51 517
edits
(→top) |
(→top) |
||
'''Ռոմանական ճարտարապետություն''', [[միջնադար]]յան [[Եվրոպա]]յի ճարտարապետական որ, որին բնորոշ են կիսաշրջանաձև [[կամար]]ները։ Ռոմանական ճարտարապետության ձևավորման ժամանակաշրջանի վերաբերյալ միասնական տեսակետ չկա։ Ըստ որոշ եզրահանգումների այն ձևավորվել է VI-ից X դարերում։ XII դարում այս ճարտարապետական ոճի հիման վրա ձևավորվել է [[Գոթական ճարտարապետություն|գոթական]] ոճը, որին բնորոշ են սրածայր կամարները։ Ռոմանական ճարտարապետության նմուշներ հանդիպում են ողջ աշխարհամասով մեկ, որը նրան դարձնում է առաջին համաեվրոպական ճարտարապետական ոճը [[Հին հռոմեական ճարտարապետություն|Կայսերական Հռոմեական ճարտարապետությունից]] հետո։ Ռոմանական ոճն Անգլիայում անվանում են նաև [[նորմանական ճարտարապետություն]]։
Իր մեջ ամփոփելով հռոմեական և [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] շինությունների և տեղի ճարտարապետության լուծումներ, ռոմանական ճարտարապետությունը հայտնի է իր զանգվածեղությամբ, շրջանաձև կամարներով, հաստ պատերով, ամուր սյուներով, բարձր աշտարակներով և դեկորատիվ կամարաղեղներով։ Ամեն մի շինություն ունի շատ ճշգրիտ կառուցվածք, և նրանք մեծամասամբ կանոնավոր են, [[սիմետրիկ]] նախագծային հատակագծով, այնպես որ շինությունների ներքին տեսքը բավականին պարզ է ստացվում համեմատած գոթական շինությունների հետ։
Անխաթար պահպանված ռոմանական շինությունների կարելի է հանդիպել այնպիսի շրջաններում, որոնք ավելի քիչ էին զարգացած այդ ժամանակաշրջանում՝ Հարավային Ֆրանսիայում, Իսպանիայի, Իտալիայի գյուղերում և հյուսիսային մասում։ Ռոմանական ոճի բնակելի տներ և ամրոցներ դեռևս կան։ Շատ եկեղեցիների վրա կարելի է տեսնել ռոմանական ոճով մասեր, որոնք հիմնականում գտնվում են շինության ներքին մակարդակներում։
|
edits