«Թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Արեւմտահայերէն|Թանգարան (Արեւմտահայերէն)}}
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Կառույց}}
[[Պատկեր:2014 Erywań, Matenadaran (18).jpg|մինի|250px|[[Մատենադարան]]ի գլխավոր շենքը [[Երևան]]ում]]
'''Թանգարան''' ([[հունարեն]]՝ μουσεῖον, բառացի «Մուսայի տուն»), գիտական, գիտալուսավորական կառույց է, որտեղ հավաքագրվում, պահպանվում, ուսումնասիրվում, մասսայականացվում են բնապատմական, նյութական և հոգևոր մշակութային հուշարձանները՝ բնության և մարդկային հասարակության զարգացման մասին գիտելիքների մասին սկզբնաղբյուրները։ Թանգարանների ֆոնդերում հիմնականում կենտրոնացվում են իրեղեն առարկաներ, գրավոր աղբյուրներ և արվեստի ստեղծագործություններ։ Ժամանակակից գիտական դասակարգմամբ թանգարանները տարբերվում են ըստ տիպերի և ուղղվածության։ Ըստ տիպերի լինում են գիտահետազոտական և ուսումնական, ըստ ուղղվածության՝ պատմության, բնագիտության, արվեստագիտության, գրականության, տեխնիկայի և այլն։ Առանձին խումբ են կազմում հուշային (մեմորիալ), ինչպես նաև կոմպլեքս թանգարանները։
Տող 9 ⟶ 10՝
[[Հայաստան]]ում թանգարանների նախատիպեր կային դեռևս ուրարտական շրջանում (մ.թ.ա. 9-ից 6-րդ դարեր) [[Ուրարտու]]ի մայրաքաղաք [[Տուշպա]]յում և այլ քաղաք-ամրոցներում։ Միջնադարյան Հայաստանում երևան եկան իսկական թանգարանները։ [[Հովհաննես Դրասխանակերտցի]]ն 9-ից 10-դ դարերում իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ երեք տիպի թանգարան է հիշատակում՝ արքունի, իշխանական տների և եկեղեցական։ Հայկական թանգարանների կազմակերպման գործը զգալի չափով ընդլայնվեց [[19-րդ դար]]ում։
 
Արվեստի հուշարձանների պահպանումը և դրանց կենտրոնացումը թանգարաններում [[Եվրոպա]]յում սկսվել է Վերածննդի շրջանում և առավել զարգացել 16-17-րդ դարերում նախ [[Իտալիա]]յում, ապա [[Ֆրանսիա]]յում, [[Անգլիա]]յում, [[Գերմանիա]]յում և այլ երկրներում։ Մեծ հռչակ են ունեցել պալատական հավաքածուները՝ կունստկամերները։ Այդ շրջանում են ստեղծվել նաև անտիկ արվեստի հուշարձանների հավաքածուն [[Ֆլորենցիա]]յում (Լ. Մեդիչի, 15-րդ դար), [[Հռոմ]]ում (Վատիկանի թանգարաններ, 16-րդ դար), [[Դրեզդեն]]ում(Ա. Սաքսոնսերի, 16-րդ դար) և այլն։ Հայտնի են նաև Բրիտանական թանգարանը [[Լոնդոն]]ում ([[1753]] թթվական), [[Լուվր]]ը [[Փարիզ]]ում ([[1793]] թթվական), [[Պրադո թանգարան (Մադրիդ)|Պրադոյի գեղարվեստի թանգարանը]] [[Մադրիդ]]ում ([[1819]] թթվական), [[Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)|Մետրոպոլիտեն թանգարանը]] [[Նյու Յորք]]ում ([[1870]] թ), գեղարվեստա-պատմական թանգարանը [[Վիեննա]]յում ([[1891]] թ) և այլն։ [[Ռուսաստան]]ում հարուստ հավաքածուներ են եղել Վլադիմիրի Տրոիցե Սերգիևյան, Կիևի Կիևո-Պեչորյան վանքում XX-XVIIդդ. կազմավորվել են Մոսկվայի Զինապալատի հավաքածուն և Պատրիարքարանի հուշարձանների ավանդատունը։ Հետագայում գեղանկարչական և քանդակագործական հավաքածուներ են կենտրոնացվել Ցարսկոյե Սելոյում, Պետերգոֆում, Գատչինայում, Պալվոլոսկում։ [[1719]] թ-ին [[Պետերբուրգ]]ում բացվել է ռուսական առաջին մասսակայան թանգարանը՝ Կուստկամերան, [[1756]] թ-ին Հրետանային պատմության թանգարանը և [[1764]] թ.-ին՝ [[Էրմիտաժ]]ը։ Ավելի ուշ կազմակերպվել են [[Տրետյակովյան պատկերասրահ]]ը, Գյուղատնտեսական թանգարանը, Ռուսաստանի պատմության թանգարանը, Պոլիտեխնիկական թանգարանը, ռուսական թանգարանը։
 
[[Կատեգորիա:Արվեստի հասարակագիտություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թանգարան» էջից