«Գլամզ ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
'''Գլամզ ամրոց''', ({{lang-en|Glamis /ˈɡlɑːmz/}}), [[ամրոց]] [[Շոտլանդիա]]յի Անգաս շրջանում, Գլամզ գյուղի շրջակայքում, եղել է Ստրաթմոր և Քինգհորնի կոմսի և կոմսուհու տունը, որն այժմ բաց է հասարակության առաջ։ 14-րդ դարից ի վեր Գլամզ ամրոցը եղել է Լայան ընտանիքի տունը, թեև ներկայիս կառույցը հիմնականում թվագրվում է 17֊րդ դարին։ Գլամզը եղել է Մայր թագուհու՝ Գեորգ VI արքայի կնոջ մանկության տունը։ Նրանց երկրորդ դուստրը՝ արքայադուստր Մարգարեթը, Սնոուդոնի կոմսուհին, ծնվել է այնտեղ։ Ամրոցը պահպանվում է որպես ճարտարապետական և պատմական հատուկ հետաքրքրություն ունեցող կառույց և ընդգրկված է համապատասխան ցանկում ({{ref-en}}category A listed building), իսկ շրջակայքի պարտեզները ընդգրկված են Շոտլանդիայի ազգային նշանավոր պարտեզների ցանկում<ref>{{cite web |url=http://data.historic-scotland.gov.uk/pls/htmldb/f?p=2400:15:0::::GARDEN:GDL00189 |title=Glamis Castle |work=Inventory of Gardens and Designed Landscapes in Scotland |publisher=Historic Scotland |accessdate=26 August 2011}}</ref>։
== Տեղադրություն ==
[[Պատկեր:Glamis1Glamis Castle 2004-04-08 (2).jpg|thumb|left|Գլամզ ամրոց]]
Ամրոցը գտնվում է Ստրաթմորի բերրի հովտում, Անգաս քաղաքի մոտ, Սիդլո բլուրների և Գրամփիան լեռների միջև; Ամրոցին պատկանող ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 57 հազար կմ<sup>2</sup>։ Ամրոցին պատկանող տարածքով հոսում են երկու գետակներ, որոնցից մեկի՝ Գլամզ Բըրնի շրջակայքի բուսաբանական այգում աճում են ծառեր աշխարհի գրեթե բոլոր մասերից, որոնցից շատերը հազվագյուտ տեսակներ են և մի քանի հարյուր տարեկան։
== Պատմություն ==