.slaq.am|accessdate=2019-06-13}}</ref>:
 
== Քաղաքական գործունեություն ==
[[1965]]-[[1967]] թվականներին եղել է ՀԼԿԵՄ [[Վայքի շրջան|Վայքի]] շրջկոմի առաջին քարտուղար, միաժամանակ՝ հեռակա կարգով ընդունվել և ավարտել Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան: 1967-[[1974]] թվականներին եղել է ՀԿԿ Վայքի շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչ: 1974 թվականին ընտրվել է ՀԿԿ Վայքի շրջկոմի քարտուղար, [[1976]] թվականին` երկրորդ քարտուղար: [[1985]] թվականի դեկտեմբերից մինչև [[1991]] թվականը աշխատել է [[Ջերմուկ (քաղաք)|Ջերմուկի]] քաղխորհրդի գործկոմի նախագահ: [[1990]] թվականին ընտրվել է [[Գերագույն խորհուրդ|Գերագույն խորհրդի]] [[պատգամավոր]]: Եղել է կրթության, գիտության, լեզվի, մշակույթի հարցերի հանձնաժողովի անդամ<ref>{{Cite web|url=http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=819&lang=arm&enc=utf8|title=National Assembly of the Republic of Armenia {{!}} Official Web Site {{!}} parliament.am|website=www.parliament.am|accessdate=2019-06-13}}</ref>, միաժամանակ դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում:
 
== Հասարակական գործունեություն ==
[[1995]] թվականից զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ և հրապարակախոսությամբ՝ մամուլում հրապարակելով բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ:
Որպես հասարակական պաշտպան՝ մասնակցել է Կ. Բալայանի և «Սեպտեմբերի 26»-ի գործով մյուս մեղադրյալների դատական պաշտպանությանը: Եղել է «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամներից, այդ կազմակերպության խորհրդի անդամ:
 
[[1978]] թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է [[ԽՄԿԿ]] Կենտկոմին առընթեր Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը, այդ նույն տարում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
 
1985 թվականին հրատարակել է «Դպրոցականների դաստիարակության նկատմամբ կոմպլեքսային մոտեցում» մենագրությունը: Մամուլում հրապարակվել են մի քանի գիտական հոդվածներ: Ջերմուկում աշխատելու տարիներին, Վ. Ազատյանի հետ համատեղ, հրապարակել է «Ջերմուկ» գիրք-ուղեցույցը:
== Պարգևներ ==
* ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրեր
* Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
 
== Մահ ==
Մահացել է [[1997]] թվականի [[դեկտեմբերի 26]]-ին:
 
== Հիշատակ ==
[[1999]] թվականի Ջերմուկի քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ Ջերմուկի ըմպելասրահից մինչև Սառնաղբյուր ձգվող ճեմուղին անվանակոչվել է Ֆերդինանդ Ղազարյանի անունով: Ճեմուղու սկզբնամասում կանգնեցված է Ֆերդինանդ Ղազարյանի հուշաքարը:
 
== Ծանոթագրություններ ==
227 710

edits