«Էրատո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
'''Էրատո''', Հայոց թագուհի մ.թ.ա. մոտ 8-5, մ.թ.ա. 2 - մ.թ. 1, մոտ 6-12։ [[Արտաշեսյաններ|Արտաշեսյան]] արքայատոհմի վերջին գահակալը, [[Տիգրան Գ]]-ի դուստրը։ Եղբոր՝ [[Տիգրան Դ]]-ի հետ ժառանգեց հոր գահը։ Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց [[Արտավազդ Գ]]-ին, իսկ [[Տիգրան Դ]]-ն և Էրատոն այդ ժամանակ խույս տվեցին դեպի Պարսկաստան և քաղաքական ապաստան գտան այնտեղ։ Հայերն ապստամբեցին և [[Պարթևաստան|Պարթևստանի]] Հրահատ Ե արքայի սատարմամբ՝ մ.թ.ա. 2 թ Էրատոն և իր եղբայր [[Տիգրան Դ]]-ն վերահաստատեցին Հայոց գահին։ Մ.թ. 1 թ Հայաստան ներխուժած [[հյուսիսի լեռնականներ]]ի հետ ընդհարման ժամանակ Տիգրան Դ զոհվեց։ Էրատոն հրաժարվեց թագավորելուց։ [[Հռոմ]]ից դժգոհ հայ ավագանին մ.թ. մոտ 6 թ վերստին գահին նստեցրեց Էրատոյին, որը, սակայն, մ.թ. 12-ին գահազրկվեց։ Էրատոյի և [[Տիգրան Դ]]-ի անունով պահպանվել են պղնձե դրամներ<ref>{{Cite web|url=http://www.ankakh.com/article/72677/%E2%80%8Btigran-d-yev-eratvo|title=​ՏԻԳՐԱՆ Դ ԵՎ ԷՐԱՏՈ|website=www.ankakh.com|language=en|accessdate=2018-12-16}}</ref>։
 
<br />
 
== Տիգրան Դ-ի օգնական մ. թ. ա. 8-ից մ. թ. ա. 1-ը ==
 
=== Մ. թ. ա. 8-ից 5-ը ===
[[Հելլենիզմ|Հելլենիստական]] սովորույթներին համաձայն Էրատոն ամուսնանում է [[Տիգրան Դ|Տիգրանի]] հետ: [[Մ.թ.ա. 8|Մ. թ. ա. 8 թ.]]-ին նրա հայր [[Տիգրան Գ]]-ն մահացավ, իսկ [[Տիգրան Դ]]-ն դարձավ Հայոց թագավոր: Էրատոն նրան օգնում էր տարբեր հարցերում: Թեև նրանց թագավորներ դարձրեց [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոսստոս Օկտավիանոսը]], նրանք դաշնակցում էին [[Պարթևստան|Պարթևստանի]] հետ և շարունակում էին հակահռոմեական քաղաքականությունը:
 
Նրանց դուստրը հետագայում ամուսնանում է [[Վիրք|Վիրքի]] թագավորի՝ [[Փարսման I]]-ի հետ: Նրանք ունենում են երեք որդի` [[Մմիհրդատ I Իբերիացի|Միհրդատ I Իբերացի]], Ռադամիստուս և Ամազասպուս (Ամազասպաս), որոնք հայտնի են [[Հռոմ|Հռոմում]] գտնված հունարեն արձանագրությունից:
 
[[Հռոմեական կայսրություն|Հռոմը]] և [[Պարթևստան|Պարթևստանը]] անընդհատ մրցակցում էին, թե ում հետ [[Մեծ Հայք|Մեծ Հայքը]] պետք է դաշնակցեր: [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] դուրը չէր գալիս, որ [[Մեծ Հայք|Մեծ Հայքը]] դաշնակցում էր [[Պարթևստան|Պարթևստանի]] հետ: [[Պարթևստան|Պարթևստանը]], վախենալով, որ [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] սպառնալիքներից՝ սկսել լայնածավալ պատերազմ, որոշում է խզել [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] հետ դաշնակցությունը: Այդպիսով՝ [[Հռոմեական կայսրություն|Հռոմը]] որոշեց չպատերազմել [[Պարթևստան|Պարթևստանի]] հետ, և Պարթև իշխանները հանգստացան:
 
[[Ֆեստուս Ռուփուս|Ֆեստուս Ռուփուսը]] պատմում է, որ [[Տիգրան Դ|Տիգրան Մեծ Դ]]-ն և Էրատոն մեծ հույսեր էին ներշնչում: Նա նաև շեշտում է, որ [[Մեծ Հայք|Մեծ Հայքը]] [[Տիգրան Դ|Տիգրան Մեծ Դ]]-ի և Էրատոի ժամանակ շատ ուժեղ էր:
 
=== Տիգրան Դ-ի և Էրատոի հեռացումը և Արտավազդ Գ-ի գահ գալը, Մ. թ. ա. 5 թ. ===
<blockquote>''Հիմնական հոդված՝ [[Արտավազդ Գ]]''</blockquote>[[Մ.թ.ա. 5|Մ. թ. ա. 5]]-ին, վախեցած [[Տիգրան Դ]]-ի և Էրատո-ի իշխանությունից, [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոս Օկտավիանոսը]] հեռացրեց նրանց և թագադրեց [[Արտավազդ Գ]]-ին: [[Արտավազդ Գ|Արտավազդը]] վարում էր հռւմամետ քաղաքականություն՝ չէր հետևում հին հայկական սովորույթներին: Նրա իշխանության ժամանակ [[Մեծ Հայք|Մեծ Հայքը]] ապրում էր ոչ լավ տարիներ: [[Մ.թ.ա. 2|Մ. թ. ա. 2 թ.]]-ին դժգոհ ժողովուրդը բողոքում է [[Արտավազդ Գ|Արտավազդի]] դեմ: Օգտվելով հնարավորությունից՝ [[Տիգրան Դ|Տրգրան Դ]]-ն և Էրատոն բարձրանում են գահ, իսկ [[Արտավազդ Գ|Արտավազդը]] հեռանում է: [[Օկտավիանոս Օգոստոս|Օկտավիանոսի]] ծրագիրը ձախողվեց:
<br />
 
=== Մ. թ. ա. 2-ից Մ. թ. ա. 1-ը ===
[[Մ.թ.ա. 2|Մ. թ. ա. 2]]-ից հետո [[Տիգրան Դ|Տիգրանը]] և Էրատոն վերադարձան: Նրանք շարունակեցին վարել նրանց քաղաքականությունը, բայց հյուսիսից ներխուժած քոչվոր ցեղերը սկսեցին անընդհատ հարձակվել [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] վրա: Այդպիսի պատերազմերից մեկի ժամանակ [[Տիգրան Դ]]-ն մահացավ: Էրատոն հրաժարվեց գահից: Այսպիսով՝ ավարտվեց [[Արտաշեսյաններ|Արտաշեսյանների]] իշխանությունը [[Մեծ Հայք|Մեծ Հայքում]]:
<br />
 
== Տիգրան Ե և Էրատո ==
[[6|6 թ.]] [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոսը]] վերանայեց իր արտաքին քաղաքականությունը և հերոսական թագավոր [[Տիգրան Ե]]-ին նշանակեց՝ որպես Հայաստանի թագավոր: [[Տիգրան Ե]] կապված էր [[Արտաշեսյաններ|Արտաշեսյան]] արքայատոհմի հետ, քանի որ նրա մոր տատը եղել էր հայ արքայադուստր, որը, հնարավոր է, եղել էր [[Արտավազդ Բ]]- ի դուստրը և ամուսնացել է Կապադովկիայի արքաի հետ:
 
[[6|6թ.]]-ին [[Տիգրան Ե]]-ն դարձավ հայոց թագավոր: Նրա գահակալությունից դժգոհ՝ հայ ազնվականները ապստամբեցին [[Տիգրան Ե]]-ի դեմ: Նույն հայ ազնվականները վերականգնեցին Էրատոին `վերադարձնելով հայկական գահը: Էրատոն ցանկանում է համագործակցել [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] հետ՝ միավորվելով [[Տիգրան Ե]]-ի հետ:
 
[[Տիգրան Ե]]-ն մահանում է [[12|12թ.]]-ին՝ անհայտ հանգամանքներում: Հետագայում Էրատոի ճակատագիրը անհայտ է:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էրատո» էջից