«Ալեքսանդր Բեկզադյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Ալեքսանդր Հարությունի (Արտեմի) Բեկզադյան''' ({{ԱԾ}}), հեղափոխական գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր (1913)։ [[1920]] թվականի նոյեմբերից նշանակվել է ՀԽՍՀ արտաքին գործերի ժողկոմ, 1926-1930 թվականներին եղել է Անդրֆեդերացիայի Ժողկոմխորհի նախագահի տեղակալ և առևտրի ժողկոմ։ 1930-1934 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպանն էր [[Նորվեգիա]]յում, իսկ 1934-1937 թվականներին՝ [[Հունգարիա]]յում։ ՌՍԴԲԿ անդամ ([[1903]] թվականից):
 
== Կենսագրություն ==
Ալեքսանդր Բեկզադյանը ծնվել է 1879 թվականի սեպտեմբերի 15-ին, [[Լեռնային ՂարաբաղիՂարաբաղ]]ի [[Շուշի]] քաղաքում: Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը: [[1900]]-[[1902]] թվականներին սովորել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում: [[1911]] թվականին ավարտել է Ցյուրիխի համալսարանի հասարակաքաղաքական ֆակուլտետը:
Գործուն մասնակցություն է ունեցել ՌՍԴԲԿ արտասահմանյան կազմակերպությունների աշխատանքներին, սերտ կապ պահպանել 2-րդ ինտերնացիոնալի գործիչների, Եվրոպայի կուսակցությունների հետ: [[1914]] թվականին աշխատել է Բաքվում, ապա՝ [[Հյուսիսային ԿովկասումԿովկաս]]ում: [[1920]] թվականին եղել է Հայաստանը խորհրդային հռչակող հեղկոմի անդամ, առաջին կառավարության արտգործժողկոմ: 1920 թվականի դեկտեմբերին և [[1921]] թվականի հունվարին Թուրքիայի[[Թուրքիա]]յի կառավարությանը նոտաներ է հղել՝ պահանջելով դադարեցնել գրավված հայկական տարածքներում հայ բնակչության նկատմամբ գազանությունները, առաջարկել բանակցություններ սկսել [[Կարսի մարզըմարզ]]ը և Ալեքսանդրապոլը[[Ալեքսանդրապոլ]]ը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու համար: Սակայն թուրքական կողմը պահանջել է արգելել Բեկզադյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության մասնակցությունը 1921 թվականի փետրվար-մարտին Մոսկվայի բանակցություններին՝ պատճառաբանելով Հայաստանում[[Հայաստան]]ում սկսված հակախորհրդային զինված ապստամբությունը: Հետագա տարիներին կատարել է դիվանագիտական աշխատանք:
 
Ստալինիզմի զոհ է։ Անհիմն բռնադատվել է, գնդակահարվել, հետմահու արդարացվել:
Մահացել է 1939 թվականի օգոստոսի 10-ին:
 
== Գրականություն ==
Կարապետյան Հ․ Ն․, Մեծ պայքարի մարդիկ, Ե․, 1967։
{{Հայաստանի արտաքին գործերի նախարարները}}