«Մալալա Յուսուֆզայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
Մահափորձից մի քանի շաբաթ անց մահմեդական հիսուն հեղինակավոր ղեկավար կրոնավորներից բաղկացած մի խումբ հրապարակայնորեն դատապարտեց աղջնակի նկատմամբ իրագործված հաշվեհարդարը և [[ֆաթվա]] հայտարարեց նրանց դեմ, ովքեր փորձել էին սպանել նրան: Թալիբանի պաշտոնյաները ի պաասխան դրա՝ նորանոր մեղադրանքներ ու սպառնալիքներ հնչեցրին Մալալայի հասցեին՝ հասկացնել տալով, որ երկրորդ մահափորձն են ծրագրել և դա վավերացրել են կրոնական երդումով: Ինչպես և պետք էր սպասել, այդ հայտարարությունները միջազգային դատապարտման արժանացան:
 
Ապաքինվելուց հետո Յուսուֆզայը դարձավ կրթության իրավունքի համար պայքարող ամենաականավոր ակտիվիստներից մեկը, եթե ոչ ամենաականավորը: Նա հիմնեց շահույթ չհետապնդող Malala Fund հիմնադրամը: 2013 թվականին նրա հեղինակակցությամբ լույս տեսավ «I[[Ես amՄալալան Malalaեմ]]» ({{lang-en|«ԵսI Մալալանam եմMalala»}}) գիրքը, որը դարձավ համաշխարհային բեսթսելլեր: [[2012 թվական]]ին նրան շնորհվեց Պակիստանի խաղաղության պատանեկան ազգային մրցանակը, որը շնորհվում էր առաջին անգամ: Հաջորդ տարի ակտիվիստ աղջիկն արժանացավ [[Անդրեյ Սախարով]]ի մրցանակի, որը մարդու իրավունքների համար նրա ակտիվ պայքարի գնահատականն էր: Իսկ [[2014 թվական]]ին տասնյոթամյա Մալալա Յուսուֆզայը, Քայլաշ Սաթյարթիի հետ, ստացավ խաղաղության [[Նոբելյան մրցանակ]]՝ դառնալով Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը: [[2015]] թվականին նրա մասին նկարահանված «Նա կոչեց ինձ Մալալա» փաստավավերագրական կարճամետրաժ [[կինոնկար]]ը ներկայացվեց համապատասխան անվանակարգում [[Օսկար մրցանակ]]ի: Time ամսագրի 2013, 2014, 2015 թվականների համարները Մալալային ներկայացրեցին որպես աշխարհի ամենաազդեցիկ անձանցից մեկի:
[[2017 թվական]]ին Յուսուֆզային շնորհվեց [[Կանադա]]յի պատվավոր քաղաքացու կոչում, նա դարձավ Կանադայի Համայնքների պալատին ուղերձ հղած ամենաերիտասադ անձնավորությունը: